Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-01-2022 10:35
Լեհ Իգա Շվենտեկը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։ Նա առավելության հասավ էստոնացի Կայա Կանեպիի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Դանիել Քոլինզի հետ, որը պարտության է մատնել ֆրանսիացի Ալիզե Կորնեին։ Հունվարի 27-ին կայանալիք կիսաեզրափակիչի հանդիպումների մյուս զույգը կազմել են աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը։
26-01-2022 10:23
Բրիտանացի ակնաբույժ և տեսողության շտկման մասնագետ Նայջել Բեսթը կարծում է, որ սննդակարգում անպայման պետք է ներառել կիվի ու կծու պղպեղ։ Այս մթերքները նվազեցնում են տարիքային տեսողության հետ կապված խնդիրների վտանգը:
26-01-2022 03:20
Բոլիվուդի աստղ Շիլպա Շեթին ազատվել է 14 տարի առաջ իր դեմ անպարկեշտության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներից, երբ դերասան Ռիչարդ Գիրը համբուրել էր նրան ՁԻԱՀ-ի մասին իրազեկման միջոցառման ժամանակ: Շեթին, որն այժմ 46 տարեկան է, մեղադրվում էր Գիրի ոտնձգություններին չդիմադրելու համար, երբ նա մի քանի անգամ գրկել է հնդիկ դերասանուհուն և համբուրել նրա այտը 2007 թվականին Հնդկաստանում բարեգործական միջոցառման ժամանակ:
25-01-2022 10:13
Շատերը սովոր են նախաճաշին կարագով եւ պանիրով սենդվիչներ ուտել, սակայն դրանք բացասաբար են անդրադառնում սրտի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա։ Ըստ մասնագետների՝ այդ մթերքները մեծ քանակությամբ խոլեստերին եւ տրիգլիցերիդներ են պարունակում, որոնք արագացնում են այունատար անոթների աթերոսկլերոզի զարգացումը։
25-01-2022 07:39
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վերադառնում է կինոաշխարհ. նա նկարահանվելու է ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ XV-ի մասին ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն է 2016 թվականից ի վեր, երբ հայտնի դարձավ դերասանուհի Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության սկանդալային ընթացքի մասին:
25-01-2022 06:43
Քանյե Ուեսթը շարունակում է հանրության մեջ դուրս գալ իր նոր սիրեցյալի՝ Ջուլիա Ֆոքսի հետ. այս անգամ զույգը միասին մեկնել է Փարիզ՝ մասնակցելու այնտեղ ընթացող Նորաձևության շաբաթին։
25-01-2022 05:46
Բելլա Հադիդը, ով վերջերս հանրությանը ներկայացրեց իր սեփական ապրանքանիշը՝ Kin Euphorics զովացուցիչ ըմպելիքները, նոր հարցազրույցում անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչպես է պայքարել ալկոհոլային կախվածության դեմ: «Կար ժամանակ, երբ ես իսկապես շատ էի խմում։ Ես սիրում էի ալկոհոլը, և այն աստիճանի էր հասել, որ սկսել էի չեղարկել ընկերների հետ երեկույթները՝ իմանալով, որ չեմ կարող ինձ զսպել», - InStyle-ին խոստովանել է մոդելը։
25-01-2022 02:18
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ եթե բռնաբարողն ամուսնանա իր մանկահասակ զոհի հետ, ապա նրա քրեական գործը պետք է չեղարկվի։ Մութ դարերը վերադառնում են, գրում է Մայքլ Բրեդլին Cricey-ի իր հոդվածում։
24-01-2022 10:57
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր հարսանիքը հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով երկրում հայտարարված տագնապի կարմիր աստիճանի ֆոնին:
24-01-2022 10:43
Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի վերամիավորման հերթական փորձը կրկին ձախողվել է։ Քլոե Քարդաշյանն իր երեխայի հորը մերժել է տեղափոխվել իր առանձնատուն։ Ըստ աղբյուրների, Քլոեն իր նախկին սիրեցյալին ասել է, որ այլեւս չի ցանկանում նրան տեսնել իր տանը, առավել եւս՝ ապրել մեկ հարկի տակ:
24-01-2022 10:40
73 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր, լուսանկարիչ եւ Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը։
24-01-2022 07:55
2022 թվականին վառ կարմիրը նոր դրսևորում է ձեռք բերել: Ամենանորաձ տաբատները լինելու են կարմիր և գործվածքը բոլորովին առաջնային չէ:
24-01-2022 02:00
Լյուբով Տոլկալինան Instagram-ում պատմել է մանկության տարիներին իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին։ Դերասանուհին խոստովանությունն արել է «Խխունջների օրը» ֆիլմի սերիալի գովազդային արշավի շրջանակներում։ Ֆիլմում արծարծվում է կնոջ նկատմամբ բռնության թեման, և Տոլկալինան նշել է, որ այս սերիալն իրեն հոգեհարազատ է։
22-01-2022 12:09
Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
22-01-2022 11:54
Բրիտանուհին երազում խոստովանել է գողությունը. հանցագործության մանրամասները հայտնի են դարձել ամուսնուն և նա դիմել է ոստիկանություն։ Կինը հաշմանդամից, որին նա խնամել է ծերանոցում, գողացել է 7200 ֆունտ ստերլինգ, իսկ հետո անամոթաբար ծախսել է։
22-01-2022 11:49
Բրիտանացի երգչուհի Ադելը Լաս Վեգասում համերգից մեկ օր առաջ հայտարարել է ելույթը հետաձգելու մասին: Երգչուհին չի կարողացել զսպել զգացմունքներն ու արտասվել է։ Նրա խոսքով՝ ինքն ավելի քան մեկ օր փորձել է խուսափել չեղարկումից, սակայն սարքի առաքման ուշացման եւ իր թիմի ներկայացուցիչների COVID-19 կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխանի պատճառով շոու պատրաստելու հնարավորություն չի եղել:
22-01-2022 11:47
Ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Այզա Դոլմատովան, որոշել է փոխել անունն ու ազգանունը։ Վերջերս բլոգերը պատմել է, որ անվան փոփոխման փաստաթղթեր է ներկայացրել, իսկ այսօր արդեն վկայական է ստացել։ Այժմ 37-ամյա գործարարն ունի Այզա-ԼիԼունա Այ անունը:
21-01-2022 11:11
Արյան ճնշումն արդյունավետորեն վերահսկելու համար անհրաժեշտ է ոչ միայն բժշկի նշանակած դեղամիջոցներն ընդունել, այլեւ հետեւել սննդին։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս սննդակարգում կարկադեի (հիբիսկուսի) թեյ ներառել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիբիսկուսի չոր տերեւներից պատրաստված թեյի օգտագործումը իջեցնում է զարկերակային ճնշումը:
21-01-2022 11:06
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է հինգերորդ ամուսնուց բաժանվելու համար։ Ֆոտոոմոդելն ու դերասանուհին իր թիկնապահի՝ Դեն Հեյխերսթի հետ ամուսնացած է մեկ տարուց ավելի։
21-01-2022 04:09
Լավ քնի գաղտնիքը բացահայտել են ննջասենյակների դասավորության մասնագետները. նրանց կարծիքով՝ ննջասենյակում ավելորդ իրերի ավելցուկն ու խառնաշփոթը խանգարում են ուղեղին հանգստանալ։ Արդյունքում՝ մարդու համար դժվարանում է քնելն ու լավ քնելը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 352 անգամ
15.08.2026
Դիտվել է 335 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster