Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2022 07:09
Որքան ուժեղ է իմունային համակարգը, այնքան փոքր է հիվանդանալու հավանականությունը: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունային համակարգը. 1. Սննդակարգում վիտամիններ ավելացրեք, 2. Մի մոռացեք սպորտի մասին, 3. Զբոսնեք արևի լույսի ներքո:
20-05-2022 02:22
Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարությունը շարունակում է մնալ մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն հոլիվուդյան դերասաններն այլեւս գործընթացի գլխավոր աստղերը չեն։ Բոլորին տպավորել է Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսը. նա ակտիվորեն քննարկվում է համացանցում, և շատ օգտատերեր նույնիսկ վստահ են, որ նա և Դեփը սիրավեպ ունեն։
19-05-2022 12:17
Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ձևավորելով երեք ունիվերսալ կանոններ, որոնք կբարձրացնեն ցանկացած դիետայի արդյունավետությունը. 1. Ընտրեք սննդարար մթերքներ, 2. Խուսափեք սպիտակ ալյուրից պատրաստված սննդամթերքներից, 3. Բանջարեղենի վրա հիմնված սննդակարգ։
19-05-2022 12:11
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Պառկած մերկ կինը»(Femme nue couchռe) նկարը 67,54 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby`s-ի աճուրդում:
19-05-2022 11:49
Գիտնականները պարզել են, որ քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման հետ կապված ցավը եւ դաշտանադադարի ախտանիշները հիմնականում կապված են ուշ դաշտանադադարի հետ, իսկ տարիքի եւ հետդաշտանադադարի հետ թեթեւանում են:
19-05-2022 11:33
«Us Weekly» պարբերականը հայտնում է դերասանուհի Շարլիզ Թերոնի եւ մոդել, Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Գաբրիել Օբրիի սիրավեպի մասին։ Պարբերականի ինսայդերը հայտնել է, որ դերասանուհին ու մոդելը հանդիպման են գնացել։
19-05-2022 02:21
Սիդնի Սուինիին, ով առավել հայտնի է Էյֆորիայի մասին Քեսսիի դերով, դատի են տվել: Դերասանուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ LA Collective լողազգեստների ապրանքանիշի հետ պայմանագրի խախտման պատճառով։ Դերասանուհին ապրանքանիշից անվճար լողազգեստ է ստացել, որից հետո խզել է ընկերության հետ պայմանագիրը։
18-05-2022 08:24
Ելակը համարվում է սուպեր-մթերք. դրա օգտագործումն ազդում է մաշկի, մազերի, կազմվածքի և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Անտոցիանինների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը կանանց 32%-ի մոտ: Դրական արդյունքի համար հարկավոր է շաբաթական առնվազն 3 անգամ ելակ ուտել՝ որպես բնական հակաբորբոքային միջոց, որը պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինի հետևանքով առաջացած վնասներից։ Պոլիֆենոլների բարձր պարունակությունը կանխում է թրոմբների առաջացումը։
18-05-2022 08:21
Լոնդոնի բնակչուհին GPS-թրեքերի շնորհիվ վերադարձրել է իր գողացված Land Rover-ը: Կինը պատմել է, որ իր մեքենան գողացել են հենց մասնավոր ավտոկայանատեղից։ Որոշելով, որ ոստիկանությունը չի փնտրի մեքենան, իսկ ապահովագրական ընկերությունն իրենից գումար կվերցնի, տուժողը որոշել է ինքը գտնել այն։
18-05-2022 08:12
Գլխուղեղի հիվանդությամբ տարեց կնոջը հիվանդանոց են տեղափոխել առնետի հարձակումից հետո։ Դիանա Քըրքին դեմքի սարսափելի վնասվածքներով առավոտյան հայտնաբերել է ամուսինը․ առավոտյան ժամը 6-ին նա իջել է առաջին հարկ ու տեսել, որ Դիանան սարսափելի վիճակում է՝ դեմքի ու մարմնի խորը քերծվածքներով։
18-05-2022 05:35
Վիկտորյա Բեքհեմը նկարահանվել է Grazia ամսագրի շապիկի համար և հորդորել ընդունել սեփական մարմինը. «Նիհար լինելու ցանկությունը հնաոճ է»։
18-05-2022 02:30
Քլոե Սեւինին հարսանիք է կազմակերպել ամուսնության գրանցումից երկու տարի անց։ Անցյալ տարի դերասանուհին բացահայտեց, որ ինքն ու Karma Art պատկերասրահի գեղարվեստական տնօրեն Սինիշա Մակովիչն ամուսնացել են 2020 թվականի մարտին՝ իրենց որդու՝ Վանյայի ծնվելուց երկու ամիս առաջ։ Այնուհետև, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, ամեն ինչ ավարտվել էր ամուսնության համեստ գրանցումով Նյու Յորքի քաղաքապետարանում, բայց այժմ զույգը որոշել է լրացնել բաց թողածը:
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
16-05-2022 11:01
Համացանցում չեն հանդարտվում վիճաբանությունները Calvin Klein-ի նոր գովազդային արշավի շուրջ, որին մասնակցում են հղի տղամարդ Ռոբերտո Բետեն և նրա կինը՝ Էրիկա Ֆերնանդեսը, որոնք երկուսն էլ տրանսգենդեր փոխակերպում են անցել:
16-05-2022 10:54
Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին երգիչ Մարկ Էնթոնին չորրորդ անգամ է ամուսնանալու։ Նրա նոր ընտրյալը «Միսս Տիեզերք - 2021» տիտղոսը նվաճած Նադիա Ֆերեյրան է։ Մրցույթում աղջիկը ներկայացնում էր Պարագվայը։
16-05-2022 10:38
Աճուրդի հանված ամենամեծ սպիտակ ադամանդը վաճառվել է 21,7 միլիոն շվեյցարական ֆրանկով (21,9 միլիոն դոլար), ինչը շատ քիչ է նման զարդի համար: 228,31 կարատանոց քարը, որը գոլֆի գնդակից մեծ է, ըստ shantnews-ի՝ Ժնևում վաճառվել է Christie’s աճուրդի տան կողմից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 595 անգամ
12.08.2026
Դիտվել է 399 անգամ
14.08.2026
Դիտվել է 335 անգամ
15.08.2026
Դիտվել է 312 անգամ
18.08.2026
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster