Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-01-2022 05:52
ԱՄՆ-ում գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Այդ մասին հաղորդել է New York Times-ը: Սա խոզի սրտի առաջին փոխպատվաստումն է մարդուն:
12-01-2022 02:56
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել. զանգահարողը պնդել է, որ նրա ամուսինը՝ նախագահ Էմանուել Մակրոնը, գեյ սիրեկանի հետ է: Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի En Marche կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել է այս հեռախոսազանգից հետո:
11-01-2022 11:04
Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» մրցանակ է ստացել «Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այս կատեգորիայում պարգեւին նաեւ հավակնում էին Ջեսիկա Չեսթեյնը (Թեմմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը»), Լեդի Գագան («Gucci»-ի տուն») եւ Քրիսթեն Սթյուարտը («Սփենսեր»):
11-01-2022 10:38
«Netflix» սթրիմինգային հարթակը հայտարարել է, որ «Կախարդը» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն 2022թ․-ի մարտին: Հայտնի է նաեւ, որ նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2023թ․-ի գարնանը։
11-01-2022 08:50
Ֆիլիպիններից նկարչուհի Բրենդա Դելգադոn զարմացրել է սոցցանցերը սատկած ուտիճների վրա արված իր նկարներով: Ուտիճների վրա նկարելու միտքը նրա մոտ ծագել է, երբ նա նկատել է սատկած միջատներին իր աշխատավայրում՝ գրասենյակում:
11-01-2022 07:14
ԱՄՆ Վիրջինիա նահանգում մայրը որդուն Սուրբ ծննդի կապակցությամբ վիճակախաղի տոմս է նվիրել։ Նվերը հաջողություն է բերել. տղան դարձել է միլիոնատեր: Շահած մեկ լիլիոնի մասը ուսանող տղան ծախսել ուսման ծախսերը հոգալու համար։
11-01-2022 02:21
51-ամյա իտալացի իշխան Ջակոմո Բոնաննո դի Լինգվագլոսան դատական հայց է սկսել իր սիրելիի՝ բելառուսցի 35-ամյա Տատյանա Յաշչենկոյի դեմ։ Տղամարդը պնդում է, որ գեղեցկուհին իրենից հարյուր հազարավոր եվրոյի նվերներ է շորթել։
10-01-2022 10:27
Քչերը գիտեն, որ մազերին ծավալ ու փայլ հաղորդելու համար պետք է շամպունի մեջ շաքարավազ ավելացնել։
10-01-2022 10:15
Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է «Ոսկե գլոբուս 2022» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունը։ Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանցել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արաժանացել Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», իսկ ճապոնական «Նստիր իմ մեքենայի ղեկին» դրաման մրցանակ է ստացել որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։  
10-01-2022 07:18
Գիտնականները սնկից ձվի սպիտակուցի էկոլոգիապես մաքուր փոխարինող են ստեղծել, հայտնում է «ԻՄ մոլորակ» պորտալը՝ հղում անելով Daily Mail-ին։
10-01-2022 05:31
Թեև Դուք կարող եք արագ քնել ալկոհոլ օգտագործելուց հետո, ավելի հավանական է, որ արթնանաք գիշերվա կեսին: Բացատրություններից մեկն այն է, որ ալկոհոլն առաջացնում է ուղեղում քիմիական ադենոզինի արագ կուտակում, որն ի սկզբանե քնկոտություն է առաջացնում, բայց դրա կախարդանքը ցրվում է նախքան իսկապես կհանգստանաք:
10-01-2022 02:35
Քենսինգտոնյան պալատը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի 40-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակել է երեք ուշագրավ լուսանկար, որոնցում հոբելյառը կեցվածք է ընդունել միայնակ: Պալատի մեկնաբանությունում նշվում է, որ այս լուսանկարներում կարելի է տեսնել Քեյթի բնավորության տարբեր ասպեկտները, որոնք հաճախ քողարկված են հանության աչքից:
08-01-2022 14:13
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եսասիրության մեջ է մեղադրել նրանց, ովքեր երեխաների փոխարեն ընտանի կենդանիներ են պահում:
08-01-2022 14:09
Հարավկորեացի դերասանուհի Կիմ Մի Սուն, որը նկարահանվել է Disney+-ի «Ձնծաղիկը» և Netflix-ի «Դժոխքի կանչը» սերիալում, մահացել է 29 տարեկանում: Դերասանուհու մահը վրա է հասել Հարավային Կորեայում 1987-ին տեղի ունեցած ժողովրդավարական շարժման մասին պատմող «Ձնծաղիկը» քաղաքական դրամայի պրեմիերայից շաբաթներ անց:
08-01-2022 13:49
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմն իր Instagram-ում ուրախալի լուր է հայտնել. այսօր առավոտյան նա երկու գեղեցիկ տղա է ունեցել:
08-01-2022 13:45
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Սիդնի Պուատյեն։ Պուատյեն 1964թ․-ին դարձել է առաջին սեւամորթ դերասանը, որը ստացել է «Օսկար»։ Մրցանակը նրան հանձնել են «Դաշտային շուշաններ» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։
08-01-2022 04:01
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները:
07-01-2022 12:25
Հեռավար ուսուցման անցումը դպրոցականների մոտ դեպրեսիա է առաջացրել: Այս եզրահանգման են եկել Տորոնտոյի գիտնականները՝ հետազոտելով 2026 երեխաների հոգեկան առողջությունը։
07-01-2022 12:21
Միստեր Բիգի մասնակցությամբ տեսարանը, որին մարմնավորում է Քրիս Նոտը, հեռացվել է «Եվ պարզապես այսպես» սերիալի եզրափակիչ էպիզոդից սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին, գրում է Variety-ն։
06-01-2022 12:59
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 353 անգամ
15.08.2026
Դիտվել է 337 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster