Նիհարել ցանկացողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս չիլի պղպեղ
24.07.2012
Չիլի կծու պղպեղը ամերիկացի դիետոլոգները խորհուրդ են տալիս մտցնել ամենօրյա սննդակարգ բոլոր նրանց, ովքերը ուզում են նիհարելու էֆեկտիվ քայլեր ձեռնարկել:
Պարզվում է՝ այդ պղպեղի օգնությամբ միանգամից արտադրվում է մեծ քանակությամբ էներգիա, որն արագացնում է ճարպերն օրգանիզմից հեռացնելու գործընթացը: Չիլիի այս հատկությունը հաստատվել է 34 կամավորների շրջանում 28 օրվա ընթացքում անցկացված փորձով:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս պղպեղն օգտագործել անգամ թեթեւ դիետաների ժամանակ եւ ավելորդ կիլոգրամներից ազատվելն անհամեմատ ավելի հեշտ կլինի: Դիտվել է 5134 անգամ
|