Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-03-2022 13:43
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը (Սքարլեթ Յոհանսոն) վերջապես վաճառել է Մանհեթենի պենտհաուսը, որից երկու տարի չէր կարողանում ազատվել։ Գործարքը կազմել է 1,9 մլն դոլար։ 37-ամյա Սքարլեթը վնասներ է կրել՝ պենտհաուսի սկզբնական արժեքը կազմել է 2,1 մլն դոլար։ «Վրիժառուների» աստղը տունը գնել է 2008 թվականին, նա ցանկանում էր ստանալ 2,5 միլիոն դոլար։
25-03-2022 13:29
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա փաստաբան Ստելլա Մորիսն ամուսնացել են Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում։ Զույգը հարսանիքի թույլտվություն էր ստացել անցած աշնանը, իսկ նշանադրության մասին նրանք հայտարարել էին 2016թ։ Արարողությանը ներկա են եղել զույգի որդիները՝ Մաքսը և Գաբրիելը։
25-03-2022 13:16
Հելսինկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միգրենի զարգացման նոր ժառանգական գործոններ: Այս հետազոտության արդյունքները 3 անգամ ավելացրել են այս վիճակի հայտնի ժառանգական գործոնների թիվը։
25-03-2022 13:15
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
25-03-2022 03:49
Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Լինա Աշրամը որոշել է ավարտել կարիերան։ 22-ամյա իսրայելուհին ամբողջ աշխարհում հայտնի դարձավ վերջին Օլիմպիական խաղերում, երբ հայտնվեց անարդար մրցավարության մասին սկանդալի կենտրոնում։ Ելույթի ժամանակ մարզուհին մի քանի անգամ վայր գցեց առարկան, սակայն ավելի բարձր գնահատական ստացավ, քան ռուս Ավերինան, ով գրեթե անթերի կատարեց իր համարը։
24-03-2022 09:19
«Եվ հենց այնպես» սերիալը, որը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունը, կունենա իր երկրորդ եթերաշրջանը։ Նոր սեզոնի սեղծումը դարձյալ կղեկավարի Մայքլ Պատրիկ Քինգը, ով աշխատել է առաջին եթերաշրջանի և բնօրինակ սերիալի վրա։
24-03-2022 09:10
Դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով մարմնավորել է Ադամսին  «Ադամսների ընտանիքը» և «Ադամսների ընտանիքի արժեքները» կուլտային ֆիլմերում, նկարահանվելու է Թիմ Բարթոնի Netflix-ի «Չորեքշաբթի» սերիալում։ Այս անգամ Ռիչին կմարմնավորի նոր կերպար, ինչի մասին մանրամասներ դեռ չեն բացահայտվում։
24-03-2022 08:55
Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հետեւորդներին ներկայացրել է իր կոսմետիկայի նոր հավաքածուն՝ «69 Body Atelier Sixty Nine», ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա կոսմետիկայի հավաքածուում ներառված են խոնավեցնող քսուքներ, հանգստացնող յուղ լոգանքի համար եւ սկրաբ մարմնի համար։
24-03-2022 08:50
Ամերիկացի մի կին երկարամռութ խեցեմորթներ որսալու Ջորջիա նահանգի նոր ռեկորդ է սահմանել: Ռեյչլ Հարիսոնը մարտի 19-ին, հսկայական ձուկ է բռնել, երբ ձկնորսություն էր անում Կուսա գետի ափին՝ Ռոմ քաղաքի մոտ: Նրա որսի քաշը կազմել է 14,2 կիլոգրամ։
24-03-2022 02:49
«Բրիգադի» աստղ 48-ամյա Սերգեյ Բեզրուկովը, ով արդեն 5 երեխա ունի, ցանկանում է երեխա որդեգրել։ Չնայած հսկայական զբաղվածությանը, Մոսկվայի նահանգային թատրոնի ղեկավարը ցանկանում է որդեգրել ևս մեկ երեխայի, որը մնացել է առանց հարազատների խնամքի։
23-03-2022 17:01
34-ամյա երգչուհի Ռիհաննան ռեփեր A$AP Rocky-ի (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) հետ նշանադրության մասին խոսակցություններi առիթ է տվել։ Պապարացիները աստղին լուսանկարել են գնումներ կատարելիս։ Ռիհաննայի մատնեմատի վրա փայլել է մեծ քարով մատանի, որը էլ հենց համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում։
23-03-2022 16:58
Ջենիֆեր Լոպեսը մրցանակ է ստացել Icon Award iHeartRadio Music Awards-ում: Նրան աջակցում էին դուստրն ու Բեն Աֆլեքը։
23-03-2022 16:51
Էնդի Ուրորհոլդի վրձնի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսին Christie՚s-ի աճուրդին կդրվի 200 միլիոն դոլար ռեկորդային էստիմեյտով (սկզբնական գնահատմամբ), այն կարող էառնալ XX դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:
23-03-2022 16:42
Ամերիկացի երգչուհիներ Բեյոնսեն եւ Բիլի Այլիշը միացել են երաժիշտների ցանկին, որոնք ելույթ կունենան «Օսկար» 94-րց մրցանակաբաշխության ընթացքում։ Բեյոնսեն կկատարի «Ռիչարդ արքա» ֆիլմից «Be Alive» երգը, իսկ Այլիշն ու նրա եղբայրը՝ Ֆինեասը, կկատարեն Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի երգը։
23-03-2022 09:53
Անգլիայի 30-ամյա բնակչուհին երկրի ամենաերիտասարդ տատիկն է դարձել այն բանից հետո, երբ նրա 14-ամյա դուստրը երեխա է ունեցել: Ինչպես պատմել է Քելի Հիլին, երբ իմացել է, որ դուստրը երեխայի է սպասում, չի ցանկացել նրան որեւէ կերպ աջակցել։ Բայց, ինչպես խոստովանել է կինը, երբեք չի մտածել, որ այդքան վաղ տարիքում տատիկ կդառնա, դա մի փոքր շփոթմունքի մեջ է գցել նրան։
22-03-2022 11:01
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա սիրելին՝ Մարթա Ֆաշինան, խորհրդանշական հարսանիք են անցկացրել։ Քաղաքական գործչի հարսնացուն Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է և «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ ու 53 տարով փոքր է նրանից՝ Մարտան 32 տարեկան է, իսկ Բեռլուսկոնին՝ 85։
22-03-2022 10:36
Ըստ Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների՝ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը (մոտ մեկ բաժակ գինի) կարող է բարերար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչպես նաեւ 14 տոկոսով նվազեցնել շաքարախտի առաջացման ռիսկը։ Սակայն գարեջրի կամ լիկյորի օգտագործման դեպքում հիվանդանալու հավանականությունը, հակառակը, մեծանում է։
22-03-2022 10:33
Բոնի Ռայթը, ով Ջիննի Ուիզլիի դերն է  խաղացել Հարի Փոթերի մասին ֆիլմերում, ամուսնացել է իր սիրելցյալ Էնդրյու Լոկոկոյի հետ։
22-03-2022 10:31
Meta-ն վերջերս որոշեց մեկ օրով կասեցնել Քանյե Ուեսթի Instagram-ի էջը՝ ատելության խոսքի, ահաբեկման և կիբեր ոտնձգությունների քաղաքականությունը խախտելու համար: Ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, արդարացի է համարել այս որոշումը։ Քիմը կարծում է, որ նրան իրավամբ են արգելափակել, բայց այնպես չէ, որ նա անչափ ուրախ է։ Նրա համար դա այդքան էլ նշանակություն չունի, բայց նաև կատակել է, որ ուրախ կլինի մեկ օր հանգստանալ։
22-03-2022 10:30
Ամերիկացի մոդել Քայլի Ջեններն ու նրա սիրելին՝ երաժիշտ Թրեւիս Սքոթը, որոշել են, որ ավելի վաղ ընտրված անունը չի համապատասխանում իրենց երկրորդ երեխային։ «Ի գիտություն ձեզ, մեր որդու անունն այլեւս Վուլֆ (գայլ) չէ։ Մենք պարզապես հասկացանք, որ այն նրան առհասարակ չի համապատասխանում։ Պարզապես ցանկանում էի այդ մասին հայտնել ձեզ, քանի որ ամենուր տեսնում եմ այդ բառը»,- պարզաբանել է Քայլին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 608 անգամ
12.08.2026
Դիտվել է 406 անգամ
14.08.2026
Դիտվել է 346 անգամ
15.08.2026
Դիտվել է 320 անգամ
18.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster