Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2022 07:41
Չինաստանում գործող Vanke Group անշարժ գույքի գործակալությունը 2021 թվականի տարվա լավագույն աշխատակից է ընտրել իր արհեստական բանականութանյամբ զինված պարտքերի հավաքագրողին: Կի Սիաոպանը, որի լուսանկարին նայելիս կարելի է ենթադրել, որ երիտասարդ կին է, իրականում անգամ մարդ չէ:
04-02-2022 05:45
Հարավային Կորեայում վաճառքի են հանվել ուշագրավ հակավիրուսային պաշտպանիչ դիմակներ, որոնք հնարավոր է կրել նաև սնվելու ժամանակ, գրում է The Guardian-ը: Դիմակը կոչվում է «կոսկ» («քթադիմակ») և դրա 10 հատն արժե 8,13 դոլար: Այն ծածկում է քիթն ու բերանը, սակայն երբ սնվելու կամ ինչ-որ բան խմելու անհրաժեշտություն է առաջանում, այն հնարավոր է ծալել՝ պաշտպանված պահելով միայն քիթը:
04-02-2022 01:48
Քեյթ Միդլթոնը բրիտանական Twinkenham մարզադաշտում մասնակցել է ռեգբիի առաջին հանդիպմանը։ Քեյթը խաղադաշտ է մտել տաբատով և պոլոյով՝ մազերը բարձր հավաքած։
03-02-2022 10:39
Dolce & Gabbana հանրահայտ ապրանքանիշը որոշել է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ ստեղծելիս չօգտագործել բնական մորթի։ Այս մասին հայտնել է Vogue ամսագրի իտալական հրատարակությունը՝ վկայակոչելով նորաձեւության տան ներկայացուցիչ Ֆեդելե Ուզայի հայտարարությունը։
03-02-2022 10:37
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքի մրցաշարում հասել է օլիմպիական մայրաքաղաք։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը Կանադայից են ժամանել Չինաստանի մայրաքաղաք։ Հայաստանի զույգը կարճ ծրագրին կմասնակցի փետրվարի 12-ին։
03-02-2022 10:27
Հիպերտոնիա կամ շաքարախտ ունեցող մարդիկ կյանքի համար վտանգավոր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի են ենթարկված: Նույնիսկ դեղորայքի ընդունման դեպքում մեծ թվով պացիենտներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող պացիենտների ճնշումը դժվար է վերահսկել։ 
03-02-2022 07:41
Կյանքի 91-րդ տարում մահացել է իտալացի հռչակավոր դերասանուհի Մոնիկա Վիտտին: Դերասնուհին արդեն ավելի քան 20 տարի դուրս չի եկել հանրության առաջ լուրջ գենետիկական հիվանդության պատճառով:
03-02-2022 01:51
Համացանցում սկանդալ է ծագել Քսենիա Սոբչակի և Սերգեյ Շնուրովի միջև՝ «Շմարաթոն» կոչվող նոր հոլովակի պատճառով, որը հայտնվել է «Լենինգրադ» խմբի YouTube ալիքում: Երգը կատարել է երգչուհի Զոյան, ում առաջմղմամբ զբաղվում է Շնուրովը, իսկ տեքստում հեշտությամբ կարելի է ուղղակի հղումներ նկատել Սոբչակի անձին։
02-02-2022 09:59
Ավստրալիայի բնակչուհի Ջոաննա Բուչանն ապշած է եղել այն բանից հետո, երբ ստացել է շշում տեղադրված նամակի պատասխանը, որը նա ծով է նետել 25 տարի առաջ՝ 8 տարեկան հասակում։ Այդ ընթացքում ուղերձը հաղթահարել է 1200 կմ և հայտնվել է Նորվեգիայի Գոսվեր անմարդաբնակ կղզում։ Ափին նամակը վերցրել է Ելենա Անդրեասեն Հագան: Կինը հայտնաբերել է Բուչանին Facebook-ում եւ հայտնել իր գտածոյի մասին։
02-02-2022 09:49
Սուրճն ավելի քան 150 քիմիական նյութերի բարդ խառնուրդ է։ Հակաօքսիդանտներն ու ֆենոլները կարող են նվազեցնել բորբոքումն ու կանխել քաղցկեղի զարգացումը, նաեւ՝ հակադիաբետիկ ազդեցություն ունեն։ Չափավոր չափաբաժիններով (40-300 միլիգրամ) կոֆեինը կարող է հակազդել ադենոզինի ազդեցությանը, այսինքն՝ նվազեցնել հոգնածությունը եւ բարձրացնել զգոնությունը:
02-02-2022 07:08
Դերասան, հաղորդավար, երգիչ Խորեն Լևոնյանը հանրության դատին է հանձնել «Երդում» երգի հոլովակը, որն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է: Ստեղծագործության հեղինակներն են Իշխան Ղարիբյանը, Տիգրան Աթայանն ու Խորեն Լևոնյանը:
02-02-2022 05:14
Արցախում 2021-ին ամուսնությունների թվի նկատելի աճ է գրանցվել: Դթիվը կազմել է 1314, որը 2020 թ-ի ցուցանիշը գերազանցել է 1149-ով, իսկ 2019 թ-ինը՝ 478-ով։ 
02-02-2022 04:19
Համացանցում է հայտնվել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա նկարահանված «Վոլանդ» ֆիլմի առաջին թրեյլերը, որի ռեժիսորը Միխայիլ Լոկշինն է (նրա «Արծաթե չմուշկներ» ֆիլմը վերջերս ճանաչվել է լավագույնը «Ոսկե արծիվ» արարողության ժամանակ): Վարպետի և Մարգարիտայի դերերը ֆիլմում մարմնավորել են Եվգենի Ցիգանովը և Յուլիա Սնիգիրը, ովքեր իրական կյանքում զույգ են։
01-02-2022 11:18
Բրիտանական Daily Express-ը ներկայացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արտասովոր ախտանշանները՝ ներկայացնելով համապատասխան ուսումնասիրության արդյունքները: Նշվում է, որ SARS-CoV-2 նոր մուտացիան կարող է առաջացնել հազ, ջերմություն, համի և հոտի կորուստ: Դրանից բացի, կան երկու արտասովոր ախտանշաններ, որոնք երբեմն պահպանվում են մարդու մոտ վարակվելուց հետո: Խոսքը մասնավորապես գլխապտույտի ու մեջքի ցավի մասին է:
01-02-2022 10:58
Երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր աշխատանք ունի․ «Շուշի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է։ Տեսահոլովակը YouTube-յան ալիքում հրապարակել է ռեժիսոր Վահե Յանը։ Խոսքերի եւ երաժշտության հեղինակն Աննա Հովներն է։
01-02-2022 10:53
Կորեական «Բոլորս մահացած ենք» սերիալը Netflix-ում սկսվել է հունվարի 28-ից, սակայն արդեն հունվարի 29-ին զբաղեցրել է ամենադիտվող շոուների ցանկի առաջին հորիզոնականը: Սյուժեի կենտրոնում սովորական միջնակարգ դրոց է, որը դառնում է զոմբի վիրուսի էպիկենտրոն։ Սերիալն առայժմ բավական բարձր վարկանիշ ունի՝ iMDB-ում՝ 7,7/10։
01-02-2022 10:03
Միսս ԱՄՆ-2019-ին՝ Չեսլի Քրիսթին, մահացած են գտել Նյու Յորքում: Մրցույթի 30-ամյա հաղթողի մարմինը հայտնաբերել են հունվարի 30-ին, 60-հարկանի երկնաքերի մերձակայքում: Մահից առաջ Քրիստը գրություն է թողել, որտեղ նշել է, որ ցանկանում է ամեն ինչ թողնել իր մորը:
01-02-2022 02:20
Երգչուհի Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն սպասում են իրենց առաջնեկին։ Ռիհաննայի հղիության մասին հայտնի է դարձել Instagram-ի հայտնի լուսանկարիչ Մայլս Դիգսի նկարահանումների շնորհիվ, ով նաև պապարացի է աշխատում։ Ֆոտոշարքը տեղի է ունեցել ռեփերի հարազատ Հարլեմում՝ Նյու Յորքում։
31-01-2022 10:20
Կալիֆոռնիայի հարավում վաճառված տոմսը հաղթել է Mega Millions վիճակախաղի 426 մլն դոլար ծավալով ջեքփոթը: Հաղթողի ինքնությունը դեռևս անհայտ է: Այնուամենայնիվ նա դեռ մեկ տարի ժամանակ ունի գումարի հետևից ներկայանալու համար:
31-01-2022 10:16
Ամեն օր ավելի լավացրե՛ք այն, ինչ սիրում եք: Նույնիսկ մեկ տարվա ընթացքում 1% բարելավումը կօգնի ձեզ զգալի առաջընթաց գրանցել: Սա շատ ավելին է, քան անում են մարդկանց մյուս 99,9%-ը. Կայզենի ռազմավարություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 331 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster