ՄԵԿ ՏՈՂՈՎ 15-02-2022 07:22 Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան՝ թագավոր Կարլ Գուստաֆի ավագ դուստրը, ամուսնու՝ արքայազն Դանիելից բաժանվելու շեմին է, իսկ թագուհի Սիլվիան ամուսնությունը փրկելու ծրագիր է մշակում։ Այդ մասին հաղորդում է Stoppa Pressarna-ն։
15-02-2022 02:14 Մաթիլդա Շնուրովան վերջապես հաստատել է իր հարաբերություններն ատամնաբույժ և "Холостяк" շոուի նախկին մասնակից Անտոն Կրիվորոտովի հետ։ Սերգեյ Շնուրովի նախկին կինը Instagram-ում Անտոնի հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրանք համբուրվում են։
15-02-2022 01:07 Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ Կամիլա Վալիևան կմասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Սպորտային արբիտրաժային դատարանը թույլատրել է Վալիևային մասնակցել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:
14-02-2022 09:12 Քնի ժամանակ սխալ կեցվածքը կարող է անհարմարություն առաջացնել և երկարաժամկետ հեռանկարում նպաստել վտանգավոր հիվանդությունների զարգացմանը: Կողային դիրքն ամենաօգտակարն է բժշկական տեսանկյունից, բայց մարմնի ձախ մասի վրա ճնշումը կարող է բացասաբար ազդել սրտային հիվանդություն ունեցող մարդու վիճակի վրա, ավելի լավ է, որ այդպիսի մարդիկ պառկեն աջ կողքի վրա։ Ամենավնասակարը փորի վրա քնելն է, եթե մարդն այդ դիրքում երկար է քնում, ապա տուժում է նրա ողնաշարը։
14-02-2022 09:06 ԱՄՆ համալսարաններից գիտնականների խումբը փորձել է բացատրել, թե ինչ պատճառով են սկսվում հիշողության հետ կապված խնդիրներ տարիքի ընթացքում: Բանն այն է, որ որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ է կուտակում տարատեսակ տեղեկատվություն: Այդ պատճառով մարդը տարիքի ընթացքում դժվարանում է հիշել, քանի որ մեծածավալ տվյալների շրջանում բավականին բարդ է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
14-02-2022 09:04 Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:
14-02-2022 07:16 Ֆլորիստները հավաստում են, որ քլորոֆիտումը իդեալական բույս է քաղաքային բնակարանի համար, քանի որ այն վտանգավոր չէ և ունի օգտակար հատկություններ։ Մասնավորապես, այն մեծ քանակությամբ թթվածին է արտազատում։
14-02-2022 05:19 Ռիհանան պատմել է, թե ինչպես է տանում իր հղիությունը։ Երգչուհու խոսքով՝ ինքը փորձում է վայելել հղիության յուրաքանչյուր պահը, նույնիսկ, եթե դա պարզապես բլիթ ուտելն է։ «Սա զարմանալի ճամփորդություն էր, և ես պարզապես տանում եմ այն այնպես, ինչպես որ կա», - ասել է նա:
11-02-2022 11:01 Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե որն է եղել ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը: Քարդաշյանը խոստովանել է, որ վերջին տարիներին փոխվել են իր կյանքի առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով սկսել է ավելի շատ հոգ տանել իր սեփական հարմարավետության համար և որոշել է բաժանվել:
11-02-2022 10:51 Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը որոնում է մի կնոջ, որը մեխ է խփել իր գլխին, որպեսզի տղա ծնի, ինչպես նաեւ հեքիմին, որը նրան խորհուրդ է տվել դա անել: Ոստիկանությունն այս դեպքի վրա ուշադրություն է դարձրել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է գլխում մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը :
11-02-2022 07:55 ԱՄՆ-ի բնակչուհուն փրկել են այն բանից հետո, երբ նա երկու օր ներքնակի վրա լողացել է լճում: Միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմայում։ Կինը եւ նրա զուգընկերը փորձել են ներքնակը որպես լաստանավ օգտագործել, որպեսզի հասնեն Տեքսոմա լճում գտնվող նավակին, բայց ամեն ինչ այլ կերպ է ընթացել:
11-02-2022 01:05 Այսօր հայտնի 1 դարձավ, որ մահացել է դերասանուհի Եվգենյա Բրիկը։ Նա 40 տարեկան էր։ Նա հայտնի է «Հիփսթերներ», «Աշխարհագրագետը խմեց իր գլոբուսը», «Եղեւնիներ 1914» ֆիլմերոից, ինչպես նաև «Հալոցք», «Լավատեսները», «Կամենսկայա 3» և այլն սերիալներնից։
11-02-2022 00:15 Շերոն Սթոունը հայտնվել է The Rake ամսագրի նոր համարի շապիկին։ Համացանցում «Հիմնական բնազդի» աստղին այս լուսանկարում շատերը անվանել են անճանաչելի։
10-02-2022 09:52 Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի (BRITs) գլխավոր մրցանակին. նրա Easy on Me կոմպոզիցիան, որը հինգ տարվա ընդմիջումից հետո դարձել է առաջին սինգլը, հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում:
10-02-2022 09:48 Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամ, 15-ամյա Կամիլա Վալիեւան օգտագործել է տրիմետազիդին։ Այդ մասին հայտնել է ռուսական «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վասիլի Կոնովը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
10-02-2022 09:45 «Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեմենովիչը նպատակ է դրել դառնալ իսկական գեղեցկուհի։ Երգչուհին որոշել է լիպոսակցիա անել, որպեսզի փոքր-ինչ նվազեցնի մարմնի ծավալները։ Մասնավորապես, հեռացնել ավելորդ հեղուկը, կզակի եւ նախաբազուկի հատվածների ճարպը։ Արդյունքն արդեն գերազանցել է սպասումները, սակայն դեռ պետք է վերականգնողական կուրս անցնել։
10-02-2022 08:56 Կենդանակերպի 6 նշաններ, որոնք երբեք կանոններով չեն խաղում. Խոյ, Ջրհոս, Երկվորյակներ, Աղեղնավոր, Խեցգետին, Առյուծ:
10-02-2022 02:04 Ճապոնիայի 19-ամյա երիտասարդը մեծ ճանաչում է ձեռք բերել առցանց հարթակում իր «կանացի» արտաքինի շնորհիվ: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Իդեգամի Բակու անունով երիտասարդը տպավորում է իր բնատուր անդրոգեն հատկություններով: Վերջին տարիներին տղամարդիկ երբեմն օգտագործում են դիմահարդարման և լուսանկարչային խաբկանքի տեխնիկան համացանի տարածքում որպես կին հանդես գալու համար, սակայն Իդեգամին շատ «չարչարվելու» կարիք չունի:
09-02-2022 08:39 ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդներին։ YouTube-ում հեռարձակման ժամանակ ներկայացվել է 21 անվանակարգում հավակնորդների ցանկը: Լավագույն դերասանուհի կոչման համար կմրցեն Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), Օլիվիա Կոլմանը («Անհայտ դուստրը»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»):
09-02-2022 08:24 Դիրքը, որով մարդը քնում է, կարող է ազդել նրա խռմփացնելու կամ չխռմփացնելու վրա: Մասնավորապես, մեջքի վրա քնող մարդիկ ավելի շատ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են այլ դիրքերով։ խռմփոցը կանխելու համար խորհուրդ է տրվում կողքի պառկած քնել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026 Դիտվել է 626 անգամ 12.08.2026 Դիտվել է 409 անգամ 14.08.2026 Դիտվել է 351 անգամ 15.08.2026 Դիտվել է 328 անգամ 18.08.2026 Դիտվել է 124 անգամ