Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-12-2021 09:19
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Film Benefit ավանդական հանդիսավոր երեկոն, որն ամեն տարի մեծարում է կինոաստղի՝ կինոարդյունաբերության մեջ ունեցած ավանդի համար: Այս անգամ երեկոյի հերոսը Պենելոպա Կրուզն էր, ով այս տարի առանձնահատուկ հաջողություններով է աչքի ընկել իր կարիերայում։ Դերասանուհուն շնորհավորելու էին եկել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Դաշա Ժուկովան, Դիանա Կրյուգերը, Էնն Հեթուեյը և այլք։
17-12-2021 09:17
Մեքսիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Տանյա Մենդոսան մահացել է անհայտ անձանց արձակած կրակոցներից: Սպանությունը տեղի է ունեցել երկրի հարավային Կուերնավակա քաղաքի փողոցներից մեկում:
17-12-2021 09:02
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը սկսել է միմյանց չփոխարինող թոքենների (NFT) եւ բլոկչեյնի տեխնոլոգիների ձեռնարկություն գործարկել՝ միանալով այն հայտնի մարդկանց աճող ցուցակին, որոնք առաջարկում են թվային հուշանվերներ, որպեսզի օգտվեն նման ակտիվների հանդեպ մեծ հետաքրքրությունից:
17-12-2021 08:57
Հնդկաստանում տղամարդն ամուսնացել է քրոջ հետ՝ պետությունից նպաստ ստանալու համար։ Զույգերին, որոնք մասնակցում են զանգվածային հարսանեկան արարողությանը, տրվում են գումար եւ նվերներ։ Յուրաքանչյուր զույգի հատկացվում է 35 000-ական ռուփի՝ չհաշված տան համար նվերները։
17-12-2021 02:12
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերին, հրապարակել է իրենց նորածին դստեր առաջին լուսանկարն ու բացահայտել փոքրիկի անվան նշանակությունը: Աղջկան անվանել են Ռոմի Այրիս Շառլոթ: Յոթ օրական փոքրիկը զույգի երկրորդ համատեղ, իսկ վարչապետի համար յոթերորդ երեխան է: Ռոմի անունն ընտրել են ի հիշատակ իր մորաքրոջ՝ Ռոզմարիի։
16-12-2021 11:43
Կիվին առողջության համար կարեւոր միրգ է, որն օգնում է կանխարգելել սրտի հիվանդությունները եւ քաղցկեղը, քանի որ նպաստում է ճարպերի այրմանը, որոնք արգելափակում են զարկերակները: Ըստ սննդաբանների՝ կիվին անհրաժեշտ է լիպիդային փոխանակության խանգարմամբ մարդկանց։ Այն հարուստ է C եւ B6 վիտամիններով ու ֆոլաթթվով, ուստի արդյունավետ է նաեւ վիտամինների պակասի կանխարգելման համար։
16-12-2021 11:38
«Միսս տիեզերք» մրցույթին Ճապոնիայի ներկայացուցիչ Յուրի Վատանաբեի կերպարը քննադատել են կայսերական ընտանիքի խորհրդանիշների պատճառով։ Ցուցադրություններից մեկի համար նա «ննջեցյալների կիմոնո» է կրել, որը զարդարված էր քրիզանթեմի տեսքով գոտով՝ կայսերական ընտանիքի խորհրդանիշը։
16-12-2021 07:56
Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական հայտնի Chanel ընկերությունը:
16-12-2021 07:05
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Դրանում ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։
16-12-2021 02:10
19-ամյա Բիլլի Այլիշը դարձել է հայտնի Saturday Night Live շոուի հյուրը։ Հատկանշական է, որ ամերիկացի երգչուհու կրած ասիմետրիկ ծալքավոր կիսաշրջազգեստը ներառված է դիզայներ Օլգա Վասյուկովայի կողմից հիմնադրված Red September ռուսական ապրանքանիշի ընթացիկ աշուն-ձմեռ հավաքածուում։
15-12-2021 08:52
Արեւի լույսի ամենօրյա ազդեցությունը կարող է պաշտպանել ցրված սկլերոզի եւ աուտոիմուն հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Արեւի լույսը խթանում է մաշկի իմունային բջիջները, ինչպես նաեւ վիտամին D է սինթեզում, որը պաշտպանում է մարդուն աուտոիմուն հիվանդություններից եւ ամրացնում է օրգանիզմը։
15-12-2021 08:11
Մարդիկ, որոնք կանոնավոր ինտիմ կյանք են վարում որպես կանոն, լավատես են, կյանքին բարյացակամորեն են նայում և ավելի հեշտությամբ են հաղթահարում դժվարություններն ու անհաջողությունները: Ըստ մասնագետների՝ սեքսը կարգավորում է քունը: Ինտիմ շփման ընթացքում մեր մարմինը արտադրում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, որը թույլ է տալիս հանգստանալ, ինչպես նաև օքսիտոցին, որը քնաբեր է:
15-12-2021 07:02
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
15-12-2021 05:16
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն i-D Magazine ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին մշակութային յուրացման վերաբերյալ քննադատությանը՝ այդ համատեքստում հիշեցնելով հայկական արմատները: «Մարդիկ մոռանում են, որ ես հայ եմ»,-ասել է Քիմը։
15-12-2021 02:56
Warner Bros. ստուդիան հրապարակել է «Ֆանտաստիկ գազաններ․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի առաջին թրեյլերը։ Ըստ սյուժեի՝ Ալբուս Դամբլդորը կախարդ Նյուտ Սալամանդերին խնդրում է ղեկավարել թիմը, որը պետք է վտանգավոր առաքելություն կատարի ընդդեմ սեւ կախարդ Գելերտ Գրին դե Վալդի, որը ցանկանում է գրավել աշխարհը։
14-12-2021 11:11
Ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» և Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմերն ընդգծրկվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների ցանկում: «Լավագույն դրամատիկ ֆիլ», անվանակարգում «Դյունա»-ից բացի ներակայացվել են Քեննեթ Բրանի «Բելֆաստ», Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» և Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան» ժապավենները: «Կնոջ լավագույն դեր» անվանակարգի հավակնորդներն են Ջեսիկա Չեստեյնը, Օլիվիա Քոլմանը, Նիկոլ Քիդմանը, Լեդի Գագան, Քրիստեն Ստյուարտը:
14-12-2021 10:45
Քայլի Ջենների տան մոտ ձերբակալել են երկրպագուին․ նա ծրագրում էր իրապատում-շոուի աստղին առաջարկություն անել։ 23-ամյա երիտասարդը ցատկել է ցանկապատի վրայով և ցանկացել գտնել Ջեններին։ Ընդ որում, նա շփոթել է տունը․ Ջենների առանձնատունը գտնվում է հարեւանությամբ։
14-12-2021 08:49
Վահանաձեւ գեղձի բնականոն աշխատանքի համար յոդ պարունակող անհրաժեշտ են մթերքներ։ Որպես կատարյալ տարբերակ՝ մասնագետները նշում են ջրիմուռը, ծովամթերքը, ծովային ձուկը, ֆեյխոան, խուրման եւ ընկուզեղենը։
14-12-2021 05:06
Քիմ Քարդաշյանը մեկ քայլով ևս մոտեցել է փաստաբան դառնալու իր երազանքի իրականացմանը: Հեռուստաաստղին հաջողվել է 4-րդ փորձից շատ կարևոր քննություն հանձնել իրավունքի ոլորտում: Լուրը Քիմը հայտնել է սոցցանցում՝ կոչ անելով իր երկրպագուներին երբեք չհանձնվել իրենց նպատակների իրականացման ճանապարհին:
14-12-2021 01:15
77 տարեկանում կյանքից հեռացել է ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը։ Նրա ամենահայտնի գործերից են «Ասա», «Սև վարդը՝ տխրության խորհրդանիշը, «կարմիր վարդը՝ սիրո» և «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմերը։ Սերգեյ Սոլովյովը երեք անգամ ամուսնացած է եղել, նա ունի երկու երեխա՝ Դմիտրին Մարիաննա Կուշներովայի հետ ամուսնությունից և Աննան՝ Տատյանա Դրուբիչի հետ ամուսնությունից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 630 անգամ
12.08.2026
Դիտվել է 410 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 338 անգամ
18.08.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster