Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2016 05:50
Samsung-ը «խելացի մատանի» է մշակել․ այն հատուկ ստեղներ կունենա՝ ձայնի բարձրությունը կարգավորելու համար, ինչպես նաեւ կոճակներ, որպեսզի օգտատերը կարողանա ընդունել կամ չընդունել հեռախոսի զանգը, օգտակար այլ գործառույթներ կլինեն:
06-09-2016 05:01
Ինչպես երևում է ռեալիթի շոուի 32-ամյա աստղ Քլոե Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել. նրա նոր ընտրյալը 25-ամյա կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է:
06-09-2016 03:59
ԴԱԻՇ-ի հավաքագրողը փորձել է համոզել իսլամ ընդունած բրիտանացի նախկին մոդել Քիմբերլի Մայներսին դառնալ իր «ջիհադի հարսնացուն», հայտնում է The Telegraph-ը:
05-09-2016 08:37
Չինաստանում 120 տարեկանում կյանքից հեռացել է մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Ֆու Սուցինը. նա գրեթե 70 թոռ, ծոռներ եւ թոռների ծոռներ ունի:
05-09-2016 08:16
Հետազոտողները պարզվել է, որ հարաբերությունների առաջին տարում զգացվում է սեռական բավարարվածության մակարդակի դրական զարգացում, իսկ դրան հետեւում է անկում:
05-09-2016 07:44
Գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր պլաստիկ նյութ, որը կարող է հիմք դառնալ հագուստի արտադրման համար, որոնցում մարդիկ երբեք չեն շոգի:
05-09-2016 06:50
ԱՄՆ-ի բնակչուհի Դոուն Գրեյսը, ով 4 տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է դեռահաս որդուն, նրա մահվան օրը ընտանիքի մյուս անդամների հետ ուղևորվել է Նեբրասակա, որտեղ հանդիպել են տղայի սիրտը կրող տղամարդուն՝ 55-ամյա Ջո Հանսենին` լսելով որդու սրտի բաբախյունը։
05-09-2016 06:41
D վիտամինը ճնշումը իջեցնում է դեղերից ոչ վատ, պնդում են հետազոտողները. նոր հետազոտությունը ցույց է տվել, որ D վիտամինի պակասը կապված է արյան բարձր ճնշման հետ:
03-09-2016 10:23
Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին` սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
03-09-2016 10:16
Ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ կարմիր գինին օգտակար է ատամների համար և կանխում է կարիեսի առաջացումն ու բերանի խոռոչի վտանգավոր ախտածինների աճը:
03-09-2016 10:14
Ֆրանսիայի գանձապետարանն առաջարկել է արագ սննդի հարկ սահմանել` ճարպակալման դեմ պայքարելու եւ ավելորդ քաշ ունեցողներին բժշկական ծառայություն մատուցելու ծախսերի մի մասը փոխհատուցելու համար:
03-09-2016 07:21
 Michael Kors բրենդը թողարկել է The Walk անվանումը կրող գովազդային արշավը, որը նվիրված է տարեշրջանի ուշագրավ պայուսակներին. մոդելներ են դարձել հայտնի մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական ոճը. երգչուհի Սոլանժ Նոուլզը, մոդելներ Սու Ջու Փարքը և Նինա Ագդալը, ինչպես նաև՝ Հունաստանի արքայադուստր Օլիմպիան:
03-09-2016 06:18
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը չորրորդ անգամ անընդմեջ նկարահանվել է Dior-ի պայուսակների գովազդում, հայտնում է WWD-ն:
02-09-2016 08:37
Տղամարդիկ ավելի հաճախակի են հիվանդանում քաղցկեղով եւ մահանում դրանից, քան կանայք. բրիտանական Cancer Research UK հիմնադրամի վիճակագրության համաձայն, ամեն տարի «քաղցկեղ» ախտորոշում են տալիս 179 հազար տղամարդու եւ 173 հազար կնոջ։
02-09-2016 08:35
Կանոնավորապես խնձոր օգտագործելու դեպքում կյանքը կարող է 17 տարով երկարել. նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:
02-09-2016 07:44
Իտալիայի Bulgari ժամացույցի տունը նորացրել է ժամացույցների հավաքածուն եւ դրան հավելել կանանց Piccola Catene մոդելը. այն պատրաստված է սպիտակ կամ վարդագույն ոսկուց եւ զարդարված է ադամանդներով:
02-09-2016 06:43
Մեծ Բրիտանիայի Irregular Choice ընկերությունը թողարկել է կոշիկների նոր հավաքածու՝ նվիրված Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հերոսներին:
02-09-2016 04:42
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգնել է փսորիազի արտաքին դրսևորումները քողարկելուց, որով տառապում է 2010 թվականից. այս մասին 35-ամյա Քիմը պատմել է իր անձնական բջջային հավելվածում:
01-09-2016 07:21
Ստերլինգի համալսարանի և Լոնդոնի Ռոյալ Հոլոուեյ համալսարանի գիտնականները պարզել են, որ կին ձեռնարկատերերի թիվն աճում է ավելի արագ, քան տղամարդկանցը։
01-09-2016 07:18
Բուքինգեմյան պալատը սպասուհի է փնտրում. ըստ The Telegraph-ի՝ նրա պարտականությունների մեջ կմտնեն ինտերիերի պարագաների մաքրությունը՝ գորգերից եւ կահույքից մինչեւ պատմական ծաղկամաններ եւ նկարներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1046 անգամ
29.06.2026
Դիտվել է 896 անգամ
02.07.2026
Դիտվել է 246 անգամ
03.07.2026
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster