Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2021 01:03
Կարծես թե 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 49-ամյա Բեն Աֆլեքը գրեթե չեն բաժանվում: Երեկ, 17 տարի անց սիրավեպը վերսկսած սիրահարները միասին գնումներ են կատարել. զույգը նկարահանել են Լոս Անջելեսի Westfield առևտրի կենտրոնի մոտ: Բենը Ջենիֆերին տարել է այն առեւտրի կենտրոն, որտեղ նրան օրերս նկատել էին ոսկերչական խանութում:
24-08-2021 11:38
Եղիսաբեթ II-ը փաստաբանների թիմ է վարձել՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի դեմ պայքարելու համար, որոնք «բազմիցս հարձակվել են» թագավորական ընտանիքի վրա: The Sun-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհին պատրաստ է դիմել դատարան, սակայն հույս ունի, որ հարազատները խելքի կգան և կդադարեցնեն հակամարտությունը:
24-08-2021 11:27
Apple TV- ն ներկայացրել է «Առավոտյան շոուի»-ի 2 -րդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը՝ Ջենիֆեր Էնիսթոնի և Ռիզ Ուիզերսփունի մասնակցությամբ:
24-08-2021 11:07
Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուհու Հասանը քննադատության թիրախ է դարձել «տափակ կրծքերով» կին ֆուտբոլիստների մասին այն խոսքերի համար, որ նրանք դժվարությամբ կկարողանան ամուսնանալ: Հասանը Աֆրիկայում միակ գործող կին ղեկավարն է՝ Եթովպիայի նախագահ Սահլե Վորկ Զեւդեի հետ միասին, որի դերը հիմնականում արարողակարգային է:
24-08-2021 08:31
60-ամյա Ալեքսանդր Ցեկալոյի կինը՝ Դարինա Էրվինին, հղիության մասին լուրեր է հրահրել: 30-ամյա նկարչուհին իր սոցէջում տեղադրել է հերթական սելֆին: Հետևորդներն անմիջապես ուշադրություն են դարձրել Դարինայի նկատելի կլորացված փորի վրա, որից էլ եզրակացրել են, որ շուտով աստղային ընտանիքը կհամալրվի:
24-08-2021 01:11
Կամավոր Լեոնիդը, որն օգնություն է ցուցաբերել Մաքսիմին, StarHit-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել կոմայից հետո երգչուհու վիճակի մասին։ Նրա խոսքով՝ արտիստը կոմայից հետո հյուծված ու թույլ է եղել։ Այդ պատճառով նրան օգնություն է հարկավոր եղել։ 38-ամյա երգչուհու տրամադրությունը տարբեր է եղել․ մի կողմից նա շփոթված է եղել, մյուս կողմից հասկացել է, որ ողջ է, պարզաբանել է նա։
23-08-2021 09:07
Ապահարզանի դիմում ներկայացնելուց վեց ամիս անց 40-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը միասին ճաշելու են գնացել Մալիբուում: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է զույգը մեքենան կայանում շքեղ հյուրանոցի դիմաց, որը գտնվում է Քարդաշյան/Ջեներ ընտանիքի սիրելի ռեստորաններից մեկի հարևանությամբ:
23-08-2021 08:58
Կենդանակերպի նշաններ, որոնք սիրային հարաբերություններում ամենավտանգավորն են․ Կշեռք, Ձկներ, Խոյ, Երկվորյակներ։
23-08-2021 08:50
Սոչիում այսօր օրերին անց է կացվում «Նոր Ալիք 2021» փառատոնը։ Երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնում է երգիչ Սարո Գեւորգյանը, որը հիանալի ելույթ է ունեցել նաեւ մրցութային երկրորդ օրը և Սարո Գեւորգյանը կրկին առաջատար է։ Երգիչը կատարել է «Կուզես» երգն ու 89 միավոր ստացել։ Մրցութային երկու օրերի արդյունքում Սարոն 179 միավոր ունի։
23-08-2021 04:53
28-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում Ռեյ Չարլզի «Hit the road Jack» լեգենդար հիթի հնչյունների ներքո պարել է «Պարեր աստղերի հետ» նախագծում իր զուգընկերոջ՝ Դարյա Պալեյի հետ։ Պարն առաջ է բերել հետեւորդների բուռն արձագանքը. երկուսն էլ պարզապես հիասքանչ են պարում։
23-08-2021 02:10
30-ամյա Նաստյա Իվլեևայի և 27-ամյա Ալջայի բաժանման մասին լուրերը շրջանառվում էին մի քանի ամիս, բայց դրանց հաստատումը չկար: Եվ ահա Իվլևան և Ալջայը պաշտոնապես հաստատել են այս տեղեկատվությունը. Tatler- ին տված հարցազրույցում նրանք խոսել են ամուսնալուծության պատճառների և այն մասին, թե ինչպես կարողացան պահպանել բարեկամական հարաբերություններ:
20-08-2021 09:37
Կանանց Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Էլինա Դանիելյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ և հաղթեց սև խաղաքարերով: Այժմ Էլինա Դանիելյանը երկու առաջատարներից մեկն է: Նա ունի 8 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
20-08-2021 09:34
Ամերիկյան Amazon Prime Video սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել «Արնախում տիրուհին» եւ «Ահեղը» պատմական դրամաները, ինչպես նաեւ «Լավատեսները: Կարիբյան սեզոն» լրտեսական դետեկտիվը: Հեռուստասերիալները, որոնք ստեղծվել են «Ռոսիա» հեռուստաալիքի պատվերով, կդիտեն ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում հարթակի ավելի քան 175 միլիոն օգտատերեր:
20-08-2021 09:29
Պակիստանում տղամարդկանց ամբոխը դաժանաբար ծեծել եւ պոկել են TikTok-ի համար տեսանյութ նկարահանող կնոջ հագուստը: Կինը պատմել է, որ նկարահանում էր Լահոր քաղաքի այգում, երբ հարձակման ենթարկվեց մինչեւ 400 հոգուց բաղկացած ամբոխի կողմից: Միջադեպի տեսանյութում, որը տարածվել է սոցցանցերում, երեւում է, թե ինչպես են կնոջը բռնում եւ քարշ տալիս հարյուրավոր մարդկանց միջով:
20-08-2021 09:25
Ավելի քան երեք հարյուր տարի հետո կինը Մասաչուսեթսից, որը կախարդության պատճառով դատապարտվել էր մահապատժի, վերջապես հայտնվել է արդարացման եզրին՝ ութերորդ դասարանում քաղաքացիական հասարակության դասի շնորհիվ։ Նահանգի սենատոր Դիանա Դիզոգլիոն ներկայացրել է օրինագիծ, որպեսզի վերականգնի Էլիզաբեթ Ջոնսոն կրտսերի անունը, որը 1693թ. վհուկների հանդեպ Սալեմյան դատի թեժ պահին դատապարտվել էր, բայց այդպես էլ մահապատժի չէր ենթարկվել։
20-08-2021 02:40
Մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից Հայաստանի հավաքականը թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:
19-08-2021 02:43
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին նկարահանվում է Marvel-ի նոր ֆիլմում, որում մարմնավորում է շիկահեր սուպերհերոսուհու: Խոսքը The Eternals (Հավերժականները) կոչվող գիտաֆանտաստիկ ֆիլմի մասին է, որը կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբերից: Ռեժիսորն օսկարակիր Քլոյե Չժաոն է:
19-08-2021 02:37
Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում առաջին 2 հորիզոնականում գտնվող Լուլիա Օսմակն ու Էլինա Դանիելյանը մրցեցին իրար հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Օսմակը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 7.5 միավորով, Դանիելյանն ունի 7 միավոր:
19-08-2021 02:34
Համացանցում են հայտնվել «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նոր կադրերը՝ արքայազն Չարլզին եւ արքայադուստր Դիանային պատկերող դերասանների մասնակցությամբ։ Էլիզաբեթ Դեբիկին խաղացել է Դիանայի, Դոմնիկ Ուեսթը՝ արքայազն Չարլզի դերը։
19-08-2021 02:31
Ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ խմբի կիսաեզրափակիչի խաղում Հայաստանի չեմպիոն «Հայասան» 0:3 հաշվով պարտվել է բելգիական «Անդերլեխտին»: Հանդիպումն անցկացվել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster