Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-08-2016 08:29
Բրիտանական «Gin Tub» բարի սեփականատեր Սթիվ Թայլերը որոշել է իր հյուրերին վերադարձնել առանց սմարթֆոնների շփվելու հնարավորությունը. նա բարի առաստաղին Ֆարադեյի վանդակ է տեղադրել, որը էկրանավորում է արտաքին էլեկտրամագնիսական դաշտերը:
26-08-2016 08:24
Բոսնիայում ամուսնական զույգը նախապես կազմակերպել եւ մասնակցել է սեփական հուղարկավորությանը. 61-ամյա Դրագան եւ 65-ամյա Դրագիցա Մարիչները բացատրել են, որ երեխաներ չունեն և ոչ ոք չի կազմակերպի իրենց հուղարկավորությունը:
26-08-2016 06:43
Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մեծ է ստամոքսի, լյարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ մենինգիոմայի 7 միելոմայի առաջացման վտանգը:
26-08-2016 04:35
Մարզումների ժամանակ հարկավոր է զգուշանալ շոգից և խոնավությունից, քանի որ դա կարող է վտանգավոր լինել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միասին, հայտնում է healthinfo.ua-ը:
26-08-2016 03:42
Լոնդոնի Apple Music փառատոնի հեդլայներ են դարձել Ալիշա Քիզը, Bastille-ը, Բրիթնի Սփիրսը, Քելվին Հարիսը, Chance the Rapper-ը, Էլթոն Ջոնը, Մայքլ Բուբլը, OneRepublic-ը, Ռոբի Ուիլյամսը և The 1975-ը:
25-08-2016 11:18
Ամերիկացի հետազոտողների խումբին հաջողվել է գտնել անսովոր օրինաչափություն․ ամեն վիրավորանքից հետո ցանկացած տղամարդ քաշ է հավաքում, իսկ կանայք ավելորդ քաշ են հավաքում միայն այն դեպքում, եթե նրանք վիրավորանքները և ստորացումները զգացել են երկար ժամանակ:
25-08-2016 11:16
Վիետնամի բնակչուհին ընկերոջը վճարել է անդամահատության համար, որը կտրել է նրա ոտնաթաթը և ձեռքի մի մասը` ապահովագրական վճարումներ ստանալու նպատակով:
25-08-2016 11:08
Քեմբրիջի համալսարանից պրոֆեսոր Դեւիդ Շպիգելհալթերի խոսքով, որոշ «փոքր հաճույքներ», որոնց օգնությամբ մարդկանց մեծ մասը սովոր է լիցքաթափվել, ամենեւին էլ անվնաս չեն առողջության ու կյանքի համար, դրանք են ծխելը, ոգելից խմիչքը, հեռուստացույցը, վերամշակված միսը։
25-08-2016 11:07
Երգչուհի Շերը Թրամփին համեմատել է Ստալինի ու Հիտլերի հետ:
24-08-2016 08:22
Ֆիլիպինցի ձկնորսը 34 կգ կշռող հսկա մարգարիտ է հայտնաբերել. այն կարող է խոշորագույնը լինել աշխարհում՝ հինգ անգամ գերազանցելով նախորդ ռեկորդը:
24-08-2016 08:06
Ապագայում մարդիկ ավելի բարձրահասակ ու ավելի թուխ կդառնան. նման եզրակացության են հանգել կանադական ASAP Science հետազոտական կազմակերպության գիտնականները:
24-08-2016 06:12
BBC–ն հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմվել է ամբողջ աշխարհի 177 կինոքննադատների հարցման հիման վրա. ցանկի առաջին տեղում Դեւիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվ» առեղծվածային նեո-նուարն է: 
24-08-2016 05:17
Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ անհայտ անձինք ներկայացման ժամկետից ավելի շուտ համացանց են տեղադրել նրա նոր ալբոմը։
24-08-2016 04:19
Կանադայի կառավարությունը իսլամը դավանող կին ոստիկաններին թույլ է տվել կրել հիջաբ, հայտնում է France Presse-ը:
23-08-2016 09:01
Ամերիկացի դպրոցականը 6 մլն դոլար փոխհատուցում կստանա բարոյական վնասի համար, որը հասցրել է նրան գաղյթակղած ուսուցչուհին. տղան դրանից հետո հայր է դարձել։
23-08-2016 08:58
Սան Դիեգոյի բնակիչը մահացել է` փորձելով կանգնեցնել իր ծննդյան օրվան նվիրված երեկոյից հեռացող ընկերուհուն եւ ընկել նրա մեքենայի տակ:
23-08-2016 06:07
Լոս Անջելեսի բնակչուհի 34-ամյա Ազուսա Սակամոտոն ավելի քան 70 000 դոլար է ծախսել, որպեսզի իրեն շրջապատող բոլոր իրերը կապված լինեն Բարբի տիկնիկի հետ:
23-08-2016 06:05
Լեդի Գագան և նրա հայրը կթողարկեն խոհարարական բաղադրատոմսերի գիրք. Գագան վերջերս խզել է հարաբերություններն իր փեսացուի` Թեյլոր Քիննիի հետ։
22-08-2016 09:25
Կանայք ավելի լավ են հիշում ռոմանտիկ կատակերգական ֆիլմերը, իսկ տղամարդիկ՝ մարտաֆիլմերը. հոգեբաններ:
22-08-2016 09:16
Վաշինգթոնյան համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ ամուսնալուծությունների ամենամեծ քանակությունը բաժին է ընկնում մարտին ու օգոստոսին. ըստ վիճակագրական տվյալների, Վաշինգթոնում մարդիկ ամենից հաճախ դիմում են ապահարզանի՝ ամառային ու ձմեռային արձակուրդներից հետո:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1037 անգամ
29.06.2026
Դիտվել է 893 անգամ
02.07.2026
Դիտվել է 235 անգամ
03.07.2026
Դիտվել է 129 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster