Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2021 05:17
«Բարսայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելասը դարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
01-12-2021 00:40
Հանրաճանաչ երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս, որը նոյեմբերի 30-ին ավարտել է բրիտանական իշխանության տիրապետությունից դուրս գալու գործընթացը։ Ռոբին Ֆենտին, որն ավելի շատ հայտնի է որպես Ռիհաննա, ծնվել է Բարբադոսում եւ պատանի հասակում տեղափոխվել է ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու նպատակով:
01-12-2021 00:33
Գետնանուշը համարվում է ամենավնասակար ընկուզեղենը՝ չնայած իրականում այն ընկուզեղեն չէ։ Ըստ սննդաբանների՝ գետնանուշը, որը պատկանում է հատիկաընդեղենի ընտանիքին եւ աճում է հողում, համարվում է ամենահզոր ալերգեններից մեկը։ Բացի այդ, գետնանուշը հաճախ ենթարկվում է սնկերի ազդեցության, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:
01-12-2021 00:07
Հիվանդանոցը բժիշկների ցուցումներին հակառակ լքելուց հետո հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան կրկին բժիշկների հսկողության տակ է։ Երգչուհին բուժման կուրսը, որը նշանակվել էր բժիշկների կողմից, դադարեցրել էր հանուն «X ֆակտոր» շոուի նկարահանումների։ Ուղիղ եթերում աշխատելով չորս ժամ, ապա հանդիպելով ընտանիքի անդամներին, Բուզովան հիվանդանոց է վերադարձել։
01-12-2021 00:03
Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան Բրեդլի Կուպերն ու մոդել Իրինա Շեյքը, որոնք դստեր լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց բաժանվել են, շարունակում են թեժացնել իրենց վերամիավորման շուրջ ենթադրությունները: Վերջին շրջանում պապարացիները հաճախ են նախկին զույգին միասին «բռնացնում»: Այժմ նրանք 46-ամյա Կուպերին ու 35-ամյա Շեյքին լուսանկարել են Նյու Յորքի փողոցներով իրենց դստեր հետ ուրախ զբոսնելիս:
01-12-2021 00:01
Օրերս հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստուհի Ալսու Աբդուլինան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Առայժմ կողմերը միայն քննարկում են նրա տեղափոխությունը, սակայն, ըստ լուրերի, բանակցություններում արդեն առաջխաղացում կա։
30-11-2021 09:39
Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանը 2021 թվականի բառ է ընտրել «պատվաստանյութը»: ««Պատվաստանյութ» բառը 2021 թվականին դարձել է ավելին, քան պարզապես դեղամիջոց, և շատերի համար այն նշանակում էր հնարավոր վերադարձ այն կյանքին, որը մենք ապրում էինք մինչև համավարակը»,-ասվում Է Merriam-Webster-ի կայքում:
30-11-2021 09:28
Նիդեռլանդներում ամուսնական զույգին ձերբակալել են «կարանտինային» հյուրանոցից «փախչելու» համար։ AFP-ն հաղորդում է, որ 30-ամյա իսպանացին եւ 28-ամյա պորտուգալուհին ուրբաթ օրը Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայան են ժամանել Հարավային Աֆրիկայից, որտեղ անցյալ շաբաթ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի Omicron նոր տարբերակը: Երեկոյան նրանք ձերբակալվել են։
30-11-2021 09:20
Յոթ մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա, մահացել է Տանզանիայի Պեմբա կղզում կրիայի թունավոր միս ուտելուց հետո։ Եւս երեքը դեռ հիվանդանոցում են: Հազվագյուտ դեպքերում կրիայի միսը կարող է վտանգավոր լինել՝ սննդային այնպիսի թունավորման պատճառով, որը հայտնի է որպես քելոնիտոքսիզմ:
30-11-2021 07:46
«Тату» խմբի մենակատար Լենա Կատինան սոցիալական ցանցերում խոստովանել է, որ խմբի պրոդյուսեր Վանյա Շապովալովի պահանջով արագ նիհարել է 10 կգ (այդ ժամանակ կերել է միայն բանջարեղեն, խմել կեֆիր և թեյ), բայց. դա անմիջապես ազդել նրա օրգանիզմի վրա. 20 տարեկանում նա ստիպված է եղել հեռացնել լեղապարկը:
30-11-2021 02:36
Մագդալենա Անդերսոնը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ընտրվել է Շվեդիայի վարչապետ։ Նրա նախորդ պաշտոնավարումն ավարտվել էր ընտրվելուց ընդամենը յոթ ժամ հետո, սակայն երկուշաբթի խորհրդարանում մեկ այլ քվեարկության ժամանակ նա բավականաչափ աջակցություն է ստացել՝ վարչապետի պաշտոնը վերականգնելու համար:
29-11-2021 09:25
Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ: Նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այս բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։
29-11-2021 09:23
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերի հյուսվածքից պատրաստված գործվածքից:
29-11-2021 09:17
Բանաններն առանձին վնաս են ներկայացնում դրանցում ռադիոակտիվ տարրի պարունակության պատճառով, պատմել են Պեկինի համալսարանի գիտնականները:
29-11-2021 09:12
Որոշ հարավկորեացիներ այնքան լարված են, որ գումար են ծախսում հաստատություններ այցելելու համար, որտեղ կարող են հանգստանալ եւ ոչինչ չանել: Green Lab-ը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել տեղ սրճարանում պառկելու եւ հանգստանալու համար: Այդ դահլիճում հաճախորդները պետք է անձայն ռեժիմով օգտագործեն հեռախոսներն ու զերծ մնան զրույցներից:
29-11-2021 02:32
Շարբաթ Գուլան՝ «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջիկը, որի լուսանկարը հանրաճանաչ է դարձել 1984 թվականին National Geographic ամսագրի շապիկին տպագրվելուց հետո, այժմ ապաստան է ստացել Իտալիայում, ինչի մասին հայտարարել է Իտալիայի կառավարությունը։
26-11-2021 09:45
Նոր-նոր էր համացանցը մոռացել 63-ամյա Մադոննայի վերջին սկանդալային նկարները, որոնց համար նա մեղադրվում էր ընտանեկան բռնության և աշխատանքային շահագործման արդարացման մեջ, երգչուհին նկարահանվել է նոր ֆոտոշարքում։ Երեկ աստղը կիսվել է մի շարք կադրերով, որոնցում ներքնազգեստով կեցվածք է ընդունել անկողնու վրա, ինչը ևս բուռն արձագանքի տեղիք է տվել։
26-11-2021 09:42
Քանյե Ուեսթը հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է փրկել իր ամուսնությունը Քիմ Քարդաշյանի հետ. «Ես անընդունելի բաներ եմ արել»։
26-11-2021 09:38
Ամեն օր արքայախնձոր ուտելը կարող է օգնել ձեզ նիհարել եւ բարելավել աղիների աշխատանքը: Մասնագետներն արքայախնձորն իդեալական է համարում նիհարելու համար. այն հարուստ է B, C, A խմբի վիտամիններով եւ միկրոէլեմենտներով՝ երկաթով, մագնեզիումով եւ կալցիումով։
26-11-2021 09:35
Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնը Ինստասամկային մեղադրել է երեխաների եւ երիտասարդների շրջանում մարմնավաճառություն քարոզելու մեջ: Մեղադրանքն ուղարկվել է Մոսկվայի դատախազություն «Իվան Չայ» ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 633 անգամ
12.08.2026
Դիտվել է 413 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 340 անգամ
18.08.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster