Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-09-2016 10:04
Ամերիկուհին դատական հայց է ներկայացրել վիբրատորներ արտադրող կանադական Standard Innovation ընկերության դեմ, որն իր սարքերի օգնությամբ հետեւում է հաճախորդների ինտիմ կյանքին:
17-09-2016 09:59
Հարսանեկան տուրիզն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում. էկզոտիկայի սիրահարներն ուղեւորվում են Բալի կամ Դոմինիկյան հանրապետություն, իսկ դասականի սիրահարները նախընտրում են Եվրոպան. վերջերս Խորվաթիայում բացվել է երկրի առաջին հարսանեկան հանգստավայրը՝ Corberon-ը:
17-09-2016 09:33
Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան իր նոր ալբոմն անվանել է հանգուցյալ մորաքույր Ջոանի պատվին. հինգերորդ Joanne ձայնասկավառակը լույս կտեսնի հոկտեմբերի 21-ին:
17-09-2016 07:09
Բրիտանական Pedigree Toys ընկերությունում հայտարարել են այն մասին, որ կսկսվի նոր Սինդի տիկնիկի արտադրությունը, որը համարվում է Բարբի տիկնիկի գլխավոր մրցակիցը. ընդ որում, Սինդիի արտաքինը կփոխվի։
16-09-2016 08:05
Ավստրիայի 18-ամյա բնակչուհին ծնողներին դատի է տվել նրա համար, որ վերջիններս սոցցանցերում իր լուսանկարներն են տեղադրել առանց թույլտվության:
16-09-2016 08:01
Էդինբուրգի եւ Տրիեստի համալսարանների մասնագետները պնդում են, որ սուրճի հանդեպ սերը կարող է գեներում դրված լինել. սուրճ օգտագործելու հակումը կարող է ազդել գենետիկ փոփոխելիության վրա:
16-09-2016 07:19
Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր նոր` «Զարթոնք» երգը. այս երգի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանվում, որը երգչուհին շուտով իր երկպագուների դատին կներկայացնի:
16-09-2016 04:15
Բրիտանացի երգչուհի Ադելը հանուն որդու 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից. երգչուհին ցանկանում է լքել բեմը իր ներկա շրջագայությունից հետո, որպեսզի ողջ ժամանակը նվիրի իր որդի Անջելոյին:
16-09-2016 04:07
Ամերիկյան «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ասել է, որ սելֆիի առավել օպտիմալ հաճախականությունը կազմում է րոպեում 2 լուսանկարը. ըստ նրա՝ հենց այդպես է կարելի «ստանալ առավելագույն հաճույք արձակուրդից»։
15-09-2016 09:06
Վերջին կես տարում ծնված երեխաների մոտ գերակշռում են Նարե և Դավիթ անունները` համապատասխանաբար՝ 420 և 869։
15-09-2016 08:56
Բրիտանական GQ ամսագիրը կազմել է 2016թ. աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակը: Այս տարի ցուցակում ներառվել է գեղեցիկ սեռի 7 ներկայացուցիչ`Քիմ Քարդաշյան, Սելենա Գոմես, Անա դե Արմաս, Պրիյանկա Չոպրա, Ալեսանդրա Ամբրոսիո, Հաննա Դևիս, Հեյլի Քլաուսոն:
15-09-2016 08:40
Իրվայնի քալիֆորնիական համալսարանի մասնագետները հետազոտության ընթացքում հանգել են եզրակացության, որ սելֆին մարդուն ավելի երջանիկ եւ ինքնավստահ է դարձնում:
15-09-2016 06:53
Պարզվել է, որ մարդիկ ավելի շատ կախված են ոչ թե սիգարետներում պարունակվող նիկոտինից, այլ հենց ծխելու պրոցեսից. այդպիսի եզրակացություն են կատարել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կլինիկական կենտրոնների բժիշկները:
15-09-2016 05:45
Սեռական շփման առաջին իսկ փորձը վիետնամցի սիրահար զույգի համար դրամատիկ ավարտ է ունեցել. տղան ամաչել է պահպանակ գնել և իր «տղամարդկային արժանապատվությունը» փաթաթել է պլաստիկե փաթեթով. արդյունքում զույգը ստիպված դիմել է բժշկի՝ սեռական օրգանների շրջանում կտրվածքների և արյունահոսության պատճառով։
14-09-2016 08:38
Ամերիկացի սոցիոլոգները  պարզել են, որ ամենալավ սիրեկանները շինարարներն են՝ հարցվածների 20 տոկոսը բարձր է գնահատել նրանց սեռական կարողությունները․ 2-րդ տեղում ծրագրավորողներն են եւ սպասարկման ոլորտի աշխատակիցները` 11 տոկոս, ամենից քիչ կանայք գոհ են մնացել պաշտոնյաներից և պետական ծառայողներից`համապատասխանաբար 6 տոկոս եւ 3 տոկոս:
14-09-2016 06:47
Պարզվում է, որ բոտոքսը այնքան էլ վնասակար չէ. գիտնականները պարզել են, որ բոտոքսի ներարկումները ոչ միայն պաշտպանում են կնճիռներից, այլև քաղցկեղից:
14-09-2016 05:53
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հագուստի առաջին սեփական հավաքածուն է ներկայացրել Goop բրենդի ներքո. հավաքածուում տեղ են գտել ժակետ, կյուլոտ անդրավարտիքներ, վերնաշապիկ եւ սպիտակ պայուսակ:
14-09-2016 05:48
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստր Ջեքսոնա Փերիսը մտադրվել է օրինականացնել իր հարաբերությունները ընկերոջ հետ` ի հեճուկս հարազատների, հայտնում է glamur.org-ը:
14-09-2016 05:44
Կրքեր ադրբեջանական ձևով. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է դաժան սպանության գործով դատավարություն. կնոջը ապահարզան տալուց հրաժարվող ամուսինը սպանվել է եւ մասնատվել անհավատարիմ կնոջ եւ նրա սիրեկանի կողմից:
13-09-2016 07:35
20 տարի անց մարդկությունը լիովին կվերանայի սեքսով զբաղվելու և բեղմնավորման նկատմամբ իր վերաբերմունքը. գիտնականների կարծիքով՝ ապագա սերունդն ավելի հաճախ կծնվի փորձանոթից, իսկ մարմնական հաճույքները կարող են լիովին վերանալ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1052 անգամ
29.06.2026
Դիտվել է 905 անգամ
02.07.2026
Դիտվել է 252 անգամ
03.07.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster