Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-08-2021 09:11
Պարզվում է, որ 38-ամյա երգչուհին Սվետլանա Լոբոդան, երկու տարի առաջ տուն է գնել եվրեպական ծովափերից մեկում, որտեղ այժմ ապրում է իր սիրեցյալի և երկու դուստրերի՝ երեքամյա Թիլդայի և 10-ամյա Էվանգելինայի հետ:
09-08-2021 01:01
Պարզվել է, որ սուրճն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, ինչն անհավանական է թվում է։ Դրա վառ օրինակն է, սուրճի դրական ազդեցությունը լյարդի համար։ Լյարդի հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ այն ավելի շատ օգնում է այդ մարկանց քան վնասում։
06-08-2021 14:48
Համացանցում հայտնվել են Pirelli ամենամյա օրացույցի նկարահանումների առաջին կադրերը: Դրանց հերոսներն են Շերը, Իլոնա Մասկի սիրված երգչուհի Գրայմսը, Ռիտա Օրան, Իգի Փոփը և այլք: Նկարների հեղինակը երգիչ Բրայան Ադամսն է:
06-08-2021 14:45
Բրիթնի Սփիրսին առաջին անգամ թույլ է տրվել օգտագործել iPad օգտագործել. «Ես զգում եմ, որ իմ կյանքը փոխվում է»:
06-08-2021 10:59
Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհանայի կարողությունը հասել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչի շնորհիվ նա ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում: Ռիհանան շուրջ 1.4 մլրդ դոլար է վաստակել իր կողմից հիմնադրած Fenty Beauty բրենդի շնորհիվ, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է երգչուհուն:
06-08-2021 10:49
Շատ հաճախակի լոգանք ընդունելը ավելի շատ վնաս է հասցնում օրգանիզմին, քան օգուտ, պնդում է մաքրության մասնագետ  Ջոյս Ֆրենչը: Oճառաջրի մշտական կիառումը կարող է գրգռել մաշկը, ինչպես նաեւ հեռացնել մաշկի պաշտպանիչ շերտը, ինչը հանգեցնում է չորության, թեփոտության եւ քորի: Ֆրենչի խոսքով՝ պետք է լվացվել երկու օրում մեկ անգամից ոչ հաճախ: Սակայն սպորտով ինտենսիվ զբաղվելուց հետո պետք է ամեն օր ցնցուղ ընդունել:
06-08-2021 10:47
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի կանանց չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Էյպրիլ Ռոսը և Ալիկս Կայնմանը: Եզրափակիչում ամերիկուհիները 2:0 (21:15, 21:16) հաշվով հաղթեցին Ավստրալիան ներկայացնող Տալիկ Կենսիին ու Մարիաֆ դել Սոլարին:
05-08-2021 00:43
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Սթեմֆորդ քաղաքի 31-ամյա բնակչուհի Սամանտա Ռամսդելը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ կարողացել է բերանը 6,5 սմ-ով բացել: Նա այժմ համարվում է կանանց շրջանում ամենամեծ բերան ունեցողը:
05-08-2021 00:40
Մարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր դեմ չեն սննդով փորձարկումներ անելուն: Ենթադրվում է, որ սեռական հարաբերություններում նրանք ավելի քիչ հակակրանք ունեն տարբեր ասպեկտների նկատմամբ: Նրանք ընկալվում են որպես զուգընկերներ, ովքեր հակված են առանց պարտավորության սեքսի:
05-08-2021 00:29
Ընկույզը քունն ավելի ամուր եւ առողջ է դարձնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ից սննդաբան Սամանտա Քեսեթին: Մասնագետի խոսքով՝ ընկույզը պարունակում է մի քանի միացություններ, որոնք կապված են քնի ռեժիմի հետ: Դրանցից գլխավորը տրիպտոֆանն է:
05-08-2021 00:15
Բանգլադեշում կայծակի հարվածից զոհվել է հարսանիքի առնվազն 16 հյուր: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին երկրի հյուսիսում գտնվող Շիբգանջ ենթաշրջանում, երբ հյուրերը նավակով լողում էին Պադմա գետի վրայով:
05-08-2021 00:10
Մոսկվայի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երիտասարդ կինը կապված է շարժվող մեքենայի տանիքին: Տեսանյութն իր ինստագրամյան էջում հրապարակել է բլոգեր Սերգեյ Կոսենկոն, որն ունի հինգ միլիոն հետևորդ: Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդ կինը, որը վարորդի ընկերուհին է, պառկած Bentley-ի տանիքին՝ կապված պարանով և կպչուն ժապավենով, մի ձեռքը ձեռնաշղթայով կապած է վարորդի թևին:
04-08-2021 01:42
Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում և կազմել 20 465: Այդ ցուցանիշը 3 523-ով ավելի է, քան արձանագրվել է 2019 թվականին: 100 տարեկանից բարձր կանանց թիվը գործնականում քառապատիկ ավելի է, քան տղամարդկանցը:
04-08-2021 01:34
Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 900 միլիոն դոլարով վաճառել է իր «Hello Sunshine» պրոդյուսերական ընկերությունը, որը թողարկել է «Առավոտյան շոու» եւ «Մեծ, փոքր սուտ» սերիալները: Նոր ընկերությունն առայժմ անվանում չունի, սակայն կղեկավարվի Disney-ի նախկին թոփ մենեջերներ Քեւին Մայերի եւ Թոմ Աթեգսի կողմից։
04-08-2021 01:05
Իսպանիայում ձերբակալել են 79-ամյա կնոջ, ով ղեկավարել է թմրավաճառների բանդան: Ձերբակալվել են նաեւ 26 եւ 60 տարեկան տղամարդիկ:
04-08-2021 00:45
Լեգենդար երգչուհի Մադոննան իր երկրպագուներին զարմացրել է երիտասարդ տղայի հետ համբույրով: Նա համապատասխան տեսանյութը տեղադրել է Instagram-ում: Կադրերում աստղը կրքոտ համբուրում է իր 27-ամյա ընկերոջը' Ահլամալիկ Ուիլյամս անունով տղային:
04-08-2021 00:05
46-ամյա Անջելինա Ջոլին, ով վերջերս Փարիզում էր, ժամանել է Իտալիա: Երեխաների հետ միասին դերասանուհին կանգ է առել Վենետիկում ՝ շքեղ Cipriani հյուրանոցում:
03-08-2021 11:20
Քանյե Ուեսթի համերգի «օդով լի» տոպրակն աճուրդում վաճառվել է 7600 դոլարով:
03-08-2021 10:53
Netflix-ը թողարկել է իսպանական «Թղթե տունը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը։ Շարունակությունը հարթակում կլինի սեպտեմբերի 3-ին, երկրորդ մասը՝ դեկտեմբերի 3–ին։
03-08-2021 07:29
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան ու ամուսինը ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 665 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster