Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-09-2021 12:09
Էլվիս Փրեսլիի մազափունջը, որը կտրել ու խնամքով պահպանել է նրա վարսավիրը՝ Հոմեր Ջիլ Ջիլանդը, հանվել է աճուրդի։  Փրեսլիի սև ներկված մազափունջն աճուրդում վաճառվել է 72․500 դոլարով: Աճուրդի ընթացքում 1 012 500 դոլարով վաճառվել է նաև Փրեսլիի հագուստը, որը նա կրել է 1972-ին Մեդիսոն Սքուեր Գարդենում համերգի ժամանակ:
11-09-2021 12:00
Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես միասին են: Զույգը հայտնվել է Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին։ Աստղը ժամանել է Վենետիկ, որպեսզի աջակցի իր սիրեցյալին «Վերջին մենամարտ. միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտի փորձարկման ճշմարիտ պատմությունը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
11-09-2021 11:57
Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթը չի հրաժարվում կանանց ուշադրությունից։ Հոլիվուդում հիմա բոլորը խոսում են դերասանի նոր սիրավեպի մասին։ Ինսայդերների խոսքով՝ Փիթի ընտրյալը դարձել է Մարգո Ռոբին, որի հետ, եթե հավատանք ասեկոսեներին, նրանք անցյալում արդեն ինտրիգ են ունեցել:
11-09-2021 11:18
Իտալական հանրաճանաչ Måneskin խումբը, որը համբավ ձեռք բերեց այս տարի Եվրատեսիլում հաղթելուց հետո, նկարահանվել է Gucci Aria հավաքածուի նոր արշավում: Այս համագործակցությունը միանգամայն սպասելի և կանխատեսելի էր. տղաները մեկ անգամ չէ, որ հանրության առջև են հայտնվել Gucci- ի հանդերձանքով, և նրանց բեմական տեսքը գլամ-ռոքի ոճով մոտ է Ալենսանդրո Միկելեի ապրանքանիշի գեղագիտությանը:
11-09-2021 08:22
36-ամյա Մարիա Կոժևնիկովայի հետևորդները վաղուց են սոցիալական ցանցերում նրա հրապարակումներից նկատել, որ այժմ նա կյանքի դժվարին շրջան է ապրում: Երեկ դերասանուհին որոշեց առաջին անգամ խոսել այս ծանր թեմայից: Կոժևնիկովան հաստատեց, որ իրոք ունի խնդիրներ, որոնց լուծումը դեռևս դժվար է նույնիսկ մասնագետների օգնությամբ:
10-09-2021 10:11
Նյու Յորքում շարունակվում է Նորաձևության շաբաթը. երեկ երեկոյան ևս մի քանի շոու է կայացել՝ հայտնիների մասնակցությամբ: Dundas x Revolve-ի ցուցադրությանը ներկա էին Ալեսանդրա Ամբրոսիոն, Բարբարա Պալվինը, Էմիլի Ռացկովսկին, Ժասմին Սանդերսը: Իսկ Proenza Schouler-ի շուին մասնակցեցին Ջիջի Հադիդը և ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի  խորթ դուստրը՝ Էլլա Էհոֆը:
10-09-2021 09:38
Կանադական Օնտարիո նահանգի երկվորյակ քույրերը, որոնք նման են երգչուհի Արիան Գրանդեի, բողոքել են նրա երկրպագուների սպառնալիքներից: 20-ամյա Մաքքեննան և Թեյլոր Փաթերսոն-Հոլը սկսել են իրենց տեսանյութերը համացանցում տեղադրել դեռեւս հինգ տարի առաջ, սակայն 2019 թվականից նրանք սկսել են նմանակել հայտնի երգչուհու ոճին: Քույրերն այնքան նման են փոփ աստղին, որ նորաձեւության բրենդները նրանց առաջարկել են մասնակցել գովազդային արշավներին։
10-09-2021 09:35
Շրի Լանկայի իշխանությունները կոչ են արել կանանց հետաձգել հղիությունը այն բանից հետո, երբ չորս ամսվա ընթացքում ավելի քան 40 ապագա մայրեր մահացել են Covid-19-ից:
10-09-2021 04:54
42-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը և նրա 42-ամյա ամուսինը՝ Բրայան Հոլիսեյը, երրորդ երեխանն են ունեցել: Այս լավ նորությամբ աստղը կիսվել է իր Instagram-ում: 
10-09-2021 03:20
30-ամյա մոդել և Victoria`s Secret-ի «հրեշտակ» Ժասմին Թաքսն ամուսնացել է իր ընկերոջ՝ Snapchat-ի միջազգային շուկաների 31-ամյա տնօրեն Խուան Դավիդ Բորրետոյի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Էկվադորի Կիտո քաղաքի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցում:
09-09-2021 10:57
Գենետիկ 10 առանձնահատկություն, որոնք երեխային անցնում են հորից. աչքերի գույնը, դեմքի սիմետրիկությունը, այտի փոսիկը, ատամների որակը, մազերի գույնը, շրթունքները, հասակը, ինտելեկտի մակարդակը, մատնահետքերը, քաշը:
09-09-2021 10:49
31-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը եւ նրա ամուսինը՝ Կուկ Մարունին, առաջին անգամ ծնողներ կդառնան, People-ին հայտնել է աստղի ներկայացուցիչը։ Ջենիֆերը Նյու Յորքից 37-ամյա նկարչի հետ ծանոթացել է 2018թ-ին՝ 2017թ․-ին ռեժիսոր Դարեն Արանոֆսկուց բաժանվելուց հետո։ Լոուրենսն ու Մարունին ամուսնացել են 2019թ․-ի հոկտեմբերին։
09-09-2021 04:20
Հոլիվուդյան դերասաններ Ջեսիքա Չեսթեյնն ու Օսկար Այզեքը համացանցում իրարանցում են առաջացրել այն բանից հետո, երբ, կարմիր գորգին միասին հայտնվելով, տարօրինակ մտերմություն են դրսևորել: Դա անկեղծ զարմացրել է նրանց երկրպագուներին, որոնցից շատերը շտապել են հիշեցնել, որ երկուսն էլ ամուսնացած են և ընտանիքներ ունեն:
09-09-2021 02:53
Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պասիվ ծխելը, ռադոնի ու ասբեստի ազդեցությունը, թոքերի հիվանդությունները: Սակայն գիտնականները կարծում են, որ դրանց ազդեցությունը չի կարող բացատրել չծխողների մոտ հիվանդության տարածվածությունը:
09-09-2021 01:17
Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
08-09-2021 01:14
Իսպանիայի թագուհի Լետիցիան խնայողության հրաշալի օրինակ է ցուցադրել՝ ամուսնու՝ Ֆելիպե VI-րդ թագավորի հետ Մադրիդում Չիլիի նախագահին դիմավորելու արարողությանը ներկայանալով սկսուրի՝ 40 տարվա զգեստով: Զգեստը ժամանակին՝ 1981թ. Հռոմում, կրել է Իսպանիայի նախկին թագուհի Սոֆիան՝ Ֆելիպե VI-րդի մայրը:
08-09-2021 01:12
Բրիտանական Բրիսթոլում 70 կին ամուսնացել է տասնյակ ծառերի հետ՝ այդպիսով փորձելով փրկել դրանք հատումից, ինչը նախատեսված է տեղում շինարարական աշխատանքների ծրագրով: Կանայք, ընդհանուր առմամբ, ամուսնացել են 74 ծառի հետ: Նրանք կրել են հարսանեկան կամ պարզապես տոնական զգեստներ՝ հայտարարելով, որ «ծառերն իրենց կյանքի զուգընկերներն են»:
08-09-2021 01:05
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն գրել եւ ձայնագրել է “Be Alive” երգը՝ Ուիլ Սմիթի «Ռիչարդ արքան» մոտալուտ դրամայի համար: Los Angeles Times-ը նշում է, որ Բեյոնսեն մեծ հավանականությամբ կարող է «Օսկար» մրցանակի հավակնել այդ թերքի համար:
08-09-2021 01:03
Երգչուհի Ռիհանան իր ընկերոջ՝ ASAP Rocky-ի հետ հյուրընկալվել է Նիկի Մինաժին։ Աստղերը բաժանորդներին զարմացրել են ռեփերների մեկամյա որդու եւ Ռիհանա Մաջեսթիի 7-ամյա զարմուհու հետ կադրերով, ինչպես նաեւ հնարավոր համատեղ ուղու մասին լուրերի ալիք են հրահրել:
08-09-2021 00:59
Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «պետք է ցանկանա ներողություն խնդրել» 1990-ականների սիրային հարաբերությունների սկանդալում իր դերի համար: «Նա պետք է ցանկանա ներողություն խնդրել այնպես, ինչպես ես կցանկանայի ներողություն խնդրել այն մարդկանցից, ում ես եւ իմ գործողությունները ցավ են պատճառել»,- Today-ին FX-ի American Crime Story: Impeachment-ին տված հարցազրույցում ասել է նա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 657 անգամ
14.08.2026
Դիտվել է 360 անգամ
15.08.2026
Դիտվել է 347 անգամ
18.08.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster