Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2022 10:12
Հակաբիոտիկների օգտագործումը կարող է մեծացնել երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։ British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի Աբերդինի համալսարանի գիտնականները։
31-01-2022 10:07
Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ: Խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:
31-01-2022 10:04
Չինացի գիտնականները գրականության լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել են, որ այնպիսի ըմպելիքների օգտագործման դեպքում, ինչպիսիք են սուրճը, թեյը եւ մատեն, կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականություն կա։ Մասնագետները պարզաբանել են, որ դա տեղի է ունենում հեղուկ ընդունելու ժամանակ կերակրափողի լորձաթաղանթի ջերմային վնասվածքի պատճառով, ինչը հանգեցնում է այդ հիվանդությանը։
29-01-2022 10:55
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ մտադիր է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ «Ես միշտ նրան ասում եմ, որ կգա այդ պահը։ Նա հասկանում է։ Մեկ տարի, կես տարի կամ մեկ ամիս հետո՝ ես 1000 տոկոս վստահ եմ, որ հարսանիք կլինի»,- ասել է Ռոնալդուն:
29-01-2022 10:52
Կանադացին վեցամսյա բանտարկության է ենթարկվել ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով։ 50-ամյա Էնիո Սոկորո Զայասն իրեն մեղավոր է ճանաչել հոկտեմբերին American Airlines-ի ուղեկցորդուհու վրա հարձակվելու մեջ, տեղեկացնում է Associated Press-ը։
29-01-2022 10:47
Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ։ Արտիստի ենթադրյալ զոհը նախընտրել է չբացահայտել իր անունը։ Նա պատմել է, որ Բրաունն իրեն թմրանյութ է տվել եւ բռնաբարել ռեփեր Փի Դիդդիի տան մոտ կայանված զբոսանավում: Երաժշտին մեղադրող կինը նրանից 20 մլն դոլար է պահանջել։
29-01-2022 04:58
ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս օրերին Դուբայում է, հանդիպել է ԱՄԷ-ի նախագահին, հանդիպմանը ներկայանալով հայկական արտադրության հուդիով։ «Ազատ մարդ» ապրանքանիշի համահիմնադիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանն է։
29-01-2022 01:01
Ամերիկյան իրապատում շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը տպավորիչ նկարահանման է մասնակցել Հոլիվուդ Հիլզում: Քարդաշյանների ընտանիքի ավագ քույրը բավականին բաց հանդերձանքով է ներկայացել՝ չթաքցնելով մարմնի բարեմասնությունները:
28-01-2022 15:33
Արևմտյան ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել Բրեդ Փիթի նոր սիրավեպի մասին։ Լրագրողների տեղեկություններով՝ դերասանը հանդիպում է շվեդ երգչուհի Լիկե Լիի հետ, որը հայտնի է I Follow Rivers հիթով։
28-01-2022 13:36
Versace-ն ներկայացրել է նոր գարուն-ամառ հավաքածուի արշաքը , որին մասնակցել են Բելլա և Ջիջի Հադիդները: Նկարահանումներին մասնակցել է նաև ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դոնատելլա Վերսաչեն։
28-01-2022 10:50
Իտալիայի նախկին թագավորական ընտանիքը պահանջում է վերադարձնել իրենց թագի թանկարժեք զարդերը, որոնք կորցրել է այն բանից հետո, երբ երկիրը վերացրել է միապետությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակվանից հավաքածուն պահվում է Իտալիայի Բանկի պահոցում։
28-01-2022 10:46
Քրքումը շատ օգտակար համեմունք է, որը բարերար ազդեցություն ունի մարսողության վրա։ Ըստ սննդաբանների՝ քրքումը բնական հակասեպտիկ եւ հակաբակտերիալ միջոց է համարվում։ Այն նաեւ որպես լյարդի բնական դետոքսիկացնող միջոց է ծառայում եւ հակաքաղցկեղային հատկություն ունի:
28-01-2022 01:06
Սանդրո Բոտիչելիի «Վշտերի մարդը» կտավը Նյու Յորքի Sotheby`s աճուրդի տունը վաճառել է 45,4 մլն դոլարով: Կտավը վերջին անգամ վաճառվել է 1963 թվականին 26 000 դոլարով: Այն ստեղծվել է ավելի քան հինգ հարյուր տարի առաջ: Աճուրդը տևել է մոտ յոթ րոպե: Գնորդի անունը չի նշվում։
27-01-2022 12:11
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել։ 14-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում՝ հայտնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։
27-01-2022 12:07
Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովայի նոր սիրելիի՝ Սերգեյ Կուզնեցովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում ահաբեկչական ակտի համար։ Տղամարդու քրեական անցյալի մասին հայտնի է դարձել «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդման ընթացքում:
27-01-2022 03:26
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը ջնջել է Instagram-ում հրապարակած լուսանկարը, որի պատճառով նրան մեղադրել էին «ֆոտոշոփի» դիմելու համար: Իրապատում շոուների 41-ամյա հերոսուհին լողազգեստով մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնք արվել էին Փիթ Դևիդսոնի հետ Բահամներում հանգստի ժամանակ:
27-01-2022 02:20
Հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, որին Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Luna» երգը, հանդես կգա Երևանում: Երգիչը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Մենահամերգին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:
27-01-2022 01:31
Լրագրողները գտել են դերասան Ալեքսանդր Աբդուլովի չափահաս արտաամուսնական որդուն։ Պարզվել է, որ նա ծագումով Ղազախստանից 34-ամյա Ալեքսանդր Կովալն է։ Մի քանի տարի առաջ տղամարդը տեղափոխվել է Մոսկվա և որոշել իրեն փորձել դերասանական ասպարեզում։ Նա խոստովանել է, որ մանկուց տարված է եղել ստեղծագործությամբ: Նրա խոսքով՝ ինքն արդեն էպիզոդիկ դերեր է խաղում ֆիլմերում։
26-01-2022 11:29
Caesars Palace համալիրի աշխատակիցները, որտեղ պետք է կայանար Ադելի համերգը, նրան մեղադրել են կամակոր պահվածքի մեջ և ասել, որ նրա և իր թիմի հետ աշխատելը «իսկական մղձավանջ է»։ Խոսքը երգչուհու Weekends With Adele-ի արդեն չեղարկված շոուի մասին է։ Ըստ ինսայդերների՝ այն չեղարկվել է աստղի քմահաճույքների պատճառով։
26-01-2022 10:55
Վիտամին D-ի պակասը կարող է անքնության հաճախ հանդիպող պատճառներից մեկը լինել։ Քնատությունը կարող է նպաստել քաշի ավելացմանը, տրամադրության անկմանը կամ նույնիսկ դեպրեսիայի առաջացմանը: D վիտամինի պակաս չունենալու համար կարելի է օգտագործել ձկան յուղ, կարագ, պինդ պանիրներ եւ յուղոտ ձուկ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 331 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster