Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-07-2016 08:38
Բարձր IQ-ն կարող է երկարաձգել երիտասարդությունը, կարծում են գիտնականները․ դա պայմանավորված է մի քանի գործոններով՝ ուղեղի մշտական մարզումը, բժշկական ախտորոշումների ուղղությամբ ճիշտ որոշումներ կայացնելը և այլն։
27-07-2016 07:07
Լուրեր են տարածվել, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսֆորտը ամուսնացել են. լուրերի տարածման պատճառ է դարձել Սայրուսի` համացանցում տեղադրած լուսանկարը, որտեղ նա իր նշանադրության մատանու փոխարեն արդեն մատնեմատին կրում էր ամուսնականին նման նոր մատանի:
27-07-2016 06:55
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ դարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն:
27-07-2016 04:05
Հայտնի հայուհի և ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը Նանտաքեթ կոչվող փոքրիկ կղզում ունի մի հեքիաթային առանձնատուն. այն ունի յոթ ննջասենյակ և 8 սանհանգույց, մեծ լողավազան, ժամանակակից խոհանոց, տնային կինոթատրոն, բազմազան խաղերով և զվարճանքներով լի խաղասենյակ:
26-07-2016 08:57
Մեծ Բրիտանիայում 33-ամյա կնոջը ներպատվաստել են այն ձվարաները, որոնք 11 տարի առաջ էին հեռացվել ու սառեցվել. պատվաստումից հետո կինը կարողացել է հղիանալ ու լույս աշխարհ բերել առողջ տղայի։
26-07-2016 08:55
Այսպես կոչված «ուղեղի համար հաբերը», որոնք իբր լավացնում են մտավոր ունակությունը եւ հիշողությունը, իրականում բացասաբար են ազդում մարդու ինտելեկտի վրա, նախազգուշացնում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները:
26-07-2016 07:02
Ի հայտ է եկել նոր աստղային թրենդ. Fendi Eyeshine արևային ակնոց. այն առանձնանում է «կատվի աչք» շրջանակով և հայելային էֆեկտ ապահովող ծածկույթով, լույս է տեսել տարբեր գունային տարբերակներով, իսկ ամենասիրվածն է դարձել gold ոսկեգույն երանգն է։
26-07-2016 06:07
Նատալիա Շուվալովան ճանաչվել է 2016 թվականի ամենասեքսուալ ռուս աղջիկը՝ ըստ «Maxim» ամսագրի։
26-07-2016 06:00
Ռիհաննան արգելել է երկրպագուներին իր համերգի ժամանակ պոկեմոններ որսալ. հաղորդվում է, որ երգչուհին սկանդալային խաղի երկրպագու չէ, և անգամ բացասաբար է վերաբերում դրան:
25-07-2016 08:13
Բաքի ծերացման հետազոտության ինստիտուտի մասնագետի խոսքով` ծերացման գործընթացի երկու հիմնական շարժիչ ուժերը ավելորդ կալորիաներն ու խրոնիկ սթրեսներն են: 
25-07-2016 08:11
Marvel կինոստուդիան հայտարարել է, որ «Սենյակը» ֆիլմում իր դերակատարության համար «Օսկարի» արժանացած դերասանուհի Բրի Լարսոնը կմարմնավորի Քերոլ Դենվերսի կերպարը «Կապիտան Մարվել» ֆիլմում:
25-07-2016 08:05
Գիտնականների կարծիքով՝ քաղցած մանկությունը մարդկանց ագրեսիվ է դարձնում․ երեխաները քողարկված կամ բացահայտ բռնություն են ցուցադրում,  ինչպես նաեւ վատ են կառավարում զգացմունքները:
25-07-2016 05:26
«Ամարաս» համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը երկրորդ անգամ մայրացել է. պարուհին դստերը՝ հայտնի փոքրիկ երգչուհի Նանուլիկին եղբայր է պարգևել:
25-07-2016 05:23
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի եւ պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն նշել է ծննդյան 47-ամյակը․ դատելով աստղի գեղեցիկ մաշկից եւ հմայիչ տեսքից՝ քչերի մտքով կարող է անցնել, որ Լոպեսն արդեն հատել է 40-ի սահմանը:
23-07-2016 09:51
Հակակոագուլյանտների դասի դեղամիջոցների ներարկումները կարող են էապես բարելավել հաջող բեղմնավորման շանսերը. հայտնում են բրիտանացի հետազոտողները, որոնք պարզել են, որ հատկապես արդյունավետ են հեպարինի ներարկումները։
23-07-2016 09:48
Ֆոնային աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել եւ ճանաչել շրջապատող աշխարհը. այս մասին հայտնում են University of Wisconsin-Madison-ի գիտնականները։
23-07-2016 09:46
Շվեդիայում իսլամի հետևորդին ազատել են աշխատանքից այն բանի համար, որ նա հրաժարվել է կանանց ձեռքով ողջունել, հաղորդում է The Local-ը։
23-07-2016 09:44
Իր ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձն է նշել հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթյեն, որը 11 լեզվով 1200 երգ է ձայնագրել և սիրված է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ աշխարհի կողմից։
23-07-2016 07:00
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ամուսինը 7-րդ անգամ դարձել է հայր. երաժիշտ Բոբի Բրաունը և իր կինը` Ալիշի Էթերեջը, ունեցել են դուստր:
22-07-2016 09:05
Մեկ ամսում ազատվել ավելի քան 1 կգ ավելորդ քաշից ուղղակի անհնար է, իսկ բոլոր իբրեւ թե հրաշագործ դիետաները իրականում օրգանիզմից դուրս են բերում հեղուկը, այլ ոչ թե ճարպը. այս մասին հայտնում են Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա համալսարանի գիտնականները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1025 անգամ
29.06.2026
Դիտվել է 889 անգամ
27.06.2026
Դիտվել է 372 անգամ
02.07.2026
Դիտվել է 231 անգամ
03.07.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster