Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024

Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Իր հետազոտության ընթացքում սննդաբանը հայտնաբերել է երկու մթերք, որոնք իրականում կարող են երկարացնել ձեր կյանքը: Ուշադրություն՝ խոսքը էկզոտիկ սուպերմթերքների մասին չէ, ամեն ինչ շատ պարզ է և բավականին հասանելի։ Փորձագետի կարծիքով՝ երկարակեցության համար պատասխանատու են սև լոբին ու ընկույզը։

Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, որը կարող է նվազեցնել աղիների բորբոքումները և նույնիսկ՝ այնպիսի մահացու հիվանդությունների ռիսկը, ինչպիսին քաղցկեղն է: Բացի այդ, սպիտակուցի բարձր պարունակության պատճառով քիչ հավանական է, որ դուք կարողանաք չափից շատ ուտել լոբի և ընկույզ, և դա, իր հերթին, կօգնի նվազեցնել շաքարախտի ու գիրության հետ կապված այլ հիվանդությունների ռիսկերը:

600x400

2004-ին Ճապոնիայի, Շվեդիայի և Հունաստանի մի քանի հարյուր տարեց բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ավելի շատ լոբի են ուտում, ավելի երկար են ապրում՝ սպառված յուրաքանչյուր 20 գրամ լոբի մահացության ռիսկի նվազեցնում է յոթ տոկոսով:

2016 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մեկ բաժակ լոբի ուտելը հանգեցնում է քաշի կորստի, ինչը նույնպես դրական է ազդում կյանքի տևողության վրա։

Իսկ, հիմա տեսությունից անցնենք պրակտիկայի։ Բյութները խորհուրդ է տալիս օրը ուտել մեկ բաժակ սև լոբի և մի բուռ ընկույզ: Ի դեպ, ինչպես նշում է սննդաբանը, ցանկացած ընկույզի կամ լոբու կանոնավոր օգտագործումը օգտակար կլինի ձեր առողջության համար։

600x400

Ընկույզի առավելություններից մեկն այն է, որ այն հատկապես հարուստ է լինոլիկ և այլ օմեգա-3 թթուներով, ինչը գիտնականները կապում են սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5869 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-07-2026 12:01
Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
07-07-2026 11:43
Փարիզում տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքը կրկին լցվել է նորաձևության սիրահարներով։ Ավանդաբար, Men's Fashion Week–ից անմիջապես հետո սկսվում է Բարձր նորաձևության շաբաթը։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում առևտուրը իր տեղը կզիջի երևակայությանը, իսկ դիզայներները կզբաղվեն ոչ թե հագուստի, այլ իրական արվեստի գործերի ստեղծմամբ։ 2027 թվականի աշուն/ձմեռ սեզոնի բացումը կրկին վստահվել է Schiaparelli–ին։
07-07-2026 11:31
Հայտնի բիոհաքեր Բրայան Ջոնսոնի մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել: Ըստ The New York Post-ի՝ «մարդու մոտ, ով ուզում է հավերժ ապրել» ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում ստամոքսը բառացիորեն «խժռում է ինքն իրեն»:
07-07-2026 11:29
Իրինա Շեյքը նկարահանվել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում՝ հայտնվելով Your Devotion օծանելիքին նվիրված տեսանյութում: Տեսանյութը ապրանքանիշի սոցիալական ցանցերում հրապարակվելուց կարճ ժամանակ անց մոդելը կիսվել է Նեապոլում տեղի ունեցած նկարահանումների կադրերով:
07-07-2026 02:58
Վերջապես եկավ այն պահը, որին Թեյլոր Սվիֆթի երկրպագուները անհամբեր սպասում էին։ 2026 թվականի հուլիսի 2-ին Թեյլորը և Թրևիս Քելսին պաշտոնապես դարձան ամուսիններ։ Ինչպես և սպասվում էր, զույգը կազմակերպեց իսկապես շքեղ տոնակատարություն, որը արժանի էր թագավորական ընտանիքին։ Արարողությունը տեղի ունեցավ լեգենդար Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ նույն վայրում, որտեղ Քելսին մեկ տարի առաջ ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1357 անգամ
06.07.2026
Դիտվել է 443 անգամ
02.07.2026
Դիտվել է 375 անգամ
03.07.2026
Դիտվել է 296 անգամ
07.07.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster