Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-08-2021 01:46
Հայտնի բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը հայտարարել է, որ չի պատրաստվում երեխաներին ժառանգություն թողնել: Քրեյգի կարողության ճշգրիտ չափն անհայտ է, սակայն տարբեր աղբյուրներ այն գնահատում են մոտ 160-180 մլն դոլար: Սակայն դերասանի աղջիկներն այս գումարները չեն ստանալու: «Ես չեմ ցանկանում մեծ գումարներ թողնել հաջորդ սերնդին: Ժառանգության գաղափարն ինձ սարսափելի է թվում: Իմ փիլիսոփայությունն է՝ կյանքից հեռանալուց առաջ ազատվել փողից կամ բաժանել այն», - ասել է դերասանը:
18-08-2021 10:21
Մթերքներ, որոնք օգտակար են ատամների համար. բանջարեղեն, կաթնամթերք, ձուկ, մթերքներ, որոնք հարուստ են վիրամին C-ով: Ատամների համար վնասակար են՝ գազավորված ըմպելիքներ, քաղցրեղեն, ցիտրուսային մրգեր։
18-08-2021 10:10
Ուգանդայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին վիճահարույց օրենքը, որի դրույթները ներառում էին հասարակական վայրերում կարճ կիսաշրջազգեստ կրելու արգելք:
18-08-2021 07:26
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Բոդնարուկին և այժմ 6,5 միավոր ունի: Նա առաջատարին զիջում է կես միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանն ունի 5,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը՝ 5:
18-08-2021 03:14
«Դոմ 2»-ի նախկին մասնակից Ռոման Տերտիշնին, վստահեցրել է, որ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սկանդալային իրապատում-շոուն վարելու համար ավելի քիչ է վաստակել, քան հայտնել է հոգեբան Վերոնիկա Ստեպանովայի հետ հարցազրույցի ընթացքում։ Սոբչակը հայտարարել է, որ շոուն վարելու համար 100 հազար դոլար է ստացել։ Սակայն Բրիկոսովի խոսքով՝ Սոբչակն ամսվա համար 21 հազար դոլար է ստացել։
18-08-2021 02:32
Ստերլիտամակի 29-ամյա բնակչուհին կասկածվում է ծննդատանը երեխա սպանելու համար: Ինչպես հաղորդվել է Բաշկորտոստանի Քննչական կոմիտեի դեպարտամենտում` կինն իր սենյակակիցի նորածին երեխային պատուհանից դուրս է նետել:
17-08-2021 11:29
Օգոստոսի 13-28-ը Ֆինլանդիայում անցկացվում է ծառերի գրկախառնության աշխարհի երկրորդ առաջնությունը: Աշխարհի ցանկացած երկրի բնակիչ կարող է մասնակցել' ինչպես ներկա գտնվելով, այնպես էլ առցանց: Հաղթողները երկուսով անվճար ճանապարհորդելու հնարավորություն կստանան:
17-08-2021 11:24
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկնաբանել է լուրերը, թե երեխայի է սպասում ընկերոջից՝ Սեմ Ասգարիից։ Նրա խոսքով՝ հիմա խոսք չի կարող լինել հղիության մասին ներարգանդային պարույրի պատճառով, որը տեղադրվել է, երբ ինքը հոր խնամակալության ներքո է եղել։ «Ներարգանդային պարույր է տեղադրվել, որ ես չհղիանամ։ Հիմա ես ցանկանում եմ ամուսնանալ եւ երեխայի լույս աշխարհ բերել։ Ես ցանկանում էի հեռացնել պարույրն ու երեխա ունենալ, սակայն խնամակալս թույլ չէր տալիս։ Նրանք չեն ցանկանում, որ ես երեխա ունենամ»,- հայտնել է աստղը։
17-08-2021 09:41
«Գահերի խաղերի» աստղեր՝ 34-ամյա Էմիլիա Քլարկը և 42-ամյա Ջեյսոն Մոմոան, ովքեր խաղացել են սերիալի ամենաթեժ զույգերից մեկը՝ Դեներիս Թարգարյենը և Դրոգոն, կրկին միավորվել են:
17-08-2021 05:50
Սիրուշոն 2200-ամյա Ամֆիթատրոնում կատարել է «Քանքարավոր Ընկեր»-ը և ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել։
17-08-2021 03:37
30-ամյա չին-կանադացի երգիչ Քրիս Վուն պաշտոնապես ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով: Այս մասին երեկ հայտնել են Պեկինի դատախազությունից: Հուլիսի 31-ին Վուն առաջին անգամ ձերբակալվեց Պեկինի ոստիկանության կողմից՝ իր դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով առցանց արշավից հետո:
16-08-2021 09:43
Կենդանակերպի ամենագրավիչ 3 տղամարդիկ. ահա թե ում են ամենից շատ սիրում և ցանկանում կանայք՝ Կարիճներ, Երկվորյակներ, Կշեռքներ։
16-08-2021 09:41
Միջինում մարդն իր ողջ կյանքի ընթացքում ծախսում է 336 ժամ, կամ 2 շաբաթ՝ համբուրվելու համար: Համբույրը հիանալի մարզում է դեմքի համար: Համբուրվելիս դեմքի 57 մկաններից աշխատում է մոտ 30-ը: Մկանային աշխատանքը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունը և օգնում է հարթել կնճիռները:
16-08-2021 09:32
Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը բացատրել է, թե ինչու առավոտյան չի լվացվում։ Արտիստուհին պնդում է, որ դա իրեն սովորեցրել է մերձավոր ազգականը։ «Մանկուց տատիկս ինձ ասում էր, որ առավոտյան չլվացվեմ, քանի որ մաշկի համար բնական յուղեր են հարկավոր, որպեսզի խոնավացնեն», - պատմել է կինոաստղը: Դերասանուհին նշել է, որ երեկոյան շատ մանրակրկիտ մաքրում է մաշկը։
16-08-2021 09:27
Նյու Ջերսիի բնակչուհուն վեց ամսվա ազատազրկում է սպառնում ոսկեգույն ռետրիվերի 10 շաբաթական ձագին լճակում խեղդելու համար: Թոնի Ֆեան խոստովանել է կենդանիների նկատմամբ իր դաժան վերաբերմունքը: Նրա փաստաբանը հայտնել է, որ Ֆեան որոշել է հիվանդ ձագին չտանել անասնաբույժի մոտ'վախենալով ծառայությունների արժեքից, փոխարենը խեղդել է լճակում:
16-08-2021 02:50
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը նաև բազմազավակ մայրիկ է, երեխաների հետ ներկա է եղել հանրահայտ Paw Patrol մուլտֆիլմի հիման վրա նկարահանված Paw Patrol:The Movie անիմացիոն ֆիլմի մասնավոր ցուցադրությանը: 40-ամյա աստղն իր երեխաներից բացի վերցրել է նաև զարմուհիներին:
13-08-2021 11:04
Ինդոնեզիայի մի բնակիչ ստիպված է եղել ամուսնանալ միանգամից երկու աղջկա հետ: Երբ 20-ամյա Կորիկ Ակբարը հասնացուի հետ պսակադրման գործընթացի մեջ է եղել, նրա նախկին ընկերուհին ներխուժել է սրահ՝ պահանջելով իր հետ ամուսնանալ: Զարմանալիորեն Ակբարի հարսանցուն՝ Կոտիմահը, համաձայնել է առաջարկին՝ ամուսնու նախկին ընկերուհուն ընդունելով որպես երկրրդ կին:
13-08-2021 10:55
TikTok-ը կսահմանափակի 16-17 տարեկան օգտատերերի հաշիվների՝ հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունները: Տեսանյութերի փոխանակման ծրագիրը հայտնել է, որ գաղտնիության կարգավորումները փոխելու դեպքում այս օգտատերերը կզրկվեն կայքի այլ օգտատերերին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից:
13-08-2021 10:51
Ջեյմի Սփիրսը՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից։ «Variety» ամսագիրի տեղեկություններով՝ Սփիրսի փաստաբանը համապատասխան ծանուցումն ուղարկել է Լոս Անջելեսի դատարան։
13-08-2021 05:08
Հանրահայտ Emirates Airlines ավիաընկերությունն աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ «Բուրջ Խալիֆա»-ի գագաթին է կանգնեցրել «բորտուղեկցորդուհուն», տեսանյութը տարածելով համացանցում: 829,8 մ բարձրությամբ և 163 հարկանի շինության գագաթին կանգնած անվախ գեղեցկուհին ժպտում է, իսկ ձեռքում պահում է պաստառ: Տեսանյութի հերոսուհին թեև կրում է բորտուղեկցորդուհու համազգեստ, սակայն իրականում սքայդայավեր Նիքոլ Սմիթ Լյուդվիկն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster