Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024

Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Խոյ

Երկուշաբթի օրը Խոյերին անհրաժեշտ կլինի դիվանագետի ողջ տաղանդը։ Եթե ցանկանում եք ստանալ ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, տիրապետել փաստերի, ստանալ տեղեկատվություն կամ պարզապես հասնել ձերին, շփվեք: Շաբաթվա կեսին դուք կարող եք զգալ մասնագիտական բռնկման զգացում: Հիմար քայլեր չանելու համար արագ որոշումներ մի կայացրեք և մի փոխեք ծրագրերը: Ավելի լավ է արձակուրդի դիմում գրեք, գալիք արձակուրդի գաղափարն անգամ ձեզ կաշխուժացնի: Հանգստյան օրերին ձեզ ինչ-որ համեղ բանով ուրախացրեք, և ոչ՝ մենակությանը. այժմ անհրաժեշտ են մտերիմ ընկերակցություն, ուրախ զրույցներ:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը կզգան, որ գործերը դանդաղ են ընթանում, և որ դրանց վերջը հիմա չի լինի։ Բացի այդ, հիմա չեք կարող ստանալ ձեր հարցերի պատասխանները, բայց դրան պետք է դրական վերաբերվել: Դուք պարզապես լրացուցիչ ժամանակ եք ստանում մտածելու համար: Վերլուծեք այն նպատակները, որոնց ձգտում եք: Եթե դրանք չափազանց աշխատատար են, ապա փորձեք ձեր ուշադրությունը դարձնել այլ բաների վրա: Այժմ հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, մի անտեսեք մտահոգող ախտանիշները։

Երկվորյակ

Այս շաբաթ շատ բան կհոսի դեպի Երկվորյակները՝ շահավետ պատվերներ, լրացուցիչ աշխատանք, տարբեր օգտակար մանրուքներ՝ գաղափարների իրականացման համար, որոնք սպասում էին իրենց ժամին: Բացահայտումներ և գտածոներ հնարավոր են ամենուր, նույնիսկ տեղափոխված բազմոցի հետևում: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին դուք ավելի լավ է աշխատեք տանը՝ ազատ գրաֆիկը կնպաստի ձեր ստեղծագործությանը: Հիշեք Ամանորին ձեր կազմած ծրագրերը և սկսեք դրանք իրականացնել։ Հանգստյան օրերին կարող եք զվարճանալու առաջարկ ստանաք ընկերներից կամ մի մարդուց, ում վաղուց հավանում եք՝ մի մերժեք։

Խեցգետին

Աշխատանքներն այս շաբաթ կընթանան կես ծանրաբեռնվածությամ, ինչը ձեզ շատ ազատ ժամանակ ունենալու հնարավորություն կտա։ Տրամադրեք այն բացառապես ձեզ։ Ավելի լավ է հեռու մնաք ընկերների հետ երկար հանդիպումներից կամ ընտանիքի անդամների հետ զրույցներից: Այս շաբաթ ձեր շուրջը մեծ էներգիա կլինի, մարդիկ կձգտեն դեպի ձեզ, իսկ չորեքշաբթի կարող եք նոր օգտակար ծանոթություններ հաստատել։ Զգուշորեն ընտրեք, թե ում հետ եք որոշել կապվել, խուսափեք ագրեսորներից և չարագործներից: Ուրբաթ օրը չափազանց բարենպաստ է անշարժ գույքի հետ կապված գործարքների և իրավական հարցերի համար։ Բայց կրկնակի ստուգեք բոլոր փաստաթղթերը և ուշադիր կարդացեք մանրատառվ գրվածները:

Առյուծ

Այս շաբաթ բոլոր առաջին դերերը ձերն են։ Գործընկերները դա կզգան և ձեր էներգիան կուղղեն դեպի «թեժ կետեր»: Երեքշաբթի դուք ռիսկի կդիմեք, կվաստակեք միավորներ և կցուցաբերեք ձեր առավելությունները։ Երկուշաբթիից չորեքշաբթի լավ ժամանակ է այնպիսի պաշտոն ստանձնելու համար, որին վաղուց էիք հավակնում: Հիմա շատ բարենպաստ ժամանակ է կարիերայում հաջողության հասնելու համար։ Ձեր հաջողությունը հին կապերի մեջ է: Մտածեք, թե ինչ թեմա է այժմ կարելի է բարձրացնել և ում հիշեցնել ձեր մասին: Բայց գործերով զբաղված՝ մի մոռացեք ժամանակ հատկացնել ձեր անձնական կյանքին, որպեսզի ձեր երկրորդ կեսն իրեն միայնակ ու լքված չզգա:

Կույս

Երկուշաբթի Կույսերն իրենց ավելի լավ կզգան մշտական շարժման մեջ լինելով՝ մասնակցելով բանակցություններին և այցելելով տարբեր պաշտոնական հաստատություններ։ Երեքշաբթի ու չորեքշաբթի օրը մաքրությունը, վերանորոգումը, տեղափոխումը և բնակարանային այլ գործերը ձեզնից մեծ ուժեր չեն խլի, այլ ընդհակառակը, ձեզ եռանդ և լավատեսություն կհաղորդեն։ Ուրբաթ և շաբաթ օրերին բարենպաստ պայմաններ կստեղծվեն հանգստի և ռոմանտիկ իրավիճակների համար։ Բացի այդ, երկուշաբթիից ուրբաթ ընկերները ձեր կյանքում կարեւոր տեղ կզբաղեցնեն։

Կշեռք

Ամբողջ շաբաթ առաջին տեղում պետք է լինեն ձեր հետաքրքրությունները: Գնացեք գեղեցկության սրահ, ֆոտոշարքի մասնակցեք, արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք: Ուրբաթ օրվանից հիմնական թեման լինելու են փողն ու իրերը։ Ակտիվ գումար կվաստակեք, ձեռքի աշխատանք կկատարեք, կգնեք այն, ինչ վաղուց էիք ուզում։ Շաբաթ օրը ստիպված կլինեք կտրուկ որոշումներ կայացնել, որոնք կառնչվեն բարեկամությանը, համագործակցությանը և գործընկերությանը, և միայն այս բոլոր սուր պահերին հաղթահարելուց հետո կկարողանաք հանգեիստ շունչ քաշել։

Կարիճ

Հիմա անբարենպաստ ժամանակ է նոր բիզնես սկսելու, խոշոր գնումներ կատարելու կամ երկարաժամկետ պարտավորություններ ստանձնելու համար: Աստղագուշակը խորհուրդ է տալիս շարունակել նախկինում սկսած գործերը, անցկացնել միջոցառումներ և հանդիպումներ, որոնք կօգնեն հնարավորինս արագ ավարտին հասցնել դրանք: Այժմ պետք չէ մեծ պլաններ կազմել։ Գործնական, նյութական գործերով զբաղվեք։ Շաբաթվա երկրորդ կեսին իրադարձությունները կարող են անսպասելի զարգանալ, կոնֆլիկտների հավանականությունը մեծ է։ Այժմ դուք պետք է հատկապես պաշտպանվեք վնասվածքներից և զգույշ լինեք մեքենա վարելիս:

Աղեղնավոր

Երկարատև արձակուրդներից հետո Աղեղնավորների համար դժվար կլինի աշխատանքային տրամադրության մեջ մտնել։ Էներգիան ու ուժերը չեն բավականացնի նոր նախագծեր սկսելու համար։ Բայց դուք դեռ պետք է դա անեք, որպեսզի չհայտնվեք դատարկ դրամապանակով: Ֆինանսական իրավիճակը լարված կլինի, սակայն շաբաթվա վերջին կբարելավվի։ Ուշադրություն դարձրեք աշխատանքային փաստաթղթերի վիճակին, որպեսզի ստուգումների դեպքում ամեն ինչ կարգին լինի։ Շաբաթվա երկրորդ կեսին չափազանց զգույշ եղեք տանը, ճանապարհին և աշխատավայրում։ Կարող են առաջանալ վնասվածքներ և առողջության հետ կապված վտանգներ:

Այծեղջյուր

Աստղերը խորհուրդ են տալիս փիլիսոփայորեն վերաբերվել այն փաստին, որ այս շաբաթ կարևոր գործերը տեղից չեն շարժվի։ Ձեր մտքերն այս օրերին ավելի գործնական ուղղությամբ կլինեն։ Անգամ ձեր արձակուրդը ուրախություն կպատճառի միայն այն ժամանակ, երբ նորոգեք ջրի ծորակը և լվանաք պատուհանները։ Հիշեք բոլորին, ում փող եք պարտք կամ պարզապես ինչ-որ բան եք խոստացել, և փակեք այս հարցերը։ Անձնական հարաբերությունների համար հիմա տարվա ամենաբեղմնավոր ժամանակն է։ Ճոխ կյանք կազմակերպեք ձեզ և ձեր սիրելիների համար, գումար մի խնայեք հաճույքի վրա։

Ջրհոս

Ջրհոսների համար շաբաթը, չնայած սահմանափոկումներին ու անախորժություններին, հաջող ու արդյունավետ կլինի։ Հնարավորություն կլինի պայմանագրեր կնքել վաղուց հայտնի գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, դուք պետք է պրագմատիկ լինեք, ժամանակ տրամադրեք և զերծ մնաք չափազանց ակտիվ լինելուց: Մեծ գնումներ մի կատարեք հիմա։ Ուրբաթ և շաբաթ օրերին մի շեղվեք կյանքի սկզբունքներից և ողբերգություն մի սարքեք ժամանակավոր դժվարությունից։

Ձկներ

Ձկների համար կսկսվի անհավանական էներգիայի շրջան՝ ստանձնեք ցանկացած գործ, նույնիսկ ամենադժվարը, և դուք հաջողության կհասնեք: Երեքշաբթի օրը զգույշ եղեք ձեր զրուցակցի ընտրության հարցում, վստահեք միայն ձեզ ամենամտերիմներին։ Աստղագուշակը հայտնում է, որ չորեքշաբթի օրը սկսված տան և անշարժ գույքի հետ կապված գործերը միանշանակ հաջող կստացվի և կավարտվի, եթե ոչ ժամանակին, ապա նվազագույն ուշացումով։ Այս շաբաթ մի մոռացեք ջրային հավասարակշռության պահպանման մասին։ Հանգստյան օրերը լավ ժամանակ են ակտիվ հանգստի և բնության գրկում լինելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6748 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 791 անգամ
05.08.2026
Դիտվել է 494 անգամ
06.08.2026
Դիտվել է 392 անգամ
07.08.2026
Դիտվել է 357 անգամ
08.08.2026
Դիտվել է 322 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster