Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-04-2022 09:11
Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծվելուց հետո Քանյե Ուեսթը դժգոհ է եղել երեխաների դաստիարակությունից եւ գանգատվել է, որ իրեն թույլ չեն տալիս ժամանակ անցկացնել նրանց հետ։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ռեփերը պատրաստվում է գնալ բուժման։ Քիմն իր հերթին ABC-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ իրենց երեխաները տեղյակ են Քանյեի խնդիրների մասին:
08-04-2022 07:30
Օրերս միանգամից երկու նորաձևության արշավ է հրապարակվել, որոնցում նկարահանվել է Մադոննայի դուստրը՝ Լուրդ Լեոնը՝ Burberry-ն, որտեղ նա ներկայանում է որպես ձիավոր, և բոդի-պոզիտիվ նկարահանում՝ Calvin Klein-ի կողմից: Բրիտանական ապրանքանիշի համար արված ֆոտոշարքում Լեոն ներկայացրել է Lola-ի պայուսակների մոդելները։
08-04-2022 02:46
37-ամյա կանադացի երգչուհին այո է ասել իր 35-ամյա սիրելիին։ Ավրիլ Լավինը և Դերեկ Սմիթը (նաև հայտնի է որպես Mod Sun) նշանադրվել են Փարիզում։
07-04-2022 09:13
«Տիտանիկ»-ի աղետից փրկված Մոլլի Բրաունի իրերը՝ վերմակը եւ զարդերով արկղը, աճուրդի կհանվեն: Ողբերգական խորտակումից 110 տարի անց նավի հետ կապված մի շարք իրեր աճուրդի կհանվեն արեւելյան Բելֆաստում՝ Harland and Wolff նավաշինարանի մոտ, որտեղ այն կառուցվել է:
07-04-2022 09:10
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 740, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 161-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին՝ 2471, 2021-ի հունվար-փետրվարին՝ 2870, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2625:
07-04-2022 09:07
19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Լուկրեցիա Ստեֆանինիի հետ եւ առավելության է հասել 6։2, 6։2 հաշվով։
06-04-2022 10:37
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են ապրիլի 3-ին Լաս Վեգասում տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։
06-04-2022 09:58
Սպորտով զբաղվելը 60 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի ժամանակ կախեքսիայի (մարմնի ծայրահեղ հյուծվածության) հավանականությունը։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Գրինսբորո նահանգի Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները։ Ըստ EurekAlert!-ի՝ կախեքսիան հանդիպում է ծանր քաղցկեղով հիվանդների 80 տոկոսի մոտ։
06-04-2022 09:52
Վանիլի բույրը երբեմն անվտանգ եւ ձանձրալի են անվանում: Սակայն միջազգային փորձագետների խումբը վանիլինը աշխարհի ամենասիրելի հոտ է անվանել:
06-04-2022 09:42
Սելենա Գոմեսը Good Morning America-ի եթերում բացատրել է, թե ինչու չորս տարի սոցիալական ցանցերում չի եղել: Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է կենտրոնանալ իր հոգեկան առողջության վրա։ Գոմեսը խոստովանել է, որ իսկապես ավելի լավ է զգացել, երբ հեռացել էր սոցիալական ցանցերից։
06-04-2022 07:16
Գումարած 24 կիլոգրամ. Ռենե Զելվեգերն անճանաչելիորեն փոխվել է՝ Netflix-ի «Ինչ-որ բան Փեմի մասին» ֆիլմում հանցագործի դերում նկարահանվելու համար:
05-04-2022 09:53
Լաս Վեգասում կայացել է Գրեմիի 64-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Silk Sonic դուետը արժանացել է մրցանակների չորս անվանակարգերում, այդ թվում՝ տարվա երգի համար՝ Leave The Door Open ճանաչվել է լավագույն ստեղծագործություն։ Երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն ճանաչվել է լավագույն նոր կատարող։ Բացի այդ, իր «Drivers License» ստեղծագործությամբ նա մրցանակ է ստացել «Լավագույն սոլո կատարում» անվանակարգում, ինչպես նաև արձանիկ ստացել դեբյուտային Sour ալբոմի համար:
05-04-2022 09:10
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է օգտակար լինել 50-ն անց մարդկանց համար: Ինչպես պարզվում է, ամեն օր մի քանի բաժակ սուրճ խմելը կարող է բարելավել սրտի մկանների աշխատանքը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 50-ից բարձր մարդկանց, որոնք օրական 2 կամ 3 բաժակ սուրճ են խմում, սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում է 10-15 տոկոսով, օգնում է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը։։
05-04-2022 04:25
Տոկիոյի Օլիմպիական խաղերում բազմամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճած գեղարվեստական մարմնամարզուհի, իսրայելցի Լինոյ Աշրամը ավարտեց մարզական կարիերան։ «Մարզիկների համար կարեւոր է իմանալ՝ երբ ավարտել կարիերան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես իրագործել եմ իմ երազանքը»,- նշել է 22-ամյա մարզուհին։
05-04-2022 03:41
Հանգստյան օրերին Իսպանիայում տեղի է ունեցել Իզաբել Ժունոն, որի հայրը՝ Ֆիլիպ Ժունոն, ժամանակին ամուսնացած է եղել Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի հետ, և իսպանացի մարկիզ Ալվարո Ֆալկոնի հարսանիքը։ Ներկա են եղել իսպանական վերնախավի և եվրոպական արիստոկրատական ընտանիքների ընտրյալ ներկայացուցիչներ։
05-04-2022 02:06
Շոու բիզնեսոը ևս զերծ չէ ռոմանտիկ կրքերից։ Աստղային աղջիկների բուռն անձնական կյանքը նույնիսկ արտացոլվում է նրանց աշխատանքում։ Աննա Սեմենովիչը և Սլավան համատեղ երգ են ձայնագրել այն բանից հետո, երբ միևնույն կնամոլը տարբեր ժամանակներում «հետամուտ է եղել» նրանց: Քիչ է մնցել բանը կռվի հասներ։
04-04-2022 09:06
Առողջ մեծահասակները կարող են օրական օգտագործել մինչև 400 մգ կոֆեին, ինչը մոտավորապես համարժեք է 3-4 բաժակ Americano-ի: Սա կոֆեինի այն քանակությունն է, որը մեզանից շատերը կարող են պարբերաբար օգտագործել ողջ օրվա ընթացքում՝ առանց բացասական կողմնակի ազդեցությունների:
04-04-2022 08:54
Ուիլ Սմիթը շարունակում է բախվել «Օսկար»-ում իր արարքի հետևանքներին՝ հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ միանգամից երկու ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։ Netflix-ը հայտարարել է Fast and Loose-ի արտադրության սառեցման մասին: Sony-ն դադարեցրել է Bad Boys 4-ի արտադրությունը, որտեղ ևս Սմիթը գլխավոր դերակատարն էր:
04-04-2022 08:22
Կանանց հետ հարաբերություններում տղամարդկանց համար ամենաանցանկալին դավաճանությունն է: Նրանց համար անընդունելի են նաև կոնֆլիկտներն ու տարաձայնությունները, որ կանայք ծխեն եւ ալկոհոլ օգտագործեն, սուտը, երբ կինը մատչելի է, լսել ձեր բոլոր խնդիրների մասին։ Տղամարդիկ ցանկանում են լինել իսկական եւ սիրող կնոջ հետ։
04-04-2022 08:16
Աստղային գեղեցկուհիներ, որոնց հետ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ. Մրայա Քերի, Ջուլիա Ռոբերթս, Լինդսի Լոհան, Մեգան Ֆոքս:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 608 անգամ
12.08.2026
Դիտվել է 403 անգամ
14.08.2026
Դիտվել է 345 անգամ
15.08.2026
Դիտվել է 316 անգամ
18.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster