Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ուրվագիծ

25.09.2025

–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։–Չեմ կարող չհիանալ ու չասել այդ մասին։

Ասաց ու կանգնած տեղում քարացած՝ ակնապիշ նայում էր ինձ։

Բարետես էր, սազող նորաձև հագ ու կապով և բավականին բարձրահասակ։ Բայց որ լայն բացած աչքերով կարծես սկանավորում էր դեմքս, հետո էլ անցավ մատներիս՝ շփոթեցնող ու մի տեսակ պարտավորեցնող թվաց։

–Կարելի՞ է նստել,–անվերջ թվացող զննումից հետո վերջապես հարցրեց երիտասարդը։

–Կներեք, բայց ես մարդու եմ սպասում,–չգիտես ինչու արդարական տոնով պատասխանեցի։

–Միասին սպասե՞նք։

–Շուտով կգա,–շարունակեցի արդարանալ ես։

–Բայց ես, իրոք, չեմ կարող հիմա պարզապես շրջվել ու գնալ։ Ձեր հմայքը կախարդել է։

–Ստիպված եք, որովհետև մարդը, ում սպասում, իմ ընկերն է։

–Պարզապես՝ ընկերը, թե՞․․․

–Որի հետ պատրաստվում ենք շուտով նշանադրվել,–ընդհատված նախադասությունը շարունակեցի ես։

Ասածս կայծակի ազդեցություն ունեցավ․ տղայի ինքնավստահությունը չքվեց, հիացմունքից ճառագող դեմքը շառագունեց, ձայնը նվաղեց։

–Ցավալի է։ Մնում է Ձեզ երջանկություն ցանկանալ,–կարծես ինքն իր համար ասաց երիտասարդը, շրջվեց ու դանդաղ քայլերով հեռացավ։

Ես էլ, սուրճից հերթական կումն ըմպելով, սպասման ձանձրույթից սառած հայացքով հետևում էի հեռացող տղային, մինչև որ նրա ուրվագիծն անհայտացավ տեսադաշտից։

Վերջապես եկավ։ Ինչպես միշտ՝ հևիհև, գործնական տրամադրությամբ, ուշքն ու միտքը՝ հազար տեղ։

–Բարև, քաղցրս, հո շատ չսպասեցրի՞,–հարցրեց իրեն հատուկ կիսաժպիտը դեմքին ու այտիս հերթապահ համբույրը տալով։–Դե, գիտես, դրանցից մինչև կտրվում եմ, ժամեր է տևում։ Հիմա էլ տասը րոպե ունեմ․ սուրճս խմեմ՝ գնամ։

–Դե հա՝ ինչպես միշտ,–ի միջի այլոց արտաբերեցի ես, անկեղծորեն նեղանալով, որ ոչ մազերիս նոր սանրվածքը նկատեց, ոչ էլ՝ երեկ ծննդյանս առթիվ եղբորս նվիրած ականջօղերը։

–Կներես, երեկ չկարողացա գալ։ Էս նախագիծը մնացել է կոկորդիս։ Մի կողմից՝ ժամկետները, մյուս կողմից պատվիրատուներն են խեղդում։ Գիշեր–ցերեկ աշխատում եմ, տեսնեմ՝ կհասցնե՞մ։ Լա՞վ անցավ։ Շա՞տ մարդ էր եկել։

—Մերոնք էին։ Ուրախ անցավ։ Քեզնից էին հետաքրքրվում։

Ու չասացի, որ ամբողջ երեկո տխուր եմ եղել, որ այդպես էլ կարճ ժամանակ անգամ չգտավ մասնակցության համար, որ դա անընդունելի է ու հասկանալի չէ, որ իր հարատև զբաղվածությունն արդեն զավեշտալի է։

–Նախագծիդ համար շատ մի անհանգստանա, ինքդ էլ գիտես, որ ինչպես միշտ՝ ժամանակին ու տեղը–տեղին կհասցնես,–փորձեցի ոգևորել։

–Ամեն ինչ պիտի անեմ, որ գոհացնեմ։ Ախր, գործը գործ է բերում։

Մի քանի բան էլ իր առաջիկա նախագծերից ոգևորված պատմելուց հետո, կտրուկ նայեց ժամացույցին, «ես թռա» ասելով՝ հերթապահ համբույրը տվեց ու գնաց։

–Ազատվեմ՝ կզանգեմ,–նետեց հընթացս։

Չիմացա՝ մոռացավ ծննդյանս նվերը տա՞լ, թե՞ մտքով էլ չէր անցել։

Մի տեսակ չէի ուզում լքել այս սրճարանը, երկրորդ բաժակը պատվիրեցի, իսկ հայացքս ինքնաբերաբար հեռվում փնտրում էր երիտասարդի ուրվագիծը։

Անուշ Ավանյան

Դիտվել է 1415 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-04-2026 10:04
Բժիշկների պնդմամբ՝ պելմենին և խինկալին հատկապես արգելված են սուր պանկրեատիտ կամ այս հիվանդության քրոնիկ ձևի սրացում ունեցող մարդկանց համար։ Ճարպոտ մսի և խիտ խմորի համադրությունը պահանջում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվ արտազատում։ Եթե ենթաստամոքսային գեղձը բորբոքված է, դա կարող է առաջացնել ուժեղ ցավ, սրտխառնոց և զգալի փքվածություն։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել պելմենիից, հատկապես սրացման փուլում: 
03-04-2026 09:08
Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում․ այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
02-04-2026 09:11
Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։ 
02-04-2026 09:04
Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22
Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.04.2026
Դիտվել է 1554 անգամ
30.03.2026
Դիտվել է 1224 անգամ
31.03.2026
Դիտվել է 409 անգամ
02.04.2026
Դիտվել է 198 անգամ
03.04.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster