Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-02-2022 03:25
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևան,  նկարահանվել է Muse Magazine ամսագրի համար ֆոտոշարքում:
21-02-2022 09:33
Ամերիկացի գիտնականները արտաքին տեսքի եւ իմունիտետի միջեւ կապ են հայտնաբերել։ Ավելի գեղեցիկ համարվել են այն տղամարդիկ, ովքեր ունեցել են առավել ֆունկցիոնալ NK բջիջներ՝ դրանք մեր իմունիտետի բնական քիլլերներն են, որոնք պայքարում են բակտերիաների, վիրուսների եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ գրավիչ կանայք տարբերվել են օրգանիզմում բակտերիաների ավելի դանդաղ աճով, ինչը կապված է հանքանյութերի, գլյուկոզայի եւ հակամարմինների մակարդակի հետ։
21-02-2022 09:28
Բժիշկներն անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել եւ երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։ Նրանք նաեւ խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ եւ սննդային հավելումներ ընդունել։
18-02-2022 08:58
Պուերտո Ռիկոյից Սոֆյա Ժիրաուն դարձել է Դաունի համախտանիշով առաջին մոդելը, ով նկարահանվել է Victoria`s Secret ներքնազգեստի ապրանքանիշի համար: Աղջիկը դարձել է Love Cloud հավաքածուի ներառական արշավի դեմքը։
18-02-2022 08:45
Ըստ Gartner-ի տվյալների՝ 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի՝ աշխատելու, գնումների, կրթության, հաղորդակցության եւ զվարճանքների համար: Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը թվային արժույթներով եւ միմյանց փոխարինող թոքեններով (NFT) կպահպանվի:
18-02-2022 05:10
Կարեն Շախնազարովը հետ է կանգնել դստերը դատի տալու մտքից։ Ռեժիսորը պատրաստվում էր վիճարկել Մոսկվայի բնակարանի կեսի իրավունքը՝ մեղադրելով աղջկան կոմունալ վարձերը չվճարելու մեջ։ Հայտնի ռեժիսոր 69-ամյա Կարեն Շախնազարովը երեք երեխաների հայր է։ Նա ունի երկու որդի և մեկ դուստր։ Ժառանգորդուհի Աննային, ով վերջերս է ԱՄՆ-ից վերադարձել Մոսկվա, նա չի տեսել ավելի քան քսան տարի։
18-02-2022 05:01
Ամերիկացի դիզայներ Թրեմեյն Էմորին դարձել է փողոցային հագուստի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ Supreme-ի կրեատիվ տնօրենը։ Էմորին մեկ այլ հայտնի «փողոցային» բրենդի՝ Denim Tears-ի, հիմնադիրն է և նորաձևության այս հատվածի առանցքային դեմքերից մեկը։ Մինչ Supreme-ը նա աշխատել է Levi՝s, UGG և ASICS ընկերություններում:
18-02-2022 02:48
Քուվեյթի կանայք վրդովված են, որ կին զինծառայողներին բանակում մարտական ծառայություն թույլ տալով՝ զինվորականները որոշել են, որ նրանց տղամարդ խնամակալի թույլտվություն է պետք, եւ արգելել են նրանց զենք կրել:
17-02-2022 11:54
Ինչպես նշում է The Sun-ը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կթողարկի շների համար նախատեսված The Happy Hounds Dog Cologne օծանելիքը, որը բուրում է «ափամերձ զբոսանքով»։
17-02-2022 11:46
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը վաղուց են բաժանվել, սակայն նրանց միջև դրաման չի հանդարտվում։ Այս անգամ ռեփերը հրապարակել է  անձնական նամակագրությունը նախկին կնոջ հետ։ Ավելի ուշ նա ջնջել է գրառումը, սակայն սքրինշոթն արագ տարածվել է սոցիալական ցանցերում: Իր հաղորդագրության մեջ Քարդաշյանը նախկին կողակցին խնդրել է հանգստանալ. «Դու ստեղծում ես վտանգավոր և վախեցնող մթնոլորտ: Մարդիկ կարող են վնասել Փիթին (կատակերգու Փիթ Դևիդսոնը՝ Քիմի ներկայիս ընկերը), և դա ամբողջությամբ քո մեղքն է լինելու»:
17-02-2022 11:16
Իտալական «Grazia» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է ամենագեղեցիկ ու արտասովոր նշանադրության մատանիների ցանկը, որում ներառվել է նաեւ գործարար Ալեքսիս Օհանյանի նվերը Սերենա Ուիլյամսին։
17-02-2022 11:08
Կարո՞ղ են արդյոք թեյն ու սուրճը քաղցկեղ առաջացնել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կերակրափողի քաղցկեղի եւ վերոնշյալ ըմպելիքների օգտագործման միջեւ կապ, ըստ երեւույթին, իսկապես գոյություն ունի։ Դա բացատրվում է կերակրափողի լորձաթաղանթի ջերմային վնասվածքներով։ Նաեւ նշվում է, որ կապված այն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է ըմպելիքը, այն կարող է ոչ միայն առաջացնել, այլեւ կանխել կերակրափողի քաղցկեղի առաջացումը։
17-02-2022 03:32
Լոնդոնից մի աղջնակ սկսել է հին հագուստներ վաճառել համացանցում, արագ հարստացել ու տեղափոխվել է բնակություն Բալի։ 2014 թվականին 18-ամյա ուսանողուհի Հոլլին որոշել է դասավորել իր զգեստապահարանն ու Depop հարթակում վաճառել անպետք հագուստները։ Փորձ ձեռք բերելուց հետո 2018 թվականի վերջին նա որոշել է հիմնել օգտագործված ապրանքների իր ապրանքանիշը և իրեր վերավաճառել։
16-02-2022 09:11
Չնայած Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության փուլում են, սակայն ռեփերը, կարծես, դեռ սիրում է նախկին կնոջը։ Վալենտինի օրը նա մի բեռնատար վարդեր է ուղարկել Քիմի տուն։ Մեքենայի վրա գրություն էր․ «Իմ տեսարանը բյուրեղյա մաքուր է» մակագրությունը։
16-02-2022 09:05
Օուեն Ուիլսոնը հայտնել է, որ իր մայրը՝ Լաուրան, ամուսնացել է 80 տարեկանում։ «Մայրս վերջերս ամուսնացել է 80 տարեկանում և շատ լավ մարդ է: Կարծում եմ, որ սա շատ ռոմանտիկ պատմություն է, որն ապացուցում է, որ սերը կարելի է գտնել ցանկացած տարիքում…», - ասել է Օուենը:
16-02-2022 02:15
Երաժիշտ Լենի Կրավիցի և դերասանուհի Լիզա Բոնեթի դուստրը՝ 33-ամյա դերասանուհի Զոի Կրավիցը դարձել է Elle ամսագրի մարտյան համարի նոր հերոսուհին։
16-02-2022 01:23
Ավստրալիայում Քվինսլենդ նահանգի Ռոքհեմփթոն քաղաքից Ջոյս Մարլը նշել է իր ծննդյան 100-ամյակը: Նա մանկուց ակտիվ կենսակերպ է սիրել՝ արշավներ, պարեր, թենիս եւ բոուլինգ, սակայն իր երկարակեցությունը կինը պայմանվորում է կյանքի ցանկացած տհաճության հանդեպ հանգիստ վերաբերմունքով։ Մարլը խորհուրդ է տվել սրտում վիրավորանքներ չպահել եւ ապրել մեկ օրով:
16-02-2022 01:10
Կանաչ թեյն օգնում է զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարում։ Մարդիկ, ովքեր մեկ տարվա ընթացքում օրական առնվազն կես բաժակ միջին խտության կանաչ թեյ են խմել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը 46%-ով նվազել է: Ավելին, նրանք, ովքեր օրական ավելի քան 2,5 բաժակ թեյ են օգտագործել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը նվազել է 65%-ով:
15-02-2022 11:18
44-ամյա Քանյե Ուեսթի ու 32-ամյա Ջուլիա Ֆոքսի սիրավեպն իր ավարտին է հասել։ Զույգը հարաբերություններ սկսելու մասին հայտարարել էր Ամանորի գիշերը, սակայն մեկուկես ամիս անց՝ հենց Սուրբ Վալենտինի օրը, հայտնի է դարձել նրանց բաժանման մասին։
15-02-2022 10:51
Ոսկրային քաղցկեղի 4 «լուռ» նշան. հոդացավեր, այտուց եւ ուռածություններ, թմրածություն, կաշկանդվածություն հոդերում։

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 625 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 328 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster