Ջուրն ու կիտրոնը միասին հրաշագործ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա
19.07.2012
Սննդաբանները համառորեն խորհուրդ են տալիս օրական մեկ բաժակ ջուր խմել կիտրոնահյութով: Ծախսելով ընդամենը 2 րոպե եւ պատրաստելով այս ըմպելիքը, Դուք հսկայական օգուտ կտաք Ձեր օրգանիզմին:
1. Կիտրոնը հարուստ է C վիտամինով: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, ամրացնում է նյարդային համակարգը:
2. Այս ըմպելիքը կարգավորում է օրգանիզմի ալկալային բալանսը. չէ որ կիտրոնը չի բարձրացնում թթվայնությունը:
3. Օգնում է կորցնել ավելորդ կիլոգրամները: Կիտրոնի հյութը զսպում է ախորժակը:
4. Ըմպելիքը նկատելիորեն լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:
5. Միանգամից կզգաք նրա ազդեցությունը նաեւ մաշկի վրա. կիտրոնի հյութը հարթում է թեթեւ կնճիռները, մաքրում արյունը: Դիտվել է 12583 անգամ
|