Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2021 09:30
Ֆուտբոլի կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բելգիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0։19 հաշվով։
26-11-2021 08:50
Ֆուտբոլի կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բելգիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0։19 հաշվով։
25-11-2021 12:34
Music Moves Europe Awards 2022-ը հայտնել է 15 հավակնորդների անունները, որոնց թվում է հայկական «Լադանիվա» խումբը:
25-11-2021 12:12
Գազարն օգտակար է մաշկի եւ սրտանոթային համակարգի համար, ինչպես նաեւ նիհարելիս։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են ուտել այս բանջարեղենը: Մասնավորապես սննդաբանները նշում են, որ գազարը հակացուցված է լյարդի հիվանդությունների դեպքում։
25-11-2021 11:35
Կահիրեի հեղինակավոր միջազգային կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ 2021-ին կմասնակցի Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը: Նա ընդգրկված է փառատոնի կինոլրագրողական՝ FIPRESCI ժյուրիում։
25-11-2021 02:39
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո:
25-11-2021 02:23
Դերասան եւ Բրիթնի Սփիրսի նախկին սիրելի՝ Ջասթին Թիմբերլեյքը, ցանկանում է անձամբ հանդիպել երգչուհու հետ, որպեսզի նրանից ներողություն խնդրի բաժանման համար, որը տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ:
24-11-2021 09:02
Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ Ֆրանցիսկա Սուսանոն։ Երկարակյացը մահացել է երկուշաբթի գիշերը։ Մահվան պատճառը չի նշվում։ Տեղի առողջապահության վարչությունից հայտնել են, որ թոշակառուի մոտ վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։
24-11-2021 08:49
Ադելի նոր՝ «30» ալբոմը ԱՄՆ-ում ամենավաճառվողն է դարձել պաշտոնական թողարկումից հինգ օր անց: Billboard-ի տվյալներով՝ այդ ընթացքում վաճառվել է ալբոմի ավելի քան 500 000 օրինակ, ինչը գերազանցել է Թեյլոր Սվիֆթի ռեկորդը: Այժմ այն 2021 թվականին ամենաշատ վաճառվող ալբոմն է։
24-11-2021 08:42
Անգլիայից ուսանողուհին՝ Մագդան, ով չի ցանկացել վեր կենալ մահճակալից առավոտյան ժամը 9-ից, առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած, հաղորդում է NDTV-ն։ Աղջիկը տեսանյութ է հրապարկել սոցցանցերում, ինչը վիրուսային է դարձել։
24-11-2021 07:54
Համարվում է, որ նուշը բարելավում է հիշողությունը: Նուշի յուղ ավելացրեք կաթին, օգտագործեք այն քնելուց առաջ և շատ շուտով կզգաք, որ Ձեր հիշողությունը լավացել է:
24-11-2021 01:14
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է գովազդել իր Skims ապրանքանիշի նորույթները: Այս անգամ բազմազավակ մայրիկը ներկայացրել է Skims drop-ից սև զգեստը, որը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեմասնությունները: 41-ամյա աստղը Instagram-ում կիսվել է սև մաքսի զգեստով լուսանկարներով։
23-11-2021 11:07
Սուրճն ու թեյը նվազեցնում են ինսուլտի եւ դեմենցիայի առաջացման վտանգը։ Նման եզրակացության են եկել Տյանցզինի բժշկական համալսարանի չինացի գիտնականները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական 2-3 բաժակ սուրճ կամ 3-5 բաժակ թեյ են խմում, ինսուլտի ռիսկը 32 տոկոսով ցածր է, իսկ դեմենցիայինը՝ 28 տոկոսով:
23-11-2021 10:37
Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։
23-11-2021 05:21
Դեպրեսիան, տագնապը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը կարող են առաջանալ սրտի հիվանդություններից հետո, ներառյալ սրտային անբավարարությունը, կաթվածն ու նոպան, նշել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) գիտնականները:
23-11-2021 03:45
63-ամյա Մադոննան հերթական անգամ առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը։ Երեկ երգչուհին Instagram-ում հրապարակել է մի շարք նկարներ, որից հետո նրան մեղադրել են ընտանեկան բռնությունը, մշակութային յուրացումն ու աշխատանքային շահագործումն արդարացնելու մեջ։
23-11-2021 02:43
Աֆղանստանում կանանց արգելել են նկարահանվել հեռուստատեսային դրամաներում՝ ըստ «Թալիբանի» կառավարության նոր սահմանած օրենքների: Կին լրագրողներին և մեկնաբաններին նույնպես հրամայվել է գլխաշորեր կրել եթերում, թեև ուղեցույցում նշված չէ՝ ինչ տեսակի գլխաշոր է պետք կրել:
22-11-2021 10:06
Դերասանուհի Սալմա Հայեքն իր կարիերայում ունի նոր ձեռքբերում. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը: 55-ամյա Հայեքին միջոցառմանն ուղեկցել է ամուսինը՝ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն, և նրանց 14-ամյա դուստրը՝ Վալենտինա Պալոման:
22-11-2021 10:04
Կուբայի բնակչուհի Մավիս Ալվարեսը, որը դատական հայց է ներկայացրել Դիեգո Մարադոնայի մտերիմ մարդկանց դեմ, հայտարարել է, որ հանրահայտ ֆուտբոլիստը բռնաբարել է իրեն, երբ ինքն անչափահաս է եղել: «Մայրիկն եկել էր ինձ տեսակցելու, երբ մենք Հավանայում էինք, և Դիեգո Մարադոնան չէր ցանկանում բացել դուռը նրա առաջ… Նա փակել էր բերանս, որպեսզի ես չբղավեի և ոչինչ չասեի, որ ոտնգությություններ է արել իմ նկատմամբ»,- պատմել է Ալվարեսը:
22-11-2021 10:02
Երգչուհի Ադելը հաստատել է, որ հարաբերությունների մեջ է ամերիկյան սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ: Նա Instagram–յան իր էջում լուսանկարներ է տարածել է NBA-ի խաղացող Էնթոնի Դևիսի հարսանիքից, որտեղ նա իր սիրելիի հետ է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 633 անգամ
12.08.2026
Դիտվել է 413 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 341 անգամ
18.08.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster