Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-03-2022 10:17
Քիմ Քարդաշյանը վերջապես կարողացել է հասնել իր ուզածին եւ շահել է դատը։ Այժմ նա եւ ռեփեր, աստղի երեխաների հայր՝ Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծված են։ Ի դեպ, Քանյեն մի ամբողջ տարի բոլոր ճանապարհներով փորձում էր կանգնեցնել գործընթացը։
03-03-2022 10:14
Դաշտանների միջեւ արնահոսությունը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ: Այս երեւույթը կոչվում է մետրորագիա։ Նախկինում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառներից մեկն էր: Այսօր սքրինինգի առաջընթացի շնորհիվ շատ պացիենտների մոտ այն ախտորոշվում է նախաքաղցկեղային փուլում, ինչը, ըստ Ամերիկյան օնկոլոգիական միության, հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը եւ կանխել արգանդի վզիկի բջիջների վերածումը քաղցկեղի:
03-03-2022 07:45
Mercedes-Benz Ռուսական նորաձեւության շաբաթը, որը պետք է անցկացվեր Մոսկվայում մարտի 16-22-ը, չի կայանա։ Այս մասին կազմակերպիչները տեղեկացրել են Instagram-ի և Telegram-ի միջոցառման պաշտոնական աքաունթներում։
02-03-2022 01:02
Լա Սկալա թատրոնը հեռացրել է Աննա Նետրեբկոյին մարտյան ներկայացումներից՝ պատճառաբանելով նրա հիվանդությունը։ Այս մասին գրում է իտալական մամուլը՝ հայտնելով, որ այժմ Նետրեբկոն ստիպված կլինի տուգանք վճարել թատրոնին։ Օպերային դիվան չի մասնակցի մարտի 9-ին, 12-ին, 16-ին և 19-ին կայանալիք ներկայացումներին։ 
02-03-2022 00:54
Adidas ընկերությունը հայտարարել է Reebok ապրանքանիշը 2,1 մլրդ եվրոյով վաճառելու մասին։ Գնորդն ամերիկյան Authentic Brands Group (ABG) ընկերությունն է։
02-03-2022 00:40
Փարիզում նորաձեւության շաբաթը բացել է Վիրջիլ Աբլոյի տրիբյեւտ-շոուն՝ հարգանքի տուրք մատուցելով Վիրջիլ Աբլոյի հիշատակին։ Պոդիում են դուրս եկել սուպերմոդելներ ու այլ աստղեր:
02-03-2022 00:03
Բրիթնի Սփիրսը Instagram-ում կիսվել է մերկ լուսանկարների շարքով, որոնք արվել են երգչուհու ծովում հանգստի ժամանակ։ Այժմ երգչուհին իր փեսացու Սեմ Ասգարիի հետ հիանալի ժամանակ է անցկացնում արձակուրդում՝ նա արևայրուք է ընդունում, լողում և ֆոտոշարքեր կազմակերպում։
02-03-2022 00:01
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) դարձել է Spotify հարթակի ամենալսված երգիչը։ Երաժիշտն ամենամեծ լսարանն է ձեռք բերել 2022թ․-ի փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ արտիստն այդ արդյունքին կարողացել է հասնել հակառակ նրան, որ հրաժարվել է իր ալբոմը հրապարակել սթրմինգային հարթակներում։
01-03-2022 11:39
Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսն ընկել է «SAG Awards 2022» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Աստղը, որն առաջադրված էր անվանակերգերից մեկում «Սպանություններ մի շենքում» սերիալում կատարած դերի համար, միջոցառմանը ներկայացել էր Oscar de la Renta ապրանքանիշի ազդեցիկ սեւ զգեստով։ Գոմեսը կրում էր Bulgari բրենդի վզնոցը, որի արժեքը կազմում է 1 միլիոն դոլար։
01-03-2022 11:31
Մորմոնների ընտանիքում մեծացած կանադացի Մերի Ջեյն Բլեքմորը The Sun-ին պատմել է այն մասին, թե ինչ է նշանակում ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը 27 անգամ ամուսնացել եւ 150 երեխա է ունեցել:
01-03-2022 07:22
Ջեյսոն Մոմոան և Լիզա Բոնեթը որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ, HollywoodLife-ին պատմել է Aquaman-ի և Game of Thrones-ի աստղերի ընկերը: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ աստղերը բաժանվել են 16 տարվա համատեղ կյանքից հետո (որից չորսն ամուսնացած էին)։
01-03-2022 02:12
Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր միշտ վառ են պահում իրենց նկատմամբ հետաքրքրությունը: Չէ՞ որ ոչ ոք չի ուզում նրա հետ լինել, ով ձանձրալի է ու միշտ միատեսակ: Շարունակեք աշխատել ինքներդ ձեզ վրա: Դուք միշտ պետք է հետաքրքիր լինեք տղամարդու համար:
01-03-2022 01:18
Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Dolce & Gabbana-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Նորաձևության շոուի առաջին շարքը դիտում էր Basic Instinct-ի աստղ Շերոն Սթոունը, ով հաջորդ ամիս կդառնա 64 տարեկան:
28-02-2022 21:59
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան կազմել է անցած տարվա լավագույն ֆիլմերի և հեռուստասերիալների իր ցուցակը։ Մասնագետները մրցանակներ են հանձնել մի քանի անվանակարգերում և կարգերում։ Մասնավորապես, «Լավագույն դերասանական կազմ» են ճանաչվել Շանա Հադերի «CODA. Խուլ ծնողների երեխան» ֆիլմի հերոսները։ Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը «Քինգ Ռիչարդ» ֆիլմի, իսկ լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-02-2022 21:49
Հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը մեկ տարվա սպասումից հետո ստացել է «G65OER» օդանավը՝ դրա վրա մոտ 150 միլիոն դոլար ծախսելով։ Օդանավի ներքին ձեւավորումը Քիմ Քարդաշյանը պատվիրել էր հայտնի դիզայներներին:
28-02-2022 19:55
«Եվրատեսիլ 2022» միջազգային մրցույթում Ռուսաստանը պետք է ներկայացնել 18-ամյա կույր երգչուհի Յարոսլավա Սիմոնովան: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը, այս տարի Ռուսաստանին հեռացրել է մրցույթից։ Միությունը նշել է, թե ռուսներին մրցույթի մասնակիցների ցանկ ներառելը վնաս է հասցնում շոուի համբավին։
26-02-2022 11:21
Պարզվել է, որ ականջակալները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն ունկնդիրների վրա, քան արտաքին դինամիկները: Ականջակալներն առաջացնում են երեւույթ, որը կոչվում է տեղայնացում գլխում: Դա ստեղծում է զգացողությունը, որ ձայնի աղբյուրը գտնվում է անմիջապես ունկնդրի գլխում: Սա հանգեցնում է նրան, որ ունկնդիրն ընկալում է կոմունիկատորներն ավելի մոտ ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական առումով: Արդյունքում ունկնդրի եւ կոմունիկատորի միջեւ ծագում են առավել մտերիմ ու ջերմ փոխհարաբերություններ:
26-02-2022 11:16
Ձիթապտուղը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, ինչը կարող է հատկապես վտանգավոր լինել հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Ձիթապտուղը պարունակում է վիտամին E եւ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են առողջության համար: Սակայն դրանք պարունակում են նաեւ մեծ քանակությամբ աղ, որը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը եւ բարձրացնում արյան ճնշումը։ Խանութից գնված ձիթապտուղները պարունակում են մոտ 4 գրամ աղ 100 գրամում։
26-02-2022 09:37
Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Prada-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Նորաձևության շնորհանդեսի գլխավոր աստղը Քիմ Քարդաշյանն էր։ Հյուրերի թվում էին նաև Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին, Նատալյա Օսմանը, Կիարա Ֆերրագնին և այլք։
26-02-2022 09:31
Այդքան էլ կարևոր չէ, թե օրվա որ ժամին եք սնունդ ընդունում: Շատ ավելի կարևոր է, թե ինչ մթերքներից է կազմված Ձեր սննդակարգը, և, թե որքան եք շարժվում օրվա մեջ: Սակայն, այնուամենայնիվ, ընթրեք քնելուց 3 ժամ առաջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 622 անգամ
12.08.2026
Դիտվել է 407 անգամ
14.08.2026
Դիտվել է 348 անգամ
15.08.2026
Դիտվել է 326 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster