Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020

     Մայրամուտի արևը մատուռի կամարաձև մուտքը ներկել էր կարմրադեղին։ Եկեղեցին փակ էր, և Լիլիթը քայլերն ուղղեց դեպի կից մատուռը՝ որտեղ դեռ կարող էր մոմ վառել։ Հատուկ առիթ չկար․ ուրբաթ երեկո էր, աշխատանքից հետո անորոշ մի ունայնություն էր ներսը՝ որոշեց եկեղեցի մտնել։

     Մատուռը դատարկ էր։ Երեկոյան մթնշաղն ու կիսախավարը էլ ավելի խորհրդավորություն ու առանձնակի խորհուրդ էին հաղորդում միջավայրին։ Չէր հասցրել դեռ առանձնանալ իր խոհերի հետ, երբ ականջին հասավ լացի ձայն։ Տղամարդու լացի։ Մատուռի հեռավոր մութ անկյունից։ Թեթև սարսուռ ունեցավ, բայց արագ կողմնորոշվեց․ այստեղ ամեն մեկն ինքն իր հետ է, փորձեց խորանալ իր ունայնության մեջ։

     Ողջ ընթացքում լացը չընդհատվեց, ու, երբ արդեն պատրաստվում էր հեռանալ, չդիմացավ, որոշեց մոտենալ․ գուցե օգնության կարի՞ք կա․․․

     -Խանգարե՞մ,-իր համար էլ անսպասելի հարցեց Լիլիթը։

     Տղամարդը, որ գեղեցկադեմ երիտասարդ էր, սպորտային ոճով հագնված ու փարթամ մորուքով, չարձագանքեց անգամ, լացի ձայնը պարզապես մի փոքր նվաղեց։

     -Եթե կարող եմ օգնել՝ պատրաստ եմ,-շարունակեց աղջիկը՝ կպչուն երևալու մտավախություն զգալով։

     -Օգնե՞լ։ Օգնել ոչ ոք չի կարող,-փղձկալով մի կերպ արտաբերեց երիտասարդը։

     Լիլիթը պատկերացրեց, որ անկյունում կծկվել է մի մեծ տառապանք, որ մխիթարական ու քաջալերող խոսքերն անտեղի են, ինքն էլ, թերևս, այստեղ անելիք չունի։ Բայց արդեն մոտեցել ու զրույց էր բացել։

     -Շա՞տ ցավոտ է,-շարունակեց սկսածը։

     -Ի՞նչ ցավ։ Դու ի՞նչ գիտես՝ ցավն ինչ է։

     Աղջիկն իրեն հերթական անգամ ավելորդ զգաց։ Մի փոքր էլ նեղվեց՝ երիտասարդի ասածը կոպիտ թվաց։

     -Սա իսկական դժողք է։ Նման խստագույն պատիժ երբևէ չէի սպասում։ Ախր, ես արժանի չէի,-անսպասելի երկխոսությունը շարունակեց երիտասարդը։

     Խոսեց։ Սա արդեն հուսադրող է։ Երբ մարդ հաղորդակցվում է՝ արդեն արդյունք կա, անկախ, անգամ, զրուցակցից և բովանդակությունից։

     -Մարդ տարբեր իրավիճակներում կարող է հայտնվել, երբեմն՝ անելանելի թվացող։ Բայց, գիտենք, չէ՞, միշտ էլ ելք կա,-փորձեց զրույցն աշխուժացնել Լիլիթը։-Ժամանակի ընթացքում բոլորս էլ հաշտվում ենք ամեն ինչի հետ, միայն այսպես կարող ենք քայլել առաջ։

     -Ես էլ առաջ քայլելու տեղ չունեմ։ Սա վերջն է։ Դատարկված կյանքն անպետք է,- տղան առանց արցունքի, բայց շարունակում էր հեկեկալ։

     -Դու սուրբ մատուռ ես եկել, ուրեմն՝ հույսի մասնիկ կա մեջդ, հավատ։

     -Եկել եմ իմ մահը խնդրեմ։ Ես էլ եմ ուզում գնալ։ Իրավունք չունեմ ապրելու։

     Պարզ էր։ Մարդ էր կորցրել։ Երիտասարդ է, թերևս՝ սիրած աղջիկն է լքել։ Բայց, կարծես, մե՞ղք է զգում։

     -Սիրո՞ւմ ես,-Լիլիթը փորձեց ուղիղ սեղմել՝ թող խոսի, արտահայտվի, դատարկվի․․․

     Արցունքները դարձյալ հոսեցին տղայի այտերի վրայով ու կորան մորուքի մեջ։ Խավարն ավելի էր խտանում՝ արևը գնացել էր հանգստի։

     -Կսիրեմ միշտ, բայց չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ո՞վ եմ առանց նրա։ Անհնար կլինի լցնել դատարկությունը։ Ամեն ինչ իմաստազուրկ է։

     -Կյանքը հարուստ է բազմաթիվ երանգներով։ Առաջինը չես չէ՞, որ սեր ես կորցրել։ Թերևս, դա էր ձեր ճակատագիրը, կգտնես նոր սեր, օրերը դարձյալ կիմաստավորվեն, ներկա ցավն իր տեղը կզիջի երջանկությանը, կրկին կզգաս քո Ես-ի բովանդակությունը։

     Լիլիթն ինքն էլ զարմացավ, թե որտեղից են գալիս այս խոսքերը։ Միշտ խուսափել է մխիթարական խոսքերից կամ խորհուրդներից։ Ի վերջո, ինքն ինչ է տեսել կամ ինչ փորձ ունի, որ ուրիշներին էլ ճանապարհ ցույց տա։ Մի տեսակ թեթևություն զգաց։ Կարծես կատարել էր իր առաքելությունը․ տառապող մարդուն մենակ չթողեց՝ արդեն ինքնագոհության զգացողություն կա։ Առավել ևս, որ երիտասարդը դադարել էր լացել, լուռ, սևեռուն նայում էր դիմացի խաչին ու քթի տակ ինքն իրեն մրմջնում։

     -Սիրեցինք առաջին իսկ պահից, երբ տեսանք իրար։ Հետո սիրո ջրապտույտը մեզ իր մեջ առավ․ նույնիսկ չզգացի, թե ինչպես առաջին անգամ օպերային ներկայացման հայտնվեցի, ինչպես հրաժարվեցի երկար մազերիցս, պարապեցի ու հանձնեցի ավարտական քննությունները։ Նրան առաջին անգամ թույլատրեցին գիշերը տանը չլինել՝ անցկացնելով վրանում՝ Սևանի ափին։ Տեսնեիր նրա ուրախությունը, երբ առաջին անգամ ձուկ բռնեց, ու թե ինչ ինքնամոռաց ու կրքոտ էր պարում հավաքույթներին։

     -Դուք փոխլրացրել եք միմյանց,-ոգևորված տղայի անկեղծությունից՝ փորձեց խրախուսել Լիլիթը։

     -Մենք մի ամբողջություն էինք դարձել։ Նա հանուն ինձ, անգամ, մոտոցիկլս նստեց, ու, թեև սարսափում էր, բայց երբեք չմերժեց արագընթաց զբոսանքների առաջարկներս․․․

     Տղայի ձայնը դարձյալ սկսեց կարկամել։ Լռեց։ Կուչ եկավ։

     -Թերևս, ամեն լավ բան իր ավարտն ունի։ Ավելի ճիշտ՝ բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են։ Երբեմն չես էլ հասկանում՝ սա վե՞րջն է, թե՞ ինչ-որ բանի սկիզբը,-փորձեց փիլիսոփայել Լիլիթը՝ տղային սևեռուն մտքից դարձյալ շեղելու համար։

     -Երանի նա ինձ մերժեր,-երկիմաստ շարունակեց տղան։

     -Նա քեզ չի՞ մերժել։

     -Մերժեր։ Երբեք չնստեր այդ չարաբաստիկ մոտոցիկլը։ Հետո ի՞նչ, թե կնեղանայի։ Հետո ի՞նչ, թե իմ սիրած զբաղմունքը չէր ընդունի։

     -Նա չի ցանկացել քեզ հիասթափեցնել։

     -Խնդիրը հենց դա է։ Նա ինձ չհիասթափեցրեց, իսկ ես նրան․․․

Տղան դարձյալ խոժոռվեց, բայց այս անգամ ցասում կար մեջը, ձայնն էլ, մի տեսակ, անբնական հնչեղություն ստացավ․

     -Որտեղից հայտնվեց հեծանիվով այդ երեխան։ Մինչև հիմա չեմ պատկերացնում։ Չկար ու հանկարծ՝ դեմ-դիմացս․․.Միայն հայացքը տեսա՝ չռած աչքերով սարսափած ինձ էր նայում։

     Լիլիթի շնչառությունն արագացավ, օդը, կարծես, սկսեց չբավականացնել։

     -Երեխային ի՞նչ եղավ,-ակամա դուրս թռավ բերանից։

     -Երեխայի՞ն։ Նրան ոչինչ էլ չեղավ։ Հարվածից խուսափելու համար շրջեցի մոտոցիկլը․․․Երանի նա ինձ մերժած լիներ,-նախկին խոսքերը կրկնեց տղան։

     Լիլիթը զգաց սառը քրտինք և՝ պահի ողջ ողբերգականությունը։ Ինքն էլ ակամա կարկամեց։ Իրոք, կա՞ մի բան, որը կարող է սփոփել այս դժբախտ երիտասարդին։

     -Դուք միասին էիք։ Չեք բաժանվել։ Դուք միասին կլինեք հավերժ։ Նա միշտ կլինի քեզ հետ ու քո սրտում։ Դու պիտի շարունակես ապրել՝ կրելով նրա սերը,-շուտասելուկի պես վրա բերեց Լիլիթն ու շրջվեց․ գնալու ժամանակն էր։

     Եկեղեցու բակը մութ էր, լուսավորում էին միայն կառույցի ձևավորման համար միացված լուսարձակները։ Շենքը շրջանցեց, դուրս եկավ լուսավոր փողոց, սակայն, ընդամենը հինգ րոպեում լսածն ու ապրածը հանգիստ չէին տալիս։ Կարծես այդ ամենն իրական կյանքում չէր էլ կարող պատահած լինել։ Թե՛ պատմությունը, թե՛ լացող տղայի կերպարը մղձավանջային էին թվում։ Իսկ փողոցի անդադար աղմկոտ երթևեկն այնքան ջերմ ու լավատես էր․․․

     -Ներեցեք։ Ներեցեք, մի րոպե ձեզ կարելի՞ է,- ձայնը լսվում էր հետևից։-Կներեք, ձեզ բան ունեմ ասելու,-համառում էր հետապնդող ձայնը։

     Բնականաբար Լիլիթը ոչ կկագներ, ոչ էլ, առավել ևս, շուռ կգար։ Հակառակը՝ ինքնաբերաբար արագացրեց քայլերը։

     -Այդքան խոսեցինք, հիմա չեք ուզում մեկ նախադասությո՞ւն անգամ լսել։

     Աղջիկը ճանաչեց «լացող տղայի» (այսպիսին էլ նա տպավորվել էր) ձայնը։ Կանգնեց, սպասեց՝ մոտենա։

     -Ներեցեք, ձեր անունը կասե՞ք։

     Լիլիթին անակնկալի բերեց հարցը, բայց ինքնապաշտպանական մեքենան դարձյալ աշխատեց․

     -Ինչո՞ւ։

     -Դուք հաճելի զրուցակից եք, կարեկից, հասկացող,- «լացող տղայի» ձայնն այս անգամ առնական հնչեց։-Գուցե կրկին հանդիպենք ու շարունակե՞նք մեր զրույցը։

     Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 6693 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2026 12:11
Կեղևով կիվի ուտելը մեծացնում է դրա օգտակար հատկությունները։ Կիվին հարուստ է մանրաթելերով, վիտամին C-ով, կալիումով և պոլիֆենոլներով։ Բժիշկները նշում են, որ կեղևով միրգ ուտելը մոտ 50 տոկոսով մեծացնում է մանրաթելի պարունակությունը, ինչպես նաև բարձրացնում է վիտամին E-ի և ֆոլաթթվի մակարդակը։
04-02-2026 11:55
Հոլի Բերին վստահ է, որ դաշտանադադարը անկում կամ «երիտասարդության ավարտ» չէ, այլ անցում դեպի նոր, ավելի բարձր մակարդակ: Դերասանուհու խոսքով՝ կանայք կյանքի այս շրջանում չեն կորցնում իրենց, այլ փոխարենը «թարմանում» են և բացահայտում իրենց ներուժը նոր ձևերով: 59-ամյա Օսկարի մրցանակակիրը Eudemonia առողջապահական համաժողովի վերջերս հրապարակված հիմնական ելույթում ներկայացրել է իր անձնական փորձը՝ ընդգծելով դաշտանադադարի մասին բացահայտ և գիտականորեն խոսելու կարևորությունը:
04-02-2026 09:08
Աշխարհի 169-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, ամերիկացի Ալիսիա Փարքսի հետ եւ պարտվեց 4:6, 2:6 հաշվով։
04-02-2026 02:02
Նիդեռլանդների թագուհի Մաքսիման շուտով կսկսի իր զինվորական ծառայությունը որպես պահեստազորային Թագավորության զինված ուժերում։ թագուհին կմասնակցի զինվորական պատրաստության ծրագրի, որը կներառի ինչպես տեսական, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածություն։ Մաքսիման կսովորի անձնական զենքի հետ վարվել, կկիրառի թիրախային կրակոցներ, կտիրապետի մարտավարական պատրաստությանը և կսովորի քարտեզի վրա նավարկության հիմունքները։ Պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ թագավորական ընտանիքի անդամի զինվորական ծառայության մեջ ներգրավվելը կխթանի Նիդեռլանդների քաղաքացիների շրջանում զինվորական կարիերայի և պահեստազորի նկատմամբ հետաքրքրության աճը։
04-02-2026 01:18
Դերասանուհի Աննա Արտամոնովայի հետ կապված աղմկահարույց միջադեպը հանգեցրել է քրեական մեղադրանքների և բանտարկության իրական սպառնալիքի: «Շտրաֆբատ» հեռուստասերիալի աստղը հայտնվել է սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ կայանատեղիի շուրջ վեճը վերածվել է զանգվածային կռվի և ավարտվել դանակահարությամբ: Հետաքննիչները կարծում են, որ դերասանուհին վիրավորել է կռվի մասնակիցներից մեկին, բայց նա պնդում է, որ գործել է աֆեկտի նոպայի ժամանակ՝ պաշտպանելով իր սեփական երեխային:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2026
Դիտվել է 1219 անգամ
02.02.2026
Դիտվել է 921 անգամ
29.01.2026
Դիտվել է 471 անգամ
30.01.2026
Դիտվել է 340 անգամ
31.01.2026
Դիտվել է 319 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster