Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2021 10:56
Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու է ամուսնու ազգանունը:
27-10-2021 10:40
Բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը: Զրույցը պատմության մեջ է մտել այն բանի շնորհիվ, որ Դիանան, որն այն ժամանակ արդեն չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմել է արտամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաեւ իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների եւ նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի «անպիտան լինելու» մասին:
27-10-2021 07:47
Ալյոնա Վոդոնաեւան Մոսկվայում 19 միլիոն ռուբլիով բնակարան է գնել իր կատվի համար: 39-ամյա հեռուստահաղորդավարուհու մոր եւ որդու մոտ սրվել են ալերգիայի նոպաները, սակայն Ալյոնան պատրաստ չէ բաժանվել սիրելի կենդանուց, այդ պատճառով որոշել է նրա համար բնակարան գնել իր գեղեցկության սրահից եւ նախկին ամուսնու բնակարանից ոչ հեռու։
27-10-2021 01:11
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով: Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից: Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
27-10-2021 00:15
Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։
26-10-2021 09:35
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին, թերևս, չգիտի միայն նա, ով գտնվում է լիակատար սոցիալական մեկուսացման մեջ։ Ընդհանուր առմամբ, քույրերի կյանքին հետևում է մոտ 755 միլիոն բաժանորդ, և սա միայն Instagram-ում։
26-10-2021 09:10
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել:
26-10-2021 08:58
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ Արցախում ամուսնությունների թիվը աճել է. 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
26-10-2021 08:55
Օպերային երգչուհի Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին։ Այս տարի մրցույթը երկրորդ անգամ անց է կացվել Մոսկվայում։ Մրցույթի հիմնադիր Պլասիդո Դոմինգոն անձամբ է հանձնել մրցանակները տաս ֆինալիստներին։ Գլխավոր մրցանակները ստացել են Վիկտորյա Կարկաչեւան (մեցո-սոպրանո, Ռուսաստան) եւ Իվան Այոն-Ռիվասը (տենոր, Պերու)։
26-10-2021 08:47
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 26-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում  Երեւանում կընդունի Կոսովոյի հավաքականին։ Խաղը կմեկնարկի 18։00-ին, Հանրապետական մարզադաշտում։
25-10-2021 01:30
«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի դուստր Մեդոուն ամուսնացել է դերասան Լուի Թոնթոն-Ալանի հետ։ Հոկտեմբերի սկզբին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած արարողության կադրերը 22-ամյա մոդելը հրապարակել է Instagram-ում։ Հատկանշական է, որ հարսնացուին դեպի խորան է տարել նրա հանգուցյալ հոր մտերիմ խաղընկերը՝ «Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը։
25-10-2021 01:20
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»:
25-10-2021 01:16
Երեք նշան, որ դուք՝ որպես անձնավորություն, կայանում եք. Դուք հասկանում եք ինքներդ ձեզ, Դուք մյուսներին չեք մեղադրում ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար, Դուք գիտակցում եք, որ ձեր ներսում կուտակել եք բոլոր անհրաժեշտ գիտելիքները:
25-10-2021 01:12
Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր Instagram-ում հրապարակել է Տուլայի աշնանային լուսանկարը։ Երգիծաբանի կինն այն մակագրել է հոգեբան Վերոնիկա Սիդորովայի խոսքերով։ «Ես չեմ հավատում այն մարդու միայնությանը, որն անում է այն, ինչ նա սիրում է։ Նա միայնակ չէ, քանի որ նա իր հոգու հետ է», — ասված է գրության մեջ։
25-10-2021 00:23
Էլզա Հոսկը դարձել է 4th & Reckless ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը։ Համագործակցության շրջանակներում 32-ամյա շվեդ մոդելը ներկայացրել է նոր հավաքածուն: 
23-10-2021 10:12
Բրիթնի Սփիրսի ընտանիքը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սակայն այս անգամ նա շրջանցել է սիրված երգչուհուն. գործը վերաբերում է նրա կրտսեր քրոջը՝ 30-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեյմի Լին Սփիրսին։ Իր Things I Should Have Said գրքում նա նշել է, որ իր ծնողները և իր թիմի անդամները պնդել են, որ նա աբորտ անի, երբ հղիացել է 16 տարեկանում:
23-10-2021 10:05
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, որն իրեն այժմ Յե է անվանում, 3 միլիոն դոլար է վճարել Լոս Անջելեսի իրենց տանը տեղադրված կահույքի համար։ Ավելի վաղ նա իրենց ընդհանուր տան համար 23 միլիոն դոլար էր վճարել։
23-10-2021 09:40
Դդումը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝ А, С, Е, К։ Այն ավելի շատ կարոտին է պարունակում, քան գազարը։ Դդումը շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են փորկապությունից, քանի որ այն պարունակում է բավականաչափ բջջանյութ։
23-10-2021 02:47
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնախարովի նախկին կինը՝ դերասանուհի Օլգա Սիդորովան, պատմել է այն սարսափների մասին, որոնց բախվել է Մերձմոսկվայում: Արտիստուհին իրավապահ մարմիններին բողոքել է այն տղամարդու դեմ, ով «վախի մեջ է պահում երեք գյուղերը»։ Օլգա Սիդորովայի խոսքերով, Ալեքսանդր Զ.-ն ապրում է հարեւան Կուպլիյամ գյուղում եւ տարածքում շրջում է զենքով ու ինքնաշեն կվադրոցկլով։
22-10-2021 11:13
Ընկույզը հիանալի միջոց է բորբոքումների դեմ, պնդում է Culina Health-ի համահիմնադիր, սննդաբան Թամար Սամուելսը (ԱՄՆ): Ծատ ընկույզներ հարուստ են վիտամիններով, սննդարար նյութերով եւ հակաբորբոքային ազդեցություն ունեն: Օրինակ՝ նուշը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են նաեւ վերացնել բորբոքումը: Մասնագետի կարծիքով՝ ընկույզը լավագույն հակաբորբոքային միջոցն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 637 անգամ
12.08.2026
Դիտվել է 416 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 343 անգամ
18.08.2026
Դիտվել է 129 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster