Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-04-2022 02:59
64 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևան (իսկական ազգանունը՝ Իվանես)։ Մահվան պատճառը քաղցկեղն էր՝ կինոաստղը քիմիաթերապիայի մեկ տասնյակից ավելի ցիկլ է անցել, սակայն հիվանդությունը հաղթահարել չի հաջողվել։
01-04-2022 11:31
Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
01-04-2022 11:15
Անքնությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ ֆիզիկականից մինչեւ հոգեբանական: Մեր սննդակարգը նույնպես կարող է ազդել դրա վրա։ Հայտնի է, որ որոշ մթերքներ վատացնում են քնի որակը: Դրանց թվում են՝ շոկոլադը, սուրճը, կանաչ եւ սեւ թեյերը, էներգետիկ ըմպելիքները, կոլայի ընկույզ պարունակող մթերքները։
01-04-2022 11:06
Եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգները։ եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, օրինակ՝ օրական 8-10 գավաթ, ապա նյարդային համակարգը գերգրգռվում է։ Սուրճը խախտում է նաեւ քունը, նվազեցնում աշխատունակությունը, վատթարացնում ընկալունակությունը, ստիպում սրտին աշխատել ավելի արագ, այն նաեւ այրոց է առաջացնում։ 
01-04-2022 10:42
Դեմի Մուրը նոր սենսացիոն սիրավեպ ունի. մի քանի ամիս է, ինչ դերասանուհին գաղտնի հանդիպում է Eleven Madison Park-ի հայտնի ռեստորատոր Դենիել Հումի հետ։
01-04-2022 07:46
Կիանու Ռիվզը, կարծես, որոշել է ամուսնանալ. փողոցային լուսանկարիչները դերասանին բռնացրել են Կալիֆորնիայի ոսկերչական խանութից մեկում նշանադրության մատանի գնելիս։ Կիանուի սիրելին նկարչուհի Ալեքսանդրա Գրանտն է։
31-03-2022 17:30
Երգչուհի Բեյոնսեին կասկածել են գրագողության մեջ. ցանցի որոշ օգտատերեր Be Alive թրեքի սկզբում լսել են «Լյուբե« խմբի «Դու ինձ, գետ» երգի մեղեդին։ Be Alive-ն եղել է «Օսկար» մրցանակաբաշխության  «Լավագույն երգ» անվանակարգի հավակնորդների ցանկում, սակայն ի վերջո հաղթանակը շնորհվել է Բիլլի Այլիշի No Time to Die-ին։
31-03-2022 17:20
Երգչուհի Տաթեւ Ասատրյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրահարվել» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբոլցյանը, որը հանդիսանում է նաեւ երգչուհու պրոդյուսերը: Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում:
31-03-2022 09:39
Կինոարվեստների ամերիկյան ամադեմիան կարգապահական քննություն է սկսել դերասան Ուիլ Սմիթի նկատմամբ, որը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Նշվում է, որ Սմիթն «անտեղի ֆիզիկական կոնտակտ է սկսել, վիրավորական ու սպառնալից վարքագիծ դրսեւորել, ինչպես նաեւ խախտել կիոնակադեմիայի հիմնական սկզբունքները»։   
31-03-2022 07:37
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների առանձնատունը հարձակման է ենթարկվել կողոպտիչի կողմից, երբ ընտանիքը քնած է եղել։ Հաղորդվում է, որ գողացել են դիզայներական իրեր, ինչպես նաև տեխնիկա։
30-03-2022 08:52
Լեզվի քաղցկեղը կարող է ուղեկցվել հետեւյալ ախտանիշներով. չանցնող վերքեր բերանի մեջ, այտուց բերանի խոռոչում, ծնոտի, լեզվի շարժունակության խանգարում, թմրություն բերանում, լեզվի վրա, ցավ, դիսկոմֆորտ բերանի մեջ, լաքաներ (սպիտակավուն կամ կարմիր) լնդերի վրա, գոյացության զգացում կոկորդում, ձայնի փոփոխություն:
30-03-2022 06:59
Քեթի Փերին որոշել է վաճառել Բեւեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը։ Երգչուհին այն 19,5 միլիոն դոլարով վաճառքի է հանել: Հարեւանությամբ ապրում են Ադելը, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեմերոն Դիազը եւ այլ աստղեր։
29-03-2022 11:13
Բրիտանական Christie’s աճուրդի տան միջոցով վաճառքի է հանվել ժամանակակից աճուրդների պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ 228,31 կարատ քաշով: Հարավային Աֆրիկայում արդյունահանված և մոտ երկու տասնամյակ առաջ հղկված «Ժայռ» ադամանդը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Աճուրդը նախատեսված է մայիսի 11-ին՝ Ժնևում։
29-03-2022 11:05
Նիդեռլանդների Վուրբուրգ քաղաքի բնակչուհին ամուսնալուծվել եւ մեկ տարի անց որոշել է ինքն իր հետ ամուսնանալ: Երկու երեխաների մայր, 32-ամյա Շառլոտ Զում Վերդե Սիվ Վերդինգը պատմել է, որ 2020թ․ ամուսնալուծվել է եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող ընկերություն է ստեղծել: Նրա խոսքով, այս նախաձեռնությունն իրեն օգնել է գիտակցել սեփական արժեքն ու անկախությունը։
29-03-2022 08:16
Ուիլ Սմիթը խոսել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ բռունցքով հարվածել է հաղորդավարի դեմքին՝ կնոջ մասին կատակելու համար: «Բռնությունն իր բոլոր ձևերով թունավոր և կործանարար է: Երեկ «Օսկար»-ի իմ պահվածքն անընդունելի և աններելի էր: Իմ մասին կատակներն աշխատանքի մի մասն են, բայց Ջադայի առողջության մասին կատակելը ինձ համար անտանելի էր, և ես զգացմունքային արձագանքեցի: Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել քեզնից, Քրիս, ես կորցրի ինքնատիրապետումը և սխալվեցի»:
29-03-2022 07:20
Քիմ Քարդաշյանը նկարահանվնել է Հոնկոնգյան Vogue-ի համար և ցուցադրել Փիթ Դևիդսոնի կողմից իր վրա արված դաջվածքը։
29-03-2022 05:08
Մրայա Քերին հայտնել է, որ 53 տարեկան է դարձել։ Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ իր ծննդյան օրը տոն չի համարում։ Մրայան նշել է, որ ծննդյան օրն իր համար հերթական ճամփորդության նշումն է, որն ինքը կատարել է տարվա ընթացքում։ Աստղը չի սիրում անձնական տոնին իր նկատմամբ ուշադրություն գրավել։ «Ես միշտ 12 տարեկան եմ»,- նշել է Քերին՝ նկատի ունենալով իր ներքին զգացումը։
28-03-2022 08:19
Լոս Անջելեսում կայացել է աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի 94-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենաշատ մրցանակներին արժանացել է Դենիս Վիլնյովի «Դյուն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Տիմոթե Շալամեն: Նկարը նշվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն պրոդյուսերական դիզայն», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք»։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-03-2022 08:15
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Ամենաինտրիգային` «Լավագուն դերասանուհի» անվանակարգում  հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին)։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, հաղթողները Արմինե Անդրեասյանը («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.) եւ Հասմիկ Սուվարյանն են («Մաուգլի» (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):
28-03-2022 08:11
Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 608 անգամ
12.08.2026
Դիտվել է 406 անգամ
14.08.2026
Դիտվել է 346 անգամ
15.08.2026
Դիտվել է 320 անգամ
18.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster