Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025

«Տարվա ընթացքում ծրագրել եմ իրականացնել հինգ նոր նախագիծ», «Հերթական օրս պլանավորում եմ նախորդ երեկոյան», «Ընտրի՛ր առաջնահերթություններդ ու հետևողականորեն, քայլ–քայլ իրականացրու դրանք», «Հետևի՛ր այս երեք խորհրդին, ու նպատակասլաց կենսունակությունդ միշտ ապահովված է»․․․

Հոգնեց։ Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Տարվա պլաննե՞ր։ Ամուսնության քսան տարի, հանած հինգ՝ ոգևորության ու ամեն ինչ միասին հիմնելու փուլը, կլինի տասնհինգ տարի է, որ սկսվում և ավարտվում են առանց որևէ նախնական նպատակ կամ գործողություն նախատեսելու։ Թերևս, տարիների ընթացքը դրսևորվում է երեք երեխաների տարիք առնելով, նրանց օրեցօր մեծացող պահանջների բավարարմամբ, լողավազան–երաշժտական, լեզուների ու տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոններ շրջապտույտ վազքով։ Ծանր, հևիհև, բայց․․․հաճելի վազք։

Ամուսինն էլ, աչքով չտանք, բարեկիրթ, աշխատասեր, ընտանիքին նվիրված, պատվարժան տղամարդ է, ու, եթե առիթ ունենար կրկին ամուսնանալու, ապա, թերևս, էլի նա կլիներ իր ընտրությունը։ Սիրում է։ Իսկ ինչո՞ւ՝ թերևս․ դե, մեկ–մեկ խոժոռվում, փակվում է, և արի ու հասկացիր, թե՝ ինչու։

Առաջին հինգ տարիները բուռն էին։ Սեփական բնակարան, կահույք, կահ–կարասի, ամառային հանգստի պլանավորում, երեխաների ծնունդներ, նպատակասլացության ու ուրախության այնքան շատ առիթներ։ 365-երն էլ այնքան արա՜գ էին թռչում՝ ճիշտ ամառային արձակուրդների ու երիտասարդ օրերի նման։

Կասկածներ, հիասթափություններ, անօգնական օրեր էլ են եղել, բայց ընտանիքի սերն ու ջերմությունը մոռացության են տվել դրանք՝ չթողնելով սուզվել։

Իսկ հիմա՞։ Հիմա՝ ինչպես ամեն օր․ ամուսինը՝ գործերով, երեխաները՝ դասերի ու պարապմունքների, ծնողները՝ եղբոր ընտանիքի ապահով խնամակալության տակ, ինքն էլ՝ տան գործերն ավարտել, կերակուրները պատրաստել ու սպասում է, թե երբ կհավաքվեն։ Կճաշեն, կաղմկեն, իրար հերթ չտալով կպատմեն «գլխներին եկածներն» ու էլի՝ ամեն մեկն իր գործին ու իր աշխարհը։ Իր համար էլ նոր գործեր կբացվեն՝ հավաքել–մաքրել, լվանալ, դասավորել․․․ Ինչպես ամեն օր։

Իսկ տարվա ծրագրերի, օրվա պլանների, առաջնահերթությունների, կենսունակության վերականգնման մասին մտածելու ժամանակ էլ չի մնում, դե, կարծես, ցանկություն էլ չկա․․․ Եվ այսպես՝ ոչինչ չի փոխվում, կարծես, ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 4259 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 936 անգամ
18.08.2026
Դիտվել է 283 անգամ
21.08.2026
Դիտվել է 223 անգամ
20.08.2026
Դիտվել է 221 անգամ
22.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster