Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2021 11:12
Իսրայելում հաջողությամբ վիրահատել են մեկամյա սիամական երկվորյակներին, որոնք գլխի հետնամասով միմյանց միացած էին լույս աշխարհ եկել: Սա երկրում իրականացվող առաջին նմանօրինակ վիրահատությունն է, որն արվել է իսրայելցի և արտասահմանցի տասնյակ մասնագետներից կազմված թիմի կողմից:
07-09-2021 11:10
Նիգերիայի Յուբանգ գյուղական համայնքում կանայք և տղամարդիկ, որքան էլ դժվար է հավատալ, տարբեր լեզուներով են խոսում: Գյուղի բնակիչներն ասում են, որ կանայք Վեներայից են, իսկ տղամարդիկ՝ Մարսից: Այնքան էլ հստակ չէ, թե ինչ քանակի բառեր կամ արտահայտություններ են տարբերվում կանանց և տղամարդկանց խոսքում, սակայն նրանք տարբեր կերպ են արտահայտում նույն միտքը:
07-09-2021 10:53
Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի եւ հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների եւ Բուլղարիայի միջեւ։
07-09-2021 06:15
Տղամարդկանց շրջանում սեռական ցանկության նվազումը հաճախ կապված է էրեկցիայի խանգարման հետ։ Սա ավելի շատ սեռական ցանկության թվացյալ խանգարում է, քանի որ հաճախ էրեկցիայի խանգարումը բուժելով ցանկությունը վերականգնվում է։
07-09-2021 05:57
Ճապոնիայում տղամարդուն մեղադրել են ինքնասպասարկման լվացքատներից կանանց ներքնազգեստի 730 կտոր գողանալու մեջ: Ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են ներքնազգեստի 730 իր: Նա ձերբակալվել է եւ իշխանություններին խոստովանել է, որ գողացել է իր մոտ հայտնաբերված ներքնազգեստը:
06-09-2021 09:34
Քարերի վրա բոբիկ քայլելն առողջության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, քանի որ իջեցնում է արյան ճնշումը: Այս կարծիքին են ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի հետազոտական ինստիտուտի դասախոս Ջոն Ֆիշերն ու իր ընկերները:
06-09-2021 09:29
Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է բրիտանական հայտնի Girls Aloud աղջիկների խմբի նախկին մենակատար Սառա Հարդինգը: Երգչուհին 39 տարեկան էր:
06-09-2021 09:23
Չինաստանի Հենան նահանգի բնակչուհի Լի Չժանինը պնդում է, որ ընդհանրապես չի քնել վերջին 40 տարում: Առեղծվածը հաջողվել է պարզել Պեկինի հիվանդանոցներից մեկի մասնագետներին, որոնք պարզել են, որ կինն իրականում քնում է, սակայն ոչ բոլորիս համար սովորական եղանակով: Դրա համար նրան պետք չէ պառկել կամ աչքերը փակել: Բժիշկների խոսքով՝ նա քնում է ամուսնու հետ զրուցելիս, և անգամ իրեն թվում է, թե ինքն արթուն է:
06-09-2021 09:19
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պնդում է, որ վախենում էր Բրեդ Փիթի հետ ամուսնության ժամանակ իր երեխաների անվտանգության համար։ The Guardian-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ամուսնու հետ ամուսնալուծությունը հեշտ չի եղել, սակայն ստիպված է եղել ընդունել այդ որոշումը։
06-09-2021 09:09
ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթեր Բութիջիչը, լինելով առաջին բաց գեյը, որը զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն, երկու երեխա է ունեցել իր ամուսնու հետ։ Բութիջիչը ասել է, որ զույգը աղջիկ եւ տղա է ունեցել։ Ավելի վաղ նշվել էր, որ զույգը, որն ամուսնացած է 2018 թվականից, փորձել է երեխա որդեգրել մեկ տարվա ընթացքում:
04-09-2021 10:51
Որդու ծնվելուց երեք ամիս անց 33-ամյա երգչուհի Յուլիաննա Կարաուլովան որոշել է մկրտել երեխային: Իր սիրեկանի և երեխայի հոր ՝ Անդրեյ Չերնիի հետ միասին աստղը մեկնել է Հայաստան, որտեղ տեղի է ունեցել սրբազան արարողությունը:
04-09-2021 10:39
Շվեդական լեգենդար ABBA-ն վերադառնում է: Երաժշտական խումբը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել նոր ալբոմի թողարկման մասին և ներկայացրել երկու նոր ստեղծագործություն: Ալբոմը, որը կոչվում է Voyage, կթողարկվի նոյեմբերի 5-ին:
04-09-2021 10:22
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի կյանքի վերջին բուռն իրադարձությունները կցուցադրվեն նոր ֆիլմում, որը կոչվում է «Հարրի եւ Մեգան. փախուստ պալատից»: Սակայն ժապավենն արդեն քննադատության է ենթարկվել սադրիչ տեսարանի պատճառով։ Ֆիլմը սկսվելու է երազներից, որտեղ Սասեքսի դքսուհին ավտովթարի է ենթարկվելու։
04-09-2021 07:36
Քնի քրոնիկ անբավարարությունը վտանգավոր է առողջության համար. այն ասոցացվում է անուշադրության եւ հիշողության կորստի, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ:
03-09-2021 10:25
Մոսկվայում բացվել է Collection Premiere Moscow- ի նորաձևության 36-րդ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառման հյուրերի թվում էին Օլեսյա Սուձիլովսկայան, Լյուբով Տոլկալինան, Օլգա Սուտուլովան, Եկատերինա Ստրիժենովան, Դարիա Պովերեննովան, Դինա Նեմցովան, Աննա Չուրինան և այլք:
03-09-2021 09:57
Քենդալ Ջեները դարձել է FWRD լյուքս ինտերնետ խանութի ստեղծագործական տնօրեն․ նա պատասխանատու կլինի կայքի արտաքին տեսքի համար, ինչպես նաեւ կհավաքի դիզայներական իրերի անձնական ընտրանի:
03-09-2021 09:41
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Զոի Սթիվենսը, ով համավարակի սկզբում մնացել էր Տոնգա կղզում, վերադարձել է տուն: Զոի Սթիվենսը մեկուկես տարի անցկացրել է պոլինեզիական թագավորությունում և համավարակի հետ բախվել է միայն Մեծ Բրիտանիայում:
03-09-2021 09:31
Օրերս 44-ամյա Քանյե Ուեսթը ներկայացրեց նոր` Donda ալբոմը, որի թողարկումից առաջ նա մեծ համերգ  կազմակերպեց Չիկագոյում: Դրան մասնակցեց նաև ռեփերի 40-ամյա կինը՝ Քիմ Քարդաշյանը, ում հետ այժմ նա ամուսնալուծության գործընթացում է: Այնուամենայնիվ, կարծես, Քանյեն չի ցանկանում բաժանվել Քիմից. նա նոր երգերից մեկում ակնարկեց իր կնոջը վերադարձնելու ցանկության մասին: Մեկ այլ՝ Hurricane երգում էլ ակնարկեց, որ ամուսնության ընթացքում դավաճանել է Քիմին:
03-09-2021 02:11
Խաբարովսկի դպրոցներից մեկի խորեոգրաֆիայի ուսուցչուհի Յուլիա Մարչենկոն ներողություն է խնդրել պորտապարի համար, որը բեմականացվել է սեպտեմբերի 1-ին: Նրա զղջման խոսքերով տեսահոլովակը հրապարակվել է քաղաքի սոցցանցային էջում: «Իմ հեղինակային համարով պատկերելով երջանկության թռչունին, ես վիրրավորելու ոչ մի ցանկություն չեմ ունեցել»,- ասել է նա:
02-09-2021 10:37
Օրերս Dolce & Gabbana-ի նորաձևության շքեղ ցուցադրություններից հետո, որոնք համախմբեցին մի շարք աստղերի՝ Ջենիֆեր Լոպեսից մինչև Ֆիլիպ Կիրկորով, Վենետիկը հայտնիների հերթական հրավառություն է ապրում. քաղաքում մեկնարկել է Վենետիկի կինոփառատոնը։ Բացման արարողությանը ներկա էին Պենելոպա Կրուսը, Ջորջինա Ռոդրիգեսը, Ադրիանա Լիման, Հելեն Միրենը, Իզաբել Յուպերը, Բյանկա Բալտին, Բարբարա Պալվինը և շատ այլ աստղեր:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 658 անգամ
14.08.2026
Դիտվել է 360 անգամ
15.08.2026
Դիտվել է 348 անգամ
18.08.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster