Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2016 09:52
Բելգիացի գիտնականների կարծիքով` կնոջ սերը կախված է նրա նկատմամբ զուգընկերոջ վերաբերմունքից և միջինը տևում է 5 տարի:
15-08-2016 09:49
Ձմերուկը հիանալի և համեղ միջոց է ընդդեմ արյան բարձր ճնշման. այն, որ ձմերուկը ոչ միայն անուշեղեն է, այլև դեղորայք, ապացուցել են Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները։
15-08-2016 09:46
Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել սննդի գովազդի եւ երեխայի օգտագործած ուտելիքի քանակության միջեւ. մասնագետների խոսքով՝ սննդամթերքի գովազդի հիմնական լսարանը երեխաներն ու դեռահասներն են:
15-08-2016 09:43
Երաժշտությունը կարող է ազդել գարեջրի համի ընկալման վրա. այս մասին են վկայում Բրյուսելի համալսարանի եւ Լեւենի կաթոլիկ համալսարանի գիտնականների հետազոտությունը։
15-08-2016 07:55
Իտալիայում կարծում են, որ 40 տարեկանում կնոջ կյանքը դեռ նոր է սկսվում:
12-08-2016 07:34
Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերն ու անիծված երեխան» պիեսը իր պահանջարկով անցել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսին, որը երկար տարիներ Մեծ Բրիտանիայում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն է եղել:
12-08-2016 07:27
Գիտնականները պարզել են, թե ինչու խելացի մարդիկ դժվար են սիրահարվում. նրանք վերլուծում են զգացմունքները և´ իրենց, և´ մյուսների։
12-08-2016 07:24
Իտալացիներին, որոնք իրենց երեխաներին բուսակերական սննդակարգ են պարտադրում, կարող է ազատազրկում սպառնալ, եթե նման պատիժ ենթադրող վիճահարույց օրինագիծը ընդունվի երկրի խորհրդարանի կողմից:
12-08-2016 07:17
Լվացքի մեքենաները կարող են անպտղության զարգացման պատճառ դառնալ, պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները:
12-08-2016 04:29
Արքայադուստր Դիանային կարելի էր փրկել, այդպիսի սենսացիոն խոստովանություն է արել նրա նախկին թիկնապահ Քեն Ուորֆը. ըստ նրա՝ լեդի Դիի թիկնապահները կարող էին նրան թույլ չտալ նստել այն ավտոմեքենան, որով նա վթարի է ենթարկվել, սակայն ինչ-որ պատճառներով դա չեն արել։
11-08-2016 10:25
Ծանրորդ Նազիկ Ավդալյանն Օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար:
11-08-2016 10:22
Կանադայի Ալբերտա նահանգի բնակչուհին դատի է տվել Pokemon Go հայտնի ծրագրի ստեղծող Niantic Inc. ընկերությանը` հայտարարելով, որ պոկեմոններ որսացողները խախտում են իր անձնական կյանքի իրավունքը:
11-08-2016 10:17
Հայաստանում օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը՝ Ազգային ինքնության օրը. այդ տոնը 2009–ին հաստատվել էր խորհրդարանի կողմից։
11-08-2016 10:09
Կիսամերկ գեղեցկուհիները Սան Պաուլուի փողոցներում ճանապարհների խցանման պատճառ են դարձել. «Միս Բում-Բում-2016» մրցույթի 27 մասնակիցները 100-մետրանոց մարաթոն են կազմակերպել քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ դրանով նշանավորելով մրցույթի մեկնարկը:
11-08-2016 08:27
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:
10-08-2016 11:25
Կանայք կոստյումով տղամարդկանց ավելի գրավիչ են համարում. տվյալ կարգի տղամարդկանց հանդեպ իրենց համակրանքը բացատրելիս աղջիկները նշեն են, որ նրանց ինքնավստահ են համարում, նրանք հումորի լավ զգացում ունեն, ոճային են, գեղեցիկ։
10-08-2016 11:21
Վիրտուալ խաղերի հանդեպ թուլություն ունեցող երեխաները հաջողություններ ունեն ճշգրիտ գիտություններում. այսպիսի եզրակացության են հանգել Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները։
09-08-2016 09:47
Մտավոր գործունեության բարձր ցուցանիշներով մարդիկ ժամանակն անիմաստ են անցկացնում. ամերիկացի մասնագետների կարծիքով՝ ժամանակի ընթացքում աշխատանքը նրանց պարզապես ձանձրացնում է, եւ նրանք իրենց մտքերի մեջ են խորասուզվում:
09-08-2016 08:50
Դանիացի բջջային հավելվածներ մշակողների խումբը Անգլիայում թողարկել է Too Good to Go հավելվածը, որը թույլ է տալիս պատվիրել ռեստորանների թափած սնունդը. ծրագիրն արդեն գործում է բրիտանական մի շարք քաղաքներում, իսկ օգոստոսի վերջին կթողարկվի Լոնդոնում:
09-08-2016 07:03
Ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը 2016թ-ի Օլիմպիական խաղերում նվաճեց թրամարտի ոսկե մեդալ. արծաթը բաժին է հասել ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1036 անգամ
29.06.2026
Դիտվել է 892 անգամ
02.07.2026
Դիտվել է 235 անգամ
03.07.2026
Դիտվել է 129 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster