Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-02-2022 08:20
Բրիտանացի օգտատերերին կպարտավորեցնեն պոռնո դիտելուց առաջ անձնագիր ցույց տալ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերականգնել է մեծահասակների համար կայքերի օգտատերերի տարիքը ստուգելու վերաբերյալ ծրագրերը:
09-02-2022 07:57
Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սկսում է նոր ռեալիթի շոու, որը կոչվում է The Kardashians։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 14-ին Hulu սթրիմինգային ծառայության միջոցով։ Ռեալիթի շոուն կփոխարինի Keeping Up with the Kardashians («Քարդաշյանների ընտանիք») նախագծին, որը տևեց գրեթե 14 տարի և ներառեց 20 եթերաշրջան։ Շոուն պաշտոնապես փակվեց 2021 թվականի սեպտեմբերին։
09-02-2022 07:46
Անցյալ տարի 72 տարեկանում կորոնավիրուսից մահացած գործարար Օլեգ Բուրլակովի դուստրերը ամերիկյան դատարան հայց են ներկայացրել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի և նրա կնոջ՝ Օլգայի դեմ ։ Forbes-ի վարկանիշային մմիլիոնատիրոջ ժառանգները (Բուրլակովի կարողությունը վերջին անգամ գնահատվել է 650 միլիոն դոլար) Կրուտոյններին մեղադրել են անշարժ գույքի նկատմամբ անօրինական գործարք կատարելու մեջ։
08-02-2022 02:06
Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Rolling Stone ամսագրի նոր համարի ֆոտոշարքում։ Շապիկին աստղը կեցվածք է ընդունել Balmain-ի զգեստով՝ խորը դեկոլտեով և Tiffany & Co-ի և Jennifer Fisher-ի զարդերով։ Ամսագրի էջերին Լոպեսի հայտնվելը համընկնում է «Առաջին մարդը» ֆիլմի պրեմիերայի հետ, որտեղ Ջենիֆերը գլխավոր դեր է խաղացել։
08-02-2022 01:23
Ճարպակալումը վատացնում է մարդու ճանաչողական կարողությունները։ Այսպիսի եզրահանգման են եկել կանադացի գիտնականները նոր հետազոտության ընթացքում։ Ավելորդ քաշը եւ ճարպակալումը սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, հենաշարժողական համակարգի խախտումների, ինչպես նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հիմնական գործոններից են։
08-02-2022 00:28
Բեյոնսեն ներկայացրել է Adidas x IVY PARK collection հագուստի հավաքածուն, որը նվիրված է Սուրբ Վալեմնտինի օրվան։ «Grammy»-ի մրցանակակիրը ներկայացել է վառ կարմիր հագուստով՝ սոցիալական ցանցերում իրարանցում առաջացնելով։ Բեյոնսեն լուսանկարներից մեկում կոմբինեզոն է կրում, մյուսում՝ լատեքսային շրջազգեստ ու տոպ։
08-02-2022 00:04
Տոնական հրանոթային համազարկեր են հնչել Լոնդոնի կենտրոնում՝ նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակին: Տվյալ արարողակարգը հեռարձակվել է առաջատար բրիտանական հեռուստաալիքներով: Միապետի «պլատինե հոբելյանը» նշվել է 41 համազարկով Գրին Փարկում՝ Բուքինգհեմյան պալատից ոչ հեռու:
08-02-2022 00:02
Դերասանուհի Եվգենյա Դոբրովոլսկայան հայտարարել է իր երիտասարդ ամուսնու՝ Դմիտրի Մանաննիկովի հետ հարաբերությունների խզման մասին։ Դոբրովոլսկայայի և Մանաննիկովի ամուսնալուծության պատճառները չեն հաղորդվել, այնուամենայնիվ, վերջին հարցազրույցներում աստղը խոստովանել է, որ ընտանեկան կյանքը սկսել է զայրացնել իրեն, և նա պետք է դադար վերցնի ու մտածի ամեն ինչի մասին:
07-02-2022 01:20
Հանրաճանաչ սենյակային բույսը՝ սանսևիերիան, խորհուրդ է տրվում ննջասենյակներում դնել քնի որակը բարելավելու համար: Սանսևիերիան գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնի որակի վրա, իսկ առավոտյան նպաստում է տրամադրության և կենտրոնացման բարելավմանը։
07-02-2022 01:06
3 մթերք, որոնք այրում են ճարպը. գրեյպֆրուտ, նեխուր, արքայախնձոր:
07-02-2022 01:03
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան ստանա «թագուհի կոնսորտ» տիտղոսը, երբ արքայազն Չարլզը թագավոր դառնա:
07-02-2022 00:24
Բրիտանական Մանչեստր քաղաքի բնակչուհի Լորա Հեմփսոնը շատ է սիրում համապատասխանեցնել իր և 19 ամսական դստեր հագուստը: 39-ամյա կինը պատմել է, որ ինքն ու դուստրը՝ Դարլինը, ունեն համապատասխանեցված հագուստի 150 զույգ:
07-02-2022 00:15
Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Ավելի ուշ համացանցում հայտնվել է նրա ընկնելու տեսանյութը։ Ներկայումս կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
05-02-2022 12:51
Netflix ստրիմինգային ծառայությունը նոր տեսանյութում հայտարարել է 2022 թվականին սպասվող պրեմիերաների ծրագիրը: Հնչեղություն ստացած շոուներից են Էնթոնի և Ջո Ռուսոների «Մոխրագույն մարդ» մարտաֆիլմը, Շոն Լևիի «Մեր անունն Ադամ է» ժապավենը, Գիլյերմո դել Տորոյի «Պինոկկիո» անիմացիոն ֆիլմը, Ռայան Ջոնսոնի «Հանել դանակները» ֆիլմի շարունակությունն ու Դև Պատելի «Մարդ-կապիկը» կինոնկարը:
05-02-2022 10:38
Վաշինգտոն նահանգի համալսարանից գիտնական Սուբին Սեոն նկատել է, որ մարդկանց ավելի հաճելի է շփվել եւ փոխգործակցել ռոբոտ կանանց, քան ռոբոտ տղամարդկանց հետ: Սուբին Սեոյի խոսքով՝ դա կապված է գենդերային կարծրատիպերի հետ, ըստ որոնց՝ հենց կինն է համարվում ավելի հյուրընկալ եւ հոգատար:
05-02-2022 07:23
«Քանյեն պարզապես բոլորին շատ ավելի մեծ ցավ է պատճառում»․ Քիմ Քարդաշյանի պատասխանը նախկին ամուսնուն
05-02-2022 02:56
Մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և դերասան Ջեյսոն Սթեթհեմը փետրվարի 2-ին դուստր են ունեցել: Այս մասին Daily Mail-ին հայտնել է զույգի ազգականը։
05-02-2022 02:45
Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։
04-02-2022 09:38
Բրիտանական BAFTA կինոակադեմիան հայտարարել է 2022 թվականի թեկնածուների ցուցակը: Այս տարի լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն «Շան իշխանությունը», «Մատուտակով պիցցա», «Դյունա», «Բելֆաստ» եւ «Մի նայիր վեր» ֆիլմերը:
04-02-2022 09:30
Միլիարդավոր տարիների սեւ ադամանդը, որը, ենթադրաբար, եկել է տիեզերքից աճուրդի է հանվել: «Էնիգմա» ադամանդն ամենամեծ մշակված ալմաստն է աշխարհում: 555,55 կարատ քաշով ադամանդը կշռում է մոտավորապես այնքան, որքան բանանը:  Ակնկալվում է, որ քարը Լոնդոնի Sotheby՝s աճուրդում 6 միլիոն դոլարով կվաճառվի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 331 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster