Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-11-2021 03:04
33-ամյա Ագնյա Դիտկովսկիտեն և նրա ամուսին Բոգդան Պանչենկոն երեխա ունեն։ Այս մասին իր ինստագրամում պատմել է հենց ինքը՝ դերասանուհին՝ հրապարակելով հղիության ընթացքում արված նկար։
10-11-2021 01:18
«Կաղմարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Յոն Հեքը հայտնել է, որ սկսել է մտածել երկրորդ սեզոնի համար սյուժեն։ Նրա խոսքով՝ շարունակություն ստեղծելու որոշումը պայմանավորված է երկրպագուների ցանկությամբ:
10-11-2021 01:17
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր աջակցություն է հայտնել ռեփեր Թրևիս Սքոթին այն բանից հետո, երբ Տեխասում երաժշտական փառատոնում նրա ելույթի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել՝ դառնալով 8 մարդու մահվան պատճառ:
10-11-2021 00:48
Որոշ մթերքներ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը 50 տարեկանից հետո։ Փորձագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել բուսական ծագման մթերքներ, քանի որ բանջարեղենի, հացահատիկի, ընկույզների, սերմերի, հատիկաընդեղենի եւ մրգերի կանոնավոր օգտագործումը մեծացնում է երկարակեցությունը՝ վերացնելով օրգանիզմում բորբոքումները, կայունացնելով արյան ճնշումը եւ առողջ քաշի պահպանումը։
10-11-2021 00:32
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:
10-11-2021 00:23
Որոշ համեմունքներ կարող են օգնել թեթեւացնել արթրիտի հետ կապված հոդացավը, եթե ավելացնել դրանք ձեր սննդակարգ: Սննդաբանները դրանց թվում նշել են քրքումը, կայնեյան պղպեղը, դարչինը, կոճապղպեղը։
09-11-2021 09:00
Կիսելը հիանալի է որպես միջանկյալ սնունդ գաստրիտ եւ ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար: Ըստ սննդաբանների՝  կիսելը նաև շատ սննդարար եւ բարձր կալորիականությամբ մթերք է, որը դրական է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա, քանի որ նվազեցնում է պաթոգեն ֆլորայի ծավալը եւ արագացնում է օգտակար բակտերիաների աճը։
09-11-2021 08:55
Տեսախաղերի եւ բռնության մակարդակի բարձրացման միջեւ կապն իսկապես հաստատվել է բազմաթիվ ուսումնասիրություններով, մինչդեռ մյուսները ցույց են տվել, որ այն չի կարելի պատճառահետեւանքային անվանել: Այս եզրակացությանն է հանգել նաև Առլինգթոնում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) մասնագետ Մայքլ Ուորդը:
09-11-2021 07:21
Մոնակոյի 43-ամյա արքայադուստր Շառլինը Հարավային Աֆրիկայից վերադարձել է Մոնակո: Հաղորդվում է, որ նա մեկ օր առաջ լքել է Դուրբանը և մասնավոր ինքնաթիթով վայրէջք կատարել Նիցցայում: Շառլինի վերադարձը վերջ դրեց նրա անսպասելի և երկարատև անհետացման մասին ամիսներ շարունակվող ենթադրություններին: Օդանավակայանում նա վերամիավորվել է ամուսնու՝ արքայազն Ալբերտ II-ի և իրենց վեցամյա երեխաների՝ Ժակի և Գաբրիելլայի հետ։
09-11-2021 05:15
Մեկնարկել է 30-ամյա Էմիլի Ռացկովսկու «Իմ մարմինը» (My Body) անդրանիկ գրքի վաճառքը։ Ժողովածուում Էմիլին կիսվել է մոդելային փորձի, աշխարհի, քաղաքականության, կանանց մասին իր մտքերով, ինչպես նաև մանրամասն խոսել է իր հղիության և ծննդաբերության մասին։ Ռացկովսկուին պատմել է 15 տարեկանում  ենթարկված սեռական բռնության մասին. «Նախկինում ես նույնիսկ սեռական հարաբերություն չէի ունեցել»:
09-11-2021 04:26
Պապարացիները լուսանկարել են 52-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և 49-ամյա դերասան Բեն Աֆլեքին, երբ սիրահարները կրքոտ համբուրվում էին օդանավակայանում։ Հիշեցնենք, որ զույգը վերսկսել է հարաբերությունները 17 տարվա բաժանումից հետո։ Աֆլեքն ու Լոպեսը միասին հանգստանում են միասին և հաճախում սոցիալական միջոցառումների։
08-11-2021 10:14
Ըստ Page Six-ի՝ 44-ամյա Քանյե Ուեսթի սիրտն այժմ կարծես թե ազատ չէ։ Ըստ լուրերի՝ ռեփերն արդեն որոշ ժամանակ է, ինչ հանդիպում է 22-ամյա մոդել Վինետրիայի հետ։
08-11-2021 10:00
Կենդանակերպի 4 նշան, ովքեր միշտ հրամայում են․ Խոյ,  Առյուծ, Այծեղջյուր, Ցուլ։
08-11-2021 09:46
Ճապոնիայի Ֆուկուի նահանգում շուկայի աճուրդում սպիտակ խեցգետինը վաճառվել է   շուրջ 7 հազար դոլարով: Դա դարձել է այդ մթերքի ռեկորդային գինն ամենամյա աճուրդի արդյունքում, որի գնորդը տեղական ռեստորաններից մեկի սեփականատերն է:
08-11-2021 02:53
Վերջերս Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հենց իր մայրն է հորը տվել խնամակալության գաղափարը։ Բացի այդ՝ աստղը մեղադրել էր նախկին մենեջերին՝ Լու Թեյլորին, որը վերահսկել է փոփ աստղի աշխատանքային հարցերը։ Թեյլորն ու նրա թիմի անդամները հերքել են մեղադրանքները, հայտնում է People-ը։ Աստղի նախկին մենեջերը հայտարարել է, որ առնչություն չունի Բրիթնիի ննջասենյակի գաղտնալսմանը եւ երբեք չի հետեւել դեղերի ընդունմանը։
08-11-2021 01:10
LACMA Art + Film 10-րդ ամենամյա գալա-համերգը դարձել է իսկական հոլիվուդյան աստղաթափ: Այսքան շատ հայտնիների շքեղ հանդերձանքներով չենք տեսել նույնիսկ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։ Գալա-ընթրիքի ժամանակ ձախողված կերպարներ չկային: Երեկոյի ամենաբաց հանդերձանքներից մեկը կրում էր երիտասարդ երգչուհի Բիլլի Այլիշը: Gucci-ի տան 19-ամյա ընկերուհին իր զգեստապահարանի համար ոչ սովորական զգեստով էր ներկայացել՝ ընդգծելով շքեղ մարմինը:
06-11-2021 12:20
Բրազիլիայում բժիշկները վիրահատել են երեխային, որը լույս աշխարհ էր եկել պոչով, պոչի ծայրին մսագունդ կար: Բժիշկները հեռացրել են 12 սմ երկարությամբ պոչն ու 4 սմ տրամագծով մսագունդը: Պատմության մեջ եղել է ընդամենը 40 փաստագրված դեպք, երբ երեխաներ ծնվել են իսկական, ոսկոր չունեցող, պոչերով:
06-11-2021 11:56
Ամենատարածված եւ ամենաօգտակար չրերն են չամիչը, ծիրանաչիրը, խուրման եւ սեւ սալորաչիրը։ Դրանք շատ սննդարար են։ Դրանցում երեք անգամ ավելի շատ բջջանյութ, վիտամիններ եւ հանքային նյութեր կան, քան թարմ մրգերում։
06-11-2021 11:54
Արեւմտյան Հոլիվուդում գտնվող երկհարկանի շքեղ պենթհաուսը, որում 1954թ․-ին ապրել է Մերիլին Մոնրոն, վաճառքի է հանվել 2,49 միլիոն դոլարով։ Բնակարանը գտնվում է «Granville Towers»-ի վերնահարկում։
06-11-2021 07:17
Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով: Ավիավթարը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում: Վթարի հետևանքով մահացել են նաև երգչուհու օգնականն ու պրոդյուսերը, ինչպես նաև երկու օդաչուն: Մենդոսան 26 տարեկան էր, երգչուհու տղան մոտ երկու տարեկան է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 634 անգամ
12.08.2026
Դիտվել է 414 անգամ
14.08.2026
Դիտվել է 355 անգամ
15.08.2026
Դիտվել է 342 անգամ
18.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster