ՄԵԿ ՏՈՂՈՎ 13-12-2021 08:55 Վարորդները, վաճառքների գծով մենեջերները եւ վաճառողները գլխավորել են 2021 թվականի ամենապահանջված զբաղմունքների ռենքինգը, որը կազմվել է HeadHunter-ի կողմից: Ռենքինգի վերին հորիզոնականներում նաեւ գտնվում են հաշվապահները, հաճախորդների հետ աշխատելու գծով մենեջերները եւ պահեստապետները, այդ թվում՝ բեռնակիրները եւ կոմպլեկտավորողները, բոլոր մակարդակների խոհարարները:
13-12-2021 08:50 Ստենֆորդի համալսարանից գիտնականները պարզել են, որ մարդը ծերանում է երեք փուլով: Առաջին փուլն ավարտվում է 34 տարեկանում, հաջորդ զգալի փոփոխությունները տեղի են ունենում 60 տարեկանում, վերջինը՝ 78-ում:
13-12-2021 08:46 Խուրման պարունակում է շատ կալիում, ուստի այն օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Միրգը նաեւ ունի բազում սննդային մանրաթելեր, օգտակար միկրոտարրեր, A, C եւ P խմբի վիտամիններ, որոնք օգնում են մաշկին դառնալ էլաստիկ, ինչպես նաեւ պահպանում են իմունիտետը ձմռան ամիսներին:
13-12-2021 06:01 Կոնյակի ամբողջ ծավալի 85 տոկոսը կազմում են չորս ապրանքանիշ. Հենեսի, Դեմի Մարտին, Մարտել, Courvoisier: Կոնյակի 95 տոկոսը արտահանվում է Ֆրանսիայից: Կոնյակ գյուղը, որտեղ ապրում է 20 հազար մարդ, հայտնի է ամբողջ աշխարհում:
13-12-2021 02:06 Դևիդ Բեքհեմի հայրը՝ Թեդ Բեքհեմը, 73 տարեկանում ամուսնացել է 62-ամյա միլիոնատեր փաստաբան Հիլարի Մերեդիթի հետ: Արարողությունն անցկացվել է ուրբաթ Լոնդոնի տաճարում: Փեսայի «ազապ բաշու» դերում հանդես է եկել 46-ամյա մարզիկը: Հարսանեկան միջոցառմանը ներկա է եղել նաև նախկին ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորյան և նրանց չորս երեխաներից՝ 19-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և 10-ամյա Հարփերը, ինչպես նաև Ռոմեոյի հարսնացու Միա Ռեգանը:
10-12-2021 11:31 Թոմաս և Սյուզան Ջարոմիններ պարգևատրվել են համաշխարհային ռեկորդ սահմանելու համար. նրանց հաջողվել է մեկ վայրում ամենաշատ թվով տոնածառեր զարդարել: Ամուսինները, որոնք բնակվում են Գերմանիայ ի Ներքին Սաքսոնիա շրջանում, ընդհանուր առմամբ, տոնական սրահում տեղակայել են 444 ծառ, ավելի քան 300 լույս և 10 000 զարդարանք:
10-12-2021 11:17 Երգիչ Անդրեյ Դանիլկոն, որն ավելի հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարով, 2018 թվականից դադարել է բեմում հանդես գալ՝ հազվադեպ բացառությամբ: Արտիստը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Սակայն ուկրաինացի երաժիշտն ամանորյա գիշերը ելույթ կունենա Դուբայի Raffles The Palm հյուրանոցում՝ Big Art Festival փառատոնի շրջանակներում ավելի քան 160 000 դոլարի դիմաց:
10-12-2021 11:13 Ավստրալիայում աֆղանստանցի կինը կանգնել է դատարանի առջեւ դստերը տաքսու վարորդին վաճառելու մեղադրանքով, որը հետագայում դաժանաբար սպանել է աղջկան։ 45-ամյա Սաքինա Մուհամադ Ջանը տաքսու 25 տարեկան վարորդ Մոհամեդ Ալի Հալիմիից աղջկա դիմաց ստացել է 15 հազար դոլար վճար։ Դրանից հետո կինը դստերը՝ Ռուքիա Հայդարիին պարտադրել է ամուսնանալ տղամարդու հետ։
10-12-2021 07:50 37-ամյա Աննա Կիկինան՝ Roscosmos տիեզերագնացների կորպուսի միակ կինը, կդառնա առաջին ռուս տիեզերագնացը, ով հաջորդ տարի Իլոն Մասկի SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով կմեկի ՄՏԿ:
10-12-2021 05:40 52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է, թե ինչպես են իրեն վիրավորում երեխաների և մայրության մասին հարցերը. «Դուք իմ մասին ոչինչ չգիտեք բժշկական տեսանկյունից»,- ասել է դերասանուհին։
09-12-2021 11:25 Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը` գրող Մաքենզի Սքոթը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահզոր կինը։
09-12-2021 11:19 Երեկ Նյու Յորքում կայացել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության պրեմիերան, որը կոչվում է «Պատմությունը շարունակվում է»։ Շոուն ներկայացնելու էին եկել հանրահայտ դերասանները՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դևիսը, Սինթիա Նիքսոնը, Քրիս Նոթը։ Նրանց միացել են նկարահանման հրապարակի նոր գործընկերները՝ Նիկոլ Արի Պարկերն ու Սարիտա Չաուդըրին:
09-12-2021 11:13 «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն առցանց քվեարկություն է կազմակերպել, որում Հայաստանի պատվիրակ Մալենան առաջատար է։ Հայաստանի պատվիրակության մրցութային երգն այս պահին հավաքել է 3309 ձայն՝ գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան է։
09-12-2021 10:59 Գյուղատնտեսական ընկերությունների կողմից սննդամթերքի արտադրության մեջ պլաստիկի օգտագործումն աշխարհում պոտենցիալ մահացու սպառնալիք է պարունակում ողջ մարդկության առողջության եւ անվտանգության համար, ասվում է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության՝ The Guardian-ում հրապարակված հաշվետվությունում։
09-12-2021 02:03 Ամերիկյան ռեփ-դիվա Քարդի Բին (Cardi B) դեսերտների սեփական ապրանքանիշ է թողարկել: Օղու հիմքով պատրաստված սերուցքը կթողարկվի օրական 500 շիշ՝ երեք համերով․ վանիլ, կարամել եւ մոկկա: Whipshots-ները կաթնային չեն եւ չեն պահանջում սառեցում։ Ռեփերն արտադրանքն անվանել է «Քարդին շշում»։
08-12-2021 10:44 Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի Մյուրիել Ռոբենը «TF1» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ իր երակներով հայի արյուն է հոսում։ Ռոբենի խոսքով՝ համահեղինակի շնորհիվ, որի հետ աշխատել է «Փխրուն» ինքնակենսագրական գրքի խոսքով, ինքն իմացել է, որ հայրն իր կենսաբանական ծնողը չէ։ Նա պարզել է, որ իր կենսաբանական հայրը Ժակ անունով հայ է, որին տեսել է մանկության տարիներին, սակայն չի իմացել կապի մասին։
08-12-2021 09:04 Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը, որն այս տարի գլխավորել է ամերիկացի բարերար Մաքքենզի Սքոթը՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը, որի կարողությունը գնահատվել է 59,3 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը։ Երրորդ տեղում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։
08-12-2021 03:26 40-ամյա Բեյոնսեն հագուստի հավաքածու է թողարկել և ցուցադրել այն իր դուստրերի մասնակցությամբ։ Երգչուհին թողարկել է իր հինգերորդ համատեղ հավաքածուն adidas-ի հետ՝ adidas x IVY PARK համագործակցության շրջանակներում:
08-12-2021 02:51 Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս միասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել։ Ավելի վաղ նախաձեռնությանը աջակցել էր նաեւ Սենատը։
08-12-2021 02:31 Միլիոնավոր տնային տնտեսուհիների կուռքը՝ 80-ամյա Մարթա Ստյուարտն ասել է, որ իր սիրտը զբաղված է։ «Ես ոչ ոք չունեմ։ Այսինքն, այո, կա, բայց ես ձեզ ոչինչ չեմ ասի», - կիսվել է Մարթան What Happens Live շոուի հետ հարցազրույցում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 630 անգամ 12.08.2026 Դիտվել է 411 անգամ 14.08.2026 Դիտվել է 354 անգամ 15.08.2026 Դիտվել է 338 անգամ 18.08.2026 Դիտվել է 125 անգամ