Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-04-2022 07:55
Մաշկի վրա անոթային աստղիկները (տելանգիեկտազիաները) կարող են վկայել առնվազն տասը տարբեր հիվանդությունների մասին, այդ թվում՝ ուռուցքաբանական պաթոլոգիաներ, լյարդի ծանր վնասվածք, շարակցական հյուսվածքի հիվանդություններ, ռադիոակտիվ ազդեցություն։
13-04-2022 07:11
Արքայական ամուսինները խնամքով պաշտպանում են երեխաներին անբարյացակամներից: 40-ամյա Քեյթ Միդլթոնը և 39-ամյա արքայազն Ուիլյամը իրենց ժառանգներին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից։
13-04-2022 03:05
Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը հայտնվել են պապարացիների ֆոտոխցիկնների առջև՝ Ֆեյրֆաքսի շրջանային դատարանի ելքի մոտ, որտեղ տեղի են ունեցել զրպարտության վերաբերյալ լսումներ: Ջոնի Դեփը զրպարտության համար 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ։ Պատճառը Washington Post-ում նրա հոդվածն է, որտեղ Էմբերը պատմում է ընտանեկան բռնության իր փորձի մասին։
13-04-2022 02:02
Ռիհաննան, ով այժմ գտնվում է հղիության երրորդ ամսում, դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին։
12-04-2022 10:58
Քիմ Քարդաշյանը Entertainment Tonight-ին պատմել է, թե ինչու է սիրում իր նոր ընկերոջը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնին, և ինչպես են միասին ժամանակ անցկացնում։ «Նա ուղղակի իսկապես անկեղծ է, և շատ զվարճալի է շփվել ու ոչինչ չանել, հետո հեռուստացույց դիտել և նորից ոչինչ չանել: Ես սիրում եմ գտնել մեկին, ում հետ կարելի է ոչինչ չանել: Դա ամենալավն է», - կիսվել է Քիմը:
12-04-2022 10:56
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը 2022-ին տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։
12-04-2022 10:39
Փոփ աստղ Բրիթնի Սփիրսն ու նրա փեսացուն՝ Սեմ Ասգարին, երեխայի են սպասում։ Երգչուհին ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան էջում։ Բրիթնին խոստովանել է, որ քաշի տատանումներ է նկատել, երբ պատրաստվում էր ճամփորդության Մաուի կղզի։
12-04-2022 10:32
ԱՄՆ-ի108-ամյա բնակչուhի Կարմեն Սլաունը որպես իր երկարակեցության պատճառ՝ նշել է ակտիվ ապրելակերպը։ «Ես չեմ հավատում, որ կարելի է պարզապես ծալել ձեռքերը եւ հանձնվել: Կարծում եմ, որ պետք է մնալ արեւի տակ, մաքրել մոլախոտերը եւ կարգի բերել այգին»,- հայտարարել է թոշակառուն։
12-04-2022 02:52
Բարբադոսցի երգչուհի և գործարար Ռիհանան, որը գտնվում է հղիության վերջին փուլում, կրկին համարձակ կերպարով է տնից դուրս եկել և այս անգամ ենթարկվել առցանց քննադատության: Պապարացիները Լոս Անջելեսում ֆիքսել են հղի աստղին ռեստորանում ընկերների հետ ճաշելու ճանապարհին։ Նա շրջել է քաղաքի փողոցներով վարդագույն շորտերով և կապույտ ատլասե խալաթով, որը մերկացրել է նրա կլորացած փորիկը։
11-04-2022 07:38
Կանոնավոր կերպով քիչ քնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր օրգանիզմի վրա եւ կողմնակի հետեւանքներ առաջացնել։ Քնի պակասի դեպքում մեր օրգանիզմում ակտիվանում է այն հորմոնը, որը պատասխանատու է քաղցի զգացման համար։ Հետեւաբար, մարդը մշտապես քաղցած է եւ ինչ-որ բան ուտելու կարիք ունի՝ ուժ ու եռանդ հավաքելու համար։  Այլ կերպ ասած՝ օրգանիզմը սկսում է ավելորդ կալորիա պահեստավորել։ Արդյունքում, մարդը գիրանում է՝ առանց հասկանալու, թե ինչու։
11-04-2022 07:32
Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը չի հանդարտվում 2017 թվականից։ Այն բանից հետո, երբ նախկին կինը դատի տվեց դերասանին եւ մեղադրեց ընտանեկան բռնության մեջ, նա կորցրեց իր բազմամիլիոնանոց պայմանագրերն ու կինոդերերը։ Շատ շուտով զույգը կրկին կհանդիպի դատարանում։ Ջոնին ինձ դատի է տվել մի հոդվածի համար, որը ես գրել եմ The Washington Post-ում, որտեղ պատմել եմ ընտանեկան բռնության իմ փորձի մասին»,- գրել է Հերդը:
11-04-2022 05:47
Աշխարհիկ տարեգրության հերոսուհի Քսենյա Չիլինգարովան ստացել է Հայաստանի քաղաքացիություն. այս մասին հայտարարել է Քսենյաn՝ նոր անձնագրով իր լուսանկարը տեղադրելով սոցիալական ցանցերում։ Աղջկան Հայաստանի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով դեռևս 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել էր նրա հայրը՝ հայազգի հայտնի ռուս գիտնական, օվկիանոսագետ, արկտիկական հետազոտող Արթուր Չիլինգարովը։
11-04-2022 02:42
Բրուքլին Բեքհեմն ամուսնացել է Նիկոլա Պելցի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 9-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող հարսնացուի ընտանեկան կալվածքում։ Այն գնահատվում է 103 մլն դոլար։ Արարողությանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Գորդոն Ռեմզեյը, Եվա Լոնգորիան, Սերենա Ուիլյամսը։ 
09-04-2022 09:47
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Լոս Անջելեսում մասնակցել է նոր ընտանեկան իրապատում շոուի պրեմիերային, որը ցուցադրվում է Hulu հարթակում: 41-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացել է երիտասարդ ընկերոջ՝ 28-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնի ուղեկցությամբ:
09-04-2022 09:43
Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը՝ մոդել Լիլի-Ռոուզ Մելոդին կխաղա Ջո Թելբոտի «Գավառապետերը» էրոտիկ դրամայում։ Նա կկատարի գլխավոր դերերից մեկը։
09-04-2022 09:40
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցեց կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 30-րդն է։ Հայ թենիսիստուհին պարտություն կրեց 1։6, 4։6 հաշվով։
09-04-2022 08:07
Համացանցում քննարկում է Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հնարավոր մոտալուտ հարսանիքը։ Դրա պատճառը երգչուհու մատնեմատին ադամանդյա մատանին է եղել, որը նկատվել է Ջենիֆեր Լոպեսի՝ դստեր՝ Էմմայի հետ զբոսանքից արված լուսանկարներում։
09-04-2022 07:00
Բրիթնի Սփիրսը, ով անցյալ տարի ազատ էր արձակվել իր հոր խնամակալությունից, այժմ պատրաստվում է իրավական պայքարի իր մոր՝ Լին Սփիրսի հետ։ Փոփ աստղի մայրը փորձում է նրանից ստանալ ավելի քան 660 հազար դոլար, որը պետք է վճարի փաստաբանների ծառայությունների համար, որոնցից օգտվել է Լին։ Կինը պնդում է, որ հենց ինքը և իր փաստաբաններն են օգնել արագացնել Բրիթնիին խնամակալությունից ազատելը։
08-04-2022 09:40
Բրիտանական Jewellerybox ոսկերչական անկախ խանութի աշխատակիցները բացահայտել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամենաթանկարժեք զարդի արժեքը։ Խոսքը ֆրանսիական Cartier ոսկերչական տան ադամանդե վզնոցի մասին է, որի արժեքը 66,3 մլն ֆունտ է։ Հիդաբարադի վերջին կառավարիչ Օսման Ալի Խանը այն տվել է Էլիզաբեթին 1947 թվականին Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ ամուսնության պատվին, երբ նա դեռ արքայադուստր էր։
08-04-2022 09:17
Մասնագետները գտնում են, որ որովայնի ձգման վարժությունները, իհարկե, օգտակար են, բայց չեն ազատում ճարպից։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար նրանք խորհուրդ են տալիս կարգավորել սննդակարգը եւ նախապատվություն տալ աերոբիկ վարժություններին, ինչպիսին են քայլելը եւ լողը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 608 անգամ
12.08.2026
Դիտվել է 401 անգամ
14.08.2026
Դիտվել է 343 անգամ
15.08.2026
Դիտվել է 314 անգամ
18.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster