Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ: Նա շրջվեց ու հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչո՞ւ ես ինձ հետեւում:
Երիտասարդը պատասխանեց.
-Ով իմ սրտի տիրուհի, քո հմայքն այնքան անդիմադրելի է, որ ստիպում է ինձ հետևել քեզ: Բոլորն ասում են, որ շատ լավ կիթառ եմ նվագում, տիրապետում եմ պոեզիայի արվեստի գաղտնիքներին և կարողանում եմ սիրո կրակ վառել կանանց սրտերում: Եվ ցանկանում եմ քեզ սեր խոստովանել, որովհետև դու գերել ես իմ սիրտը:
Գեղեցկուհին մի պահ լուռ նայեց երիտասարդին, ապա ասաց.
-Ինչպե՞ս կարող էիր դու ինձ սիրահարվել: Փոքր քույրս ինձնից շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ է: Նա գալիս է իմ ետևից, նայիր նրան:
Տղամարդը կանգ առավ, շրջվեց, բայց տեսավ միայն հնամաշ թիկնոցով փաթաթված մի տգեղ պառավի: Նա արագացրեց քայլերը՝ աղջկան հասնելու համար: Աչքերը կախելով՝ երիտասարդը նվաղ ձայնով հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչպե՞ս կարող է քո գեղեցիկ բերանից սուտ հնչել:
Աղջիկը ժպտաց և պատասխանեց.
-Դու նույնպես, ընկերս, ինձ ճշմարտությունը չէիր ասում, երբ երդվում էիր քո սերո մասին: Դու հիանալի գիտես սիրո բոլոր կանոնները և ձեւացնում ես, թե քո սիրտն այրվում է իմ հանդեպ սիրուց: Ինչպե՞ս կարող էիր շրջվել և նայել մեկ այլ կնոջ:
23-03-2026 10:20 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը կարող է նպաստել տարեց կանանց ճարպային հյուսվածքի առավել առողջ բաշխմանը, հատկապես վնասվածքներից հետո վերականգնման շրջանում: Հեղինակներն ընդգծում են, որ տարիքի հետ տղամարդկանց և կանանց մոտ տեղի է ունենում ճարպի վերաբաշխում՝ ենթամաշկայինից դեպի վիսցերալ, և հենց հորմոններն են առանցքային դեր խաղում այդ գործընթացում: Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը չի նվազեցնում ընդհանուր ճարպը, բայց նպաստում է դրա առավել «առողջ» բաշխմանը՝ նվազեցնելով վիսցերալ կուտակումների մասնաբաժինը։
23-03-2026 04:45 30-ամյա Լիզա Մորյակը և 41-ամյա Սարիկ Անդրեասյանը սպասում են ևս մեկ երեխայի։ Զույգը լուրը հայտնել է Instagram-ում։ «Մեր ընտանիքը շուտով կընդունի նոր անդամի, և մեր սրտերը լի են ուրախությամբ ու հպարտությամբ։ Մենք կրկին անհամբեր սպասում ենք այս անհավանական ճանապարհորդությանը, որը մեզ անսահման սեր կպարգևի և մեր կյանքը նոր իմաստով կլցնի», - գրել են զույգը։
23-03-2026 03:50 «7 օր» հրատարակչության հետ զրույցում 52-ամյա Նատաշա Կորոլյովան բացահայտել է 77-ամյա Վալերի Լեոնտևի կյանքի որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ իր մայրը՝ Լյուդմիլա Պորյվայը, պարբերաբար հանդիպում է արտիստի հետ Միացյալ Նահանգներում: «Մայրս նրան երբեմն հանդիպում է սրճարաններում: Նա ուրախ և երջանիկ է: Վալերին լավ մարզավիճակում է», - ասել է Կորոլյովան:
23-03-2026 02:53 51 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասանուհի Քերի Անն Ֆլեմինգը: Դերասանուհին մահացել է փետրվարի 26-ին, սակայն նրա մահը Variety-ին վերջերս հաստատել է «Գերբնական» ֆիլմի նրա խաղընկեր Ջիմ Բիվերը: Ֆլեմինգի մահվան պատճառը քաղցկեղի բարդություններն էին: Դերասանուհին տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրա հուղարկավորության վայրը և ժամը հայտնի չեն:
23-03-2026 02:38 Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը, որի որդուն սպառնում է յոթ տարուց ավելի ազատազրկում բռնաբարության գործով, առաջին անգամ հրապարակավ խոսել է միլիարդատեր պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի մասին: NRK պետական հեռարձակողին տված հարցազրույցում նա պնդել է, որ ֆինանսիստը «մանիպուլյացիայի է ենթարկել և խաբել է իրեն», և որ չնայած ինքը գիտեր, որ նա «վատ մարդ» է, ինքը ոչինչ չգիտեր նրա հանցագործությունների մասին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: