Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-03-2022 15:46
«Condé Nast» հրատարակչատունը, որին են պատկանում GQ, Vogue, Tatler, Glamour պարբերականները, Ուկրաինայում իրադարձությունների պատճառով դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում։
09-03-2022 15:44
Կյանքից հեռացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը:
09-03-2022 03:49
Ռեփեր Ալեքսեյ Ուզենյուկը, որն առավել հայտնի է Էլջեյ անունով, առիթ է տվել լուրերի, թե վերամիավորվել է նախկին կնոջ՝ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի հետ։ Նա Իվլեւայի ծննդյան օրն իր ինստագրամյան էջում հրպարակել է նրա լուսանկարը։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կին։ Սիրում եմ քեզ»,- անգլերենով գրել է նա։
07-03-2022 08:58
2022 թվականի գարնան համար ոճաբանները հրաժեշտ են տալիս պլատինե շիկահերի թրենդին՝ հօգուտ ավելի բնական երանգի, այսպես կոչված, «մեղրային շիկահերի»: Մասնագետների կարծիքով՝ մեղրային շիկահերը ավելի բնական տեսք ունի, քան պլատինը, և բացի այդ, այն խնամքի համար ավելի քիչ ջանք է պահանջում։
07-03-2022 08:54
5 անսպասելի մթերքներ, որոնք կօգնեն լավ քնել. ընկույզ, նուշ, կաթ, բալի հյութ, մեղր։
07-03-2022 08:47
Մի քանի տասնամյակ է, ինչ կարծիք է տարածվել, որ առողջությունը պահպանելու համար պետք է օրական առնվազն 10 000 քայլի չափով զբոսանք իրականացնել: Ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց մասկանցությամբ 15 տարվա հետազոտության արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ այդ «նորմը» ոչ միայն հնացել է, այլ նաեւ ուռճացվել է գրեթե երկու անգամ: Կախված տարիքից՝ կարելի է սահմանափակվել 6 000 քայլով:
07-03-2022 04:05
Furla-ն թողարկել է վերամշակված թղթից պատրաստված պայուսակներ։ Furla Bloom Bag-ը բրենդի նոր մոդելի անվանումն է, որը պատրաստված է օրգանական և կենսաքայքայվող նյութերից։
07-03-2022 03:50
95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է թողնել Բուքինգհեմյան պալատը։ Նորին Մեծությունը կապրի Վինձորի ամրոցում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։
05-03-2022 11:33
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, համագործակցելով 3.33 խմբի հետ, երաժշտասերների դատին են հանձնել «Դատարկ» երգը: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփը գրել է Ֆելիքս Խաչատրյանը:
05-03-2022 11:26
Քաղցր կամ աղի մթերքների պահանջի պատճառը հաճախ որոշակի միկրոէլեմենտների պակասն է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լի Հոլմսը (Ավստրալիա)։ «Երբեմն մենք օրգանիզմին չենք տալիս այն, ինչ անհրաժեշտ է,- ասել է մասնագետը։- Ուստի այն հանում է պաստառներն ու ցույց է կազմակերպում»։
05-03-2022 11:23
Նյու Յորքի Metropolitan Opera թատրոնում ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինուհին: Նետրեբկոն պետք է երգեր «Տուրանդոտ» եւ «Դոն Կարլոս» օպերաներում գալիք սեզոնում։ Երկու բեմադրություններում էլ նրան կփոխարինի ուկրաինական դիվա Լյուդմիլա Մոնաստիրսկայան։
05-03-2022 10:47
Մելինդա Գեյթսը առաջին անգամ խոսել է միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելու պատճառների մասին և խոստովանել, որ դժվարությամբ է բաժանվել։ Զույգը 27 տարվա ամուսնությունից հետո 2021 թվականի մայիսին հայտարարեց բաժանման մասին և երեք ամիս անց պաշտոնապես բաժանվեց։ 57-ամյա Մելինդան խոստովանել է, որ պատճառը որևէ մեծ սկանդալ չի եղել, բայց նրանց հարաբերություններում կային բազմաթիվ տարաձայնություններ, որոնք կուտակվել էին տարիների ընթացքում:
05-03-2022 07:52
Մեգան Մարքլի խորթ քույրը՝ Սամանտա Մարքլը, դատի է տվել նրան Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում «աղքատ մանկության» մասին ստելու համար։ Սամանտան պահանջում է 75,000 դոլար վնասի, ինչպես նաև իրավական և փաստաբանական վճարների փոխհատուցում:
04-03-2022 10:36
Լրագրողուհի Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ամուսնացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, ում հետ 10 տարի հարաբերությունների մեջ է։ Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Քեոսայանը երեք երեխա ունեն։ Ամենափոքրը ծնվել է 2019թ.։ Մարգարիտան և Տիգրանը խնամքով թաքցնում են իրենց անձնական կյանքը և չեն կիսվում մանրամասներով։
04-03-2022 09:57
Գործվածքից դիմակները վատ են պաշտպանում կորոնավիրուսից: «Դիմակները օդի ֆիլտրեր են, իսկ բամբակի նման գործվածքներից կարելի է լավ ջինս, վերնաշապիկներ եւ այլ հագուստներ կարել, բայց որպես օդային ֆիլտրեր, դրանք վատն են: Մանրաթելերի միջեւ համեմատաբար մեծ արանքներն են պատճառը, որ գործվածքը պիտանի չէ սովորական օդային ֆիլտրերի պատրաստման համար»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռիչարդ Սիրը:
04-03-2022 08:32
«Էյֆորիայի» աստղ Սիդնի Սվինին ամուսնանում է իրենից 13 տարով մեծ գործարարի հետ։ Սուինիի ընտրյալը նրա ընկեր Ջոնաթան Դավինոն է, ում հետ նա հանդիպում է վերջին չորս տարվա ընթացքում։
04-03-2022 07:29
Կալիֆորնիայում կայացել է Billboard Women in Music Awards մրցանակաբաշխությունը, որով ավանդաբար նշում են երաժշտության ոլորտում կանանց ձեռքբերումները։ Միջոցառման հյուրերն էին Հայդի Քլումը ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ, Քրիստինա Ագիլերան, զումերի կուռք Օլիվիա Ռոդրիգոն, Սիարան՝ ամուսնու՝ Ռասել Ուիլսոնի հետ և այլք։
04-03-2022 02:05
Քուվեյթի արքայադուստր Մունիրա Ֆահադ ալ-Սաբահը եւ նրա գործընկեր Մեսաիդ ալ-Մեսաիլիմը քաղաքական ապաստան են խնդրել Բոսնիա եւ Հերցգովինայից՝ դա հիմնավորելով հայրենիքում հետապնդումների ենթարկվելով՝ կապված իշխանությունների գործողությունների քննադատության հետ: Քուվեյթը մտադիր է միջազգային հետաքննություն սկսել արքայադուստր Մունիրային կալանավորելու եւ նրան հայրենիք հասցնելու համար։
03-03-2022 10:43
Նյու Յորքում կայացել է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Բեթմենի» համաշխարհային պրեմիերան՝ գլխավոր դերերում Ռոբերտ Պատինսոնի և Զոի Կրավիցի մասնակցությամբ։ Երկու դերասաններն էլ ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել հանդերձանքների ընտրությանը։ Ռոբերտը, ով մարմնավորում էր Բեթմենին, կարմիր գորգի վրա հայտնվել է խիստ սեւ վերարկուով։ Կատու կնոջ դերը մարմնավորած Զոեն ընտրել է կատուների ուրվանկարներով զգեստ։
03-03-2022 10:34
Պարզվել է, որ մարդիկ, որոնք գերադասում են նախաճաշել կամ ճաշել սրճարաններում, այլ ոչ թե տանը, ավելի հաճախ են տառապում ճարպակալումից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 621 անգամ
12.08.2026
Դիտվել է 407 անգամ
14.08.2026
Դիտվել է 348 անգամ
15.08.2026
Դիտվել է 326 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster