Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-01-2022 12:51
Գեղասահքի կանանց մենասահքի աշխարհի հնգակի չեմպիոնուհի, ամերիկացի Միշել Կվանը 41 տարեկանում մայր է դարձել։ Աղջկան անվանել են Կալիստա Բել։
06-01-2022 07:18
Դերասանուհի Տիրուհի Հակոբյանի ընտանիքը շուտով կհամալրվի։ Երիտասարդ դերասանուհին բալիկի է սպասում։
06-01-2022 03:12
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը միասին մեկնել են իրենց առաջին ճանապարհորդությանը. հունվարի 5-ին զույգին միասին լուսանկարել են Բահամյան կղզիներում։ 28-ամյա կատակերգուի և 41-ամյա հեռուստաաստղի սիրավեպի մասին խոսվում է այն բանից հետո, երբ հոկտեմբերին համացանցում հայտնվեցին Կալիֆորնիայի զվարճանքների այգում նրանց ժամադրության նկարները:
06-01-2022 01:23
78-ամյա դերասան Ռոբերտ Դե Նիրոն դատի է տվել իր նախկին օգնականուհին Գրեհեմ Չեյզ Ռոբինսոնին։ Հայցադիմումի մեջ Դե Նիրոն նշել է, որ Ռոբինսոնը չորս տարվա ընթացքում թալանել է իրեն և իր ընկերությանը 6 միլիոն դոլարի չափով:
05-01-2022 10:02
Բրիտանացի երգչուհի Ադելը ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեից գնել է Բևերլի Հիլզի առանձնատունն այն բանից հետո, երբ այն չի վաճառվել սկզբնական գնով և «զեղչվել» է՝ նվազելով գրեթե կիսով չափ (42 միլիոն ֆունտ ստերլինգով):
05-01-2022 09:32
Դերասանուհի եւ Comedy Woman-ի աստղ Մարիա Կրավչենկոն գրեթե ամբողջությամբ ճաղատացել է կորոնավիրուսի պատճառով։ Ինչպես ասում է դերասանուհին, նա կորցրել է մազերի 70 տոկոսը:
05-01-2022 09:29
Մեծ Բրիտանիայում կերակրող մայրերին առանց նրանց համաձայնության լուսանկարող կամ տեսանկարահանող մարդիկ կարող են հայտնվել ճաղերի հետեւում՝ օրենսդրության փոփոխության պլաններին համապատասխան:
05-01-2022 06:53
Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում տեղի ունեցած դատավարության ժամանակ երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Theranos ստարտափի հիմնադիր 37-ամյա Էլիզաբեթ Հոլմսին 11 կետերից չորսում։ Ապացուցվել է, որ ձեռնարկատերը մեղավոր է դավադրության և խարդախության մեջ՝ ներդրողներին խաբելու համար: Հոլմսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն դոլար տուգանք։
05-01-2022 04:10
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ժամադրության է գնացել նոր ընկերուհու՝ դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։ Այս մասին գրում է TMZ-ը։ 44-ամյա երաժշտին և 33-ամյա ամերիկյան իտալացի դերասանուհուն հունվարի 1-ի երեկոյան նկատել են ԱՄՆ-ի Մայամի քաղաքի Carbone ռեստորանում։ Քանյեն այժմ ամուսնալուծվում է ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանից։
04-01-2022 18:15
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար:
03-01-2022 15:21
Նիկոլ Քիդմանը սեքսիզմի մեջ մեղադրել է Guardian-ի թղթակցին, ով Ահարոն Սորկինի «Ռիկարդոյի դերում» կինոնկարի վերաբերյալ հարցազրույցի ժամանակ 54-ամյա դերասանուհուն հարցրել է Թոմ Քրուզի հետ ամուսնության մասին։
03-01-2022 15:09
Ճապոնուհի Քեյն Տանական, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենատարեց կինը, կիրակի նշում է ծննդյան 119-ամյակը։ Տանական ապրում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող ծերանոցում և իր հարազատների հետ հանդիպելու քիչ հնարավորություն ունի կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:
03-01-2022 12:23
Հակաբիոտիկների ընդունման հետեւանքները միկրոբիոմի՝ աղիքային ֆլորայի վրա, կարող են պահպանվել կես տարվա ընացքում: Ինչպես հայտնել է The New York Times-ը, այս եզրակացությանն են հանգել Ստանֆորդի համալսարանի հետազոտողները։
03-01-2022 12:20
Հունվարի 1-ին Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել։ «Շնորհավորում եմ Գոհար Գասպարյանին՝ եռյակի ծննդյան կապակցությամբ»,- Linkedin-ի օգտահաշվում այդ մասին հայտնել է գինեկոլոգ Դավիթ Աբոյանը՝ կիսվելով նորածինների լուսանկարով։
03-01-2022 12:16
Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Նեդա Այազյանը։ Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Լ․ Վ․ Սոբինովի անվան երաժշտական ուսումնարանի խումբը։
31-12-2021 11:21
Կոմիքսների վերլուծությունը ցույց է տվել, թե կանանց ինչպիսի կազմվածք են հավանում տղամարդիկ, պարզել են Նյու Յորքի համալսարանի հոգեբանները: Արական DC կերպարների միջին հասակը կազմել է մոտ 185 սմ, քաշը՝ 100 կգ։ DC-ի կին կերպարների հասակը եղել է 170 սմ եւ միջին քաշը՝ 60 կգ: Տղամարդկանց ուս-իրան հարաբերակցությունը կազմել է 1,90, իսկ կանանց գոտկատեղ-ազդր հարաբերակցությունը՝ 0,625։
31-12-2021 07:26
Պիստակը բարձր կալորիականություն ունի, պարունակում է շատ ճարպեր։ Սակայն, չնայած դրան, այն պետք է ներառել սննդակարգում՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։
30-12-2021 11:08
Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ ֆիլմշարի նկարահանումների ժամանակ, երբ դեռահաս էր, սիրահարվել էր խաղընկերներից մեկին՝ Հելենա Բոնհեմ Քարտերին, որը մարմնավորում էր Փոթերի ոխերիմ թշնամի Վոլդեմորտի աջակից Բելատրիքս Լեստրանջին:
30-12-2021 10:36
Լոռամրգի հյութը կարող է օգնել նորմալացնել արյան ճնշումը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition ամսագրում։ Այս ըմպելիքն օգտագործողների մոտ միջին սիստոլիկ ճնշումը նվազել է 1.52 աստիճան, իսկ դիաստոլիկը՝ 1.78 աստիճան: Բացի այդ լոռամրգի հյութը դրականորեն է ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։
30-12-2021 07:10
Ամերիկացի R&B երգչուհի Մաետա Հոլը տուժել է իր նոր տեսահոլովակի համար օձի հետ տեսարան նկարահանելիս։ Սողունը կծել է նրա կզակը։ Հոլը պառկած է եղել գորգին, և այդ ժամանակ նրան խայթել է մուգ օձը։ Ավելի ուշ պարզվել է, որ նկարահանումներին մասնակցած օձերը թունավոր չեն եղել, իսկ խայթոցից հետո Մաետաննայի կզակին միայն սողունի ատամների վերքն է մնացել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 630 անգամ
12.08.2026
Դիտվել է 410 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 338 անգամ
18.08.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster