Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2016 06:29
Ամերիկացի փոփ-երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը որոշել է դադար տալ կարիերայում գայլախտի հարուցած բարդությունների` դեպրեսիաների եւ խուճապային գրոհների պատճառով:
01-09-2016 05:26
Վալենսիայի արվարձանում տեղի ունեցող Tomatina ամենամյա տոնակատարությանը, որտեղ որպես նետման զենք հանդես է գալիս լոլիկը, մասնակցել են մի քանի հազար իսպանացի և արտասահմանցի. հայտնվում է, որ միջոցառման կազմակերպիչները բերել են մոտ 160 տոննա լոլիկ՝ 6 բեռնատարով:
01-09-2016 04:32
Ըստ երևույթին 96-ամյա Միլլի Կուպերն աշխարհի ամենատարեց մարմնավաճառն է․ նա ապրում է Լաս - Վեգասում և մինչև օրս իր ապրուստը վաստակում է սեփական մարմինը վաճառելով՝ տարեկան վաստակելով ավելի քան 80.000 դոլար է։
31-08-2016 08:59
Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների թվում էր մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը. նա կարողացավ կատարել հնարք, որը նորույթ էր մարմնամարզությունում և որը պաշտոնապես գրանցվել է Հուրի Գեբեշյանի անվամբ՝ «The Gebeshian»:
31-08-2016 08:54
Ժիզել Բունդխենը գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների Forbes-ի ցուցակը. նրա եկամուտը 2015թվականին հունիսի 1-ից 2016-ի հունիսի 1 կազմել է 30.5 մլն դոլար։
31-08-2016 08:50
Ֆրանսիայի Պետական խորհրդի կողմից մահմեդական կանանց լողազգեստների արգելքն անիրավաչափ ճանաչելուց հետո Կաննում թույլատրել են քաղաքային լողափերին բուրկինիով հայտնվել:
31-08-2016 08:01
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը Իտալիայում Luiss համալսարանի ուսանողներին պատմել է տունը ղեկավարող արհեստական ինտելեկտի մասին. նրա կինը՝ Պրիսցիլան, չի կարողանում ղեկավարել «խելացի» տունը:
31-08-2016 07:03
Ավստրալիայում բանտից փախած Էմի Շարպը պահանջել է փոխել այն լուսանկարը, որը 7 News Sydney հեռուստաալիքը Facebook-ում հրապարակել է իր հետախուզման մասին հայտարարության մեջ. նա խնդրել է լուսանկարները փոխարինել ավելի հաջողվածներով եւ նունիսկ առաջարկել է իր տարբերակը:
30-08-2016 08:55
Բեյոնսեի «Formation» երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել MTV Video Music Awards-ում:
30-08-2016 08:35
Սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների թիվն առնվազն կեռապատկվի մինչեւ 2060 թվական. դա կամրապնդի սրտանոթային հիվանդությունների «առաջատար» դիրքը մահվան պատճառների մեջ, հայտնել են գիտնականները։
30-08-2016 06:54
Որոշումներ ընդունելու վրա ազդում է մարդու տրամադրությունը. գիտնականներ
30-08-2016 05:52
Հնդկաստանի մշակույթի և տուրիզմի պետական նախարար Շարմանը բացատրել է արտասահմանցի զբոսաշրջիկ կանանց ոչ մեծ քաղաքներ այցելելու ժամանակ կիսաշրջազգեստ չհագնելու իր խորհուրդը․ նա հայտարարել է, որ դա արգելք չէ, այլ խորհուրդ, և վերաբերվում է կրոնական վայրեր այցելելուն:
30-08-2016 04:38
ԱՄՆ-ում ֆենտանիլի՝ անզգայացնող հատկություն ունեցող դեղամիջոցի չափաբաժնի գերազանցման հետեւանքով մահերի աննախադեպ թիվ է գրանցվել. հենց այդ դեղամիջոցի չափաբաժնի գերազանցումն է սպանել հայտնի երգիչ Պրինցին:
29-08-2016 08:40
Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները. այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում:
29-08-2016 08:27
Երկու կանադացիներ` Լեոն Սվենսոնն ու Դեւիդ Թեյթն իմացել են, որ 41 տարի առաջ ծննդատանը շփոթել են իրենց. արդյունքում նրանց մեծացրել են ոչ իրենց կենսաբանական ծնողները:
29-08-2016 05:35
Ավտրալիայի Փոյնթ Վերնոն քաղաքի բնակչուհի Արգենտինա Աբիջարոնը իր ուժերն է չափել ագեվազի հետ, որը հարձակվել էր նրա երկու տարեկան դստեր վրա. ավելի ուշ աղջկան հիվանդանոց են տեղափոխել , որտեղ նրան 17 կար են դրել:
27-08-2016 10:57
Քալիֆորնիական համալսարանի գիտաշխատողները գիտափորձ են անցկացրել`պարզելով, որ տարեց մարդկանց ներաշխարհն ավելի լավ վիճակում է, քան երիտասարդներինը:
27-08-2016 10:54
Գիտնականները պարզել են գենը, որից կախված է սուրճ օգտագործելու սովորույթը. պարզվել է, որ PDSS2 գենը կրողները զգալիորեն քիչ են խմում այդ ըմպելիքը:
27-08-2016 10:24
Վեցժամյա քունը առողջության համար կարող է լինել ավելի վտանգավոր, քան անքնությունը. այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտության տվյալները։
27-08-2016 09:22
35-ամյա Բրիթնի Սփիրսը արժանացել է բացառիկ պատվի՝ նրա կյանքի մասին կնկարահանվի ֆիլմ․ ինչպես հայտնել է Hollywood Reporter պարբերականը՝ երգչուհու կյանքի մասին երկսերիանոց հեռուստաֆիլմի նկարահանումները ծրագրված է սկսել առաջիկայում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1046 անգամ
29.06.2026
Դիտվել է 896 անգամ
02.07.2026
Դիտվել է 241 անգամ
03.07.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster