Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Երկու միայնություն

25.02.2025

–Քեզ մեկ էլ ե՞րբ կտեսնեմ։

–Կզանգեմ․․․

Արդեն ավանդույթ դարձած հրաժեշտի ձև էր, երբ ամեն անգամ առավոտյան դուրս էր գալիս Մարինեի տնից։ Ու այդ «կզանգեմ»-ը կարող էր ձգվել մեկ, երկու շաբաթ։ Երբեմն՝ ավելի երկար՝ կախված հանգամանքներից ու տրամադրությունից։

Բայց վերջին շրջանում այս ավանդույթին ավելացել է ևս մեկ կրկնվող երևույթ․ փոքրիկ, մեկ սենյականոց բնակարանի դուռը փակելուն պես, մտքերն էլի Նարեի հետ են՝ կարոտով, հույզերով, ակնածանքով ու, չգիտես ումից կամ ինչից, նեղացվածությամբ լի։

Անուն–ազգանունը պատահաբար իմացավ․ բանկում իր հերթին սպասելիս, ինքնաբերաբար լսեց մեղեդային ձայն։ Նայեց ձայնի ուղղությամբ ու․․․կարկամեց՝ «Ինքն» է։ Դե, ամեն անգամ, երբ Ամուրն անսպասելի նետահարում է, քեզ հենց այդպես էլ թվում է, թե «Ինքն» է, որ կա, ում փնտրում էիր այդքան տարիներ։

Սոցցանցերում հեշությամբ գտավ․ պարզվեց բավականին ակտիվ է՝ կիսվելով իր մասնագիտական խորհուրդներով (մանկաբույժ է) և, երբեմն՝ հրաշալի գրված պատմություններով, որոնք տարբերվում էին իրենց գեղարվեստականությամբ, գեղեցիկ լեզվամտածողությամբ ու ընդհանրացնող ասելիքով։

Համացանցում անմիջապես ընկերացան։ Ընդհանրությունները շատ–շատ էին․ գրեթե հարյուր տոկոսանոց համընկնումներ սիրած քաղաքների, գրողների, երաժշտական ստեղծագործությունների, անգամ՝ խոհանոցային նախասիրությունների։ Իսկ նրա պատմվածքները կարդալիս, ամեն անգամ ուզում էր ասել․ «Արի՝ գրկեմ, ապրե՛ս»։ Ու երկար կարող էին գրելով զրուցել ամենատարբեր թեմաներից։

Խնդիրն այն էր, որ ինքը համացանցում սեփական լուսանկարներն այդպես էլ չէր տեղակայել, ու «ընկերները», հաճույքով խորանալով հետաքրքիր զրույցների մեջ, այդպես էլ չէին պատկերացնում, թե ով է իրականում էկրանից այն կողմ։ Ու երբ մի օր ավտոբուսում հանդիպեց Նարեին, առաջին ակնթարթին կարկամեց, իսկ երկրորդ միտքն էր՝ «Արի՛, գրկեմ»։

Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։
Բնականաբար, իջավ այն կանգառում, որտեղ և՝ Նարեն։ Անելիքը պարզ էր․ կմոտենա, կներկայանա, կասի, որ համացանցային ընկերներ են, ու․․․պետք է, որ ամեն ինչ հարթ ընթանար։ Բայց արի ու տես, որ փողոցում մոտենալ ու ներկայանալը, պարզվեց, այդքան էլ հեշտ չէ։ Իրեն ամոթխածներից չես համարի, երկչոտ չէ, սակայն, ուղեկցեց Նարեին մինչև մոտակա շենքը, որի վրա ինչ–որ «Ակումբ» էր գրված, ու հայացքով էլ հրաժեշտ տվեց։

Մի օր էլ որոշեց այդ ակումբ գնալ։ Դե՝ առիթ կգտնի ու կշփվեն։ Պարզվեց՝ ինտելեկտուալ խաղերի ակումբ է, որտեղ թիմեր են ձևավորվում ու սպասում իրենց հերթին։ Չհասցրեց։ Պազվեց, որ Նարեն իր մշտական ձևավորված թիմն ունի, ու ամեն անգամ միասին են մրցման մասնակցում։ Իր հերթին էլ՝ դեռ շատ կար։ Փոխարենն առիթ ունեցավ ըմբոշխնելու աղջկա դյութիչ կերպարը, նուրբ դիմագծերը, կարապի հիշեցնող ճկուն շարժումները, կենսուրախ ժպիտն ու լույս ճառագող սաթ աչքերը։ Մի պահ նույնիսկ խանդեց այդ թիմի տղաներին, խոժոռվեց, բայց ժամանակի հետ անցավ մտավախությունը՝ շփումները, կարծես, իրոք, թիմային–ընկերական էին։ Առավել ևս՝ խաղից հետո Նարեին ոչ ոք չուղեկցեց դեպի տուն։ Միայն ինքը, այդպես էլ որևէ խաղի չմասնակցելով, հետևեց աղջկան մինչև կանգառ, մտովի հրաժեշտ տվեց, ու սկսեց կռիվ տալ ինքն իր հետ․ «Վախկո՛տ, անվճռակա՛ն, պատանյա՛կ․․․»։

Նման դեպքերն էլի կրկնվեցին։ Անգամներից մեկն էլ՝ երաժշտական դպրոցի մոտ էր, բայց այս անգամ իրավիճակն ավելի բարդ էր․ Նարեն տասը–տասներկու տարեկան մի տղայի դիմավորեց, ջութակի պատյանը ձեռքից վերցրեց, ու զվարթ զրուցելով երկար զբոսնում էին մոտակա այգում։

Երկատված վիճակն անտանելի էր դառնում։ Համացանցում՝ հոգեհարազատ ընկերներ, կյանքում՝ խորթ–անծանոթներ։ Այդպես էլ գրեց։ Պատմեց, որ տարբեր անգամներ հանդիպել է ու վարանել մոտենալ։ Որ, թերևս, Նարեն իրեն նկատել է՝ այնքան շատ են եղել առիթները։ Առաջարկեց հանդիպել ու իրական կյանքում ևս շփվել։
Ինչպե՞ս գլխի չէր ընկել ու հենց սկզբից նման առաջարկ չէր արել։ Ցանցում գրելով ամեն ինչ այնքա՜ն հեշտ ստացվեց․․․

Բայց պատասխանն այնքան էլ ոգևորիչ չէր։ «Կներե՛ք, ես այնքան զբաղված եմ, որ նման հանդիպումների ժամանակ չեմ ունենում»,–իրեն հատուկ նրբանկատությամբ գրեց Նարեն։

Լավ գիտեր, որ կնոջը հասնելու տղամարդկանց հաղթաթղթերից են համառությունն ու հետևողականությունը։ Պետք է նաև առավել հոգատարություն և ուշադրություն դրսևորել ու էլի շատ–շատ աշխատող գործիքներ։ Բայց այս դեպքում դարձյալ վարանեց ու այլևս գործնական քայլերի չդիմեց։ Մեծ էր վերջնական մերժում ստանալու ու եղած շփումն էլ կորցնելու վախը։

Իսկ Մարինե՞ն։ Այս պարզսիրտ, հոգատար, համեստ ու փխրուն կերպարը, որ զերծ էր հեռու գնացող ակնկալիքներից, ուրախանում էր օրվա՝ իրեն տվածով, ուշադիր լսում էր  զրուցակցին, փորձում կարծիքներ արտահայտել, հարկ եղած ժամանակ՝ լռել։ Ապրում էր ինքն՝ իր ու կյանքի հետ համերաշխ, և երբեք չէր հարցնում․ «Բա մենք ո՞վ ենք իրար համար»։

Ո՞վ։ Հիշեց հայտնի երգի բառերը․ «Պարզապես՝ հանդիպել են երկու միայնություն»։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 3565 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2026 13:07
Սարիկ Անդրեասյանը իր Ինստագրամում հայտարարել է, որ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի իր էկրանավորումը, որը կթողարկվի հաջորդ տարի, առաջադրվել է Հոլիվուդի 2026 թվականի «Ոսկե թրեյլեր» մրցանակաբաշխության: Ֆիլմը ուշադրության է արժանացել «Լավագույն արտասահմանյան պաստառ» անվանակարգում: Այս մրցանակը գնահատում է կինոմարքեթինգի ոլորտում նվաճումները և հայտնի է որպես կինոմարքեթոլոգների «Օսկար»:
07-05-2026 13:02
33-ամյա Սելենա Գոմեսը ամուսնու՝ Բենի Բլանկոյի հետ դուրս է եկել զբոսանքի։ Զույգը մասնակցել է «Մարտի, կյանքը կարճ է» ֆիլմի Լոս Անջելեսյան պրեմիերային։
07-05-2026 12:53
Եգիպտոսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող  Աննա Ամրոյանը 77 կգ կաննց մրցումներում երկամարտի 240 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
07-05-2026 03:15
Դերասան Նիկոլաս Բրենդոնը, որն առավել հայտնի է «Բաֆի՝ վամպիրների մարդասպանը» պաշտամունքային սերիալում Քսանդեր Հարիսի դերով, 54 տարեկան հասակում մահացավ 2026 թվականի մարտի 20-ին: Page Six-ի կողմից ստացված դիահերձման եզրակացության համաձայն՝ դերասանը մահացել է աթերոսկլերոտիկ և հիպերտոնիկ սրտանոթային հիվանդությունից: Սուր թոքաբորբը և նախկինում կրած սրտի կաթվածը լրացուցիչ նպաստող գործոններ են եղել:
06-05-2026 12:10
2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11626 անգամ
01.05.2026
Դիտվել է 1479 անգամ
04.05.2026
Դիտվել է 1416 անգամ
06.05.2026
Դիտվել է 260 անգամ
07.05.2026
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster