Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2022 08:32
Էմբեր Հերդի մասնակցությամբ տեսարանները կարող են հեռացվել Aquaman 2-ից այն բանից հետո, երբ դերասանուհին պարտվել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական հայցը: Ինչպես հայտնում է Hypebae-ն՝ հղում անելով հեղինակավոր աղբյուրին, ֆիլմարտադրողները ցանկանում են «սպանել» Հերդի կերպարին՝ Մերուին՝ պրեմիերայից առաջ մամուլի բացասական քննադատությունից խուսափելու համար։
07-06-2022 07:28
Կոլումբիացի երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվում են: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, լուրը հաստատվել է նրանց PR գործակալության տարածած հայտարարությամբ: «Մենք ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, ինչը մեզ համար առաջնահերթություն է», – ասված է հայտարարությունում:
06-06-2022 09:06
Հետևյալ մթերքները կօգնեն ազատվել կնճիռներից․ լոլիկ, սաղմոն, կարմիր բուլղարական պղպեղ, հնդկահավի միս, ձու, արեւածաղկի սերմեր։
06-06-2022 08:57
Մանրաքանդակի հայտնի վարպետ Ուիլարդ Ուիգանը ստեղծել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության Պլատինե հոբելյանին նվիրված «ամենափոքր հարգանքի տուրքը»՝ թագուհու թագով կառքի զարմանալի մոդելը, որը տեղավորվում է ասեղի անցքում:
06-06-2022 06:15
Շվեդիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից մի խումբ գիտնականներ պարզել են, որ 10-12 տարեկան երեխաները, ովքեր համակարգչային խաղեր են խաղում, ընդհանուր ինտելեկտի աճում ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան իրենց հասակակիցները:
06-06-2022 05:13
1-ին եւ 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ հակված են կարիեսի, եւ Ռութգերսի նոր հետազոտությունը կարող է բացատրել դրա պատճառները. Էմալի եւ դենտինի՝ էմալի տակ գտնվող կարծր նյութի, որն ատամներին կառուցվածք է հաղորդողում, ամրության կրճատում:
06-06-2022 02:20
Պավել Պրիլուչնիի հետ գաղտնի ամուսնության մեջ կասկածվող Զեփյուռ Բրուտյանը պարզաբանել է, որ դերասանի հետ միայն աշխատանքային հարաբերություններ է ունեն։
03-06-2022 11:30
Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի գործով դատավարությունն ավարտվել է՝ երդվյալ ատենակալները վճիռ են կայացրել: Էմբեր Հերդը մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորեցվել է 15 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել: Ատենակալները հայտարարել են, որ Էմբեր Հերդը վարկաբեկել է Դեփին և գործել «չար դիտավորությամբ»։
03-06-2022 11:08
Հնդկաստանում 24-ամյա աղջիկը որոշել է ինքն իր հետ ամուսնանալ։ Քշամա Բինդուն կամուսնանա հունիսի 11-ին։ Նշվում է, որ կպահպանվեն բոլոր անհրաժեշտ հարսանեկան ծեսերը, կհրավիրվեն հյուրեր։ Արարողությանը կլինի ամեն ինչ, բացի մի փոքրիկ դետալից՝ փեսայից։
03-06-2022 07:14
Նախկին Միսս Ֆրանսիա Սոնյա Ռոլանին մեղադրանք է առաջադրվել Գաբոնի նախկին կառավարիչ Գաբոն Բոնգոյի նվերի համար, առ այն, որ նա ստացել է յուրացված պետական միջոցներ Փարիզում 750,000 դոլար արժողությամբ բնակարանի տեսքով: Նրա փաստաբանը պնդում է, որ ինքը չի իմացել դրամական միջոցների աղբյուրը։
03-06-2022 05:25
Չիայի սերմերը հակաօքսիդանտների գերազանց աղբյուր են, և դրանց կոնցենտրացիան սերմերի մեջ նույնիսկ ավելի շատ է, քան հապալասի: Չիայի սերմերն օգնում են ազատվել ավելորդ քաշից: Անհավանական է հնչում, բայց այս փոքրիկ սերմերը կլանում են իրենց քաշից 12 անգամ ավելի, երբ դրանք խառնում են ջրի հետ կամ հայտնվում են ստամոքսում:
03-06-2022 03:27
Քնի կաթվածը նարկոլեպսիայի ախտանիշ կարող է լինել. սա նյարդային համակարգի հիվանդություն է, երբ մարդը կարող է հանկարծ քնել ցանկացած վայրում: Նարկոլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որի դեպքում առաջանում է ավելորդ քնկոտություն, հիպերսոմնիա՝ ըստ քնի խանգարումների դասակարգման։
02-06-2022 08:07
Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Կատրին Դընյովը Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին է արժանացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար:
02-06-2022 08:05
Տեսականորեն բոլորը գիտեն, որ պզուկները սեղմել չի կարելի, բայց գործնականում գրեթե ոչ ոք չի կիրառում այդ գիտելիքները։ Երբ պզուկը սեղմում ենք, ասես պատռում ենք նրա «օղակը»։ Բայց այդ պահին միայն թարախային «այսբերգի» ծայրն է դուրս գալիս։ Պզուկի մնացած մասը վերադառնում է ֆոլիկուլ: Այդ պահին ֆոլիկուլի պատերը ձգվում են, այսինքն՝ փոքրիկ պզուկը մենք մեր ձեռքերով ավելի խորն ու մեծ ենք դարձնում։ Այն մակերես դուրս բերելն այժմ շատ ավելի դժվար կլինի:
02-06-2022 07:50
«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են՝ պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են։ Պիկեն արդեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Նրան հաճախ են նկատում գիշերային ակումբներում կանանց ընկերակցությամբ։
02-06-2022 05:56
Եթե որոշել եք թողնել ծխելը, ապա խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել կարմիր լոլիկն։ Դրանում պարունակվում է 42,5 նգ/գ նիկոտինաթթու։ Ամենից քիչ նիկոտինաթթու պարունակվում է պղպեղի, կարտոֆիլի եւ սմբուկի մեջ, բայց այդ բանջարեղենները նույնպես ծխախոտի արդյունավետ փոխարինող են։ Չպետք է մոռանալ լոբազգիների (ոլոռ եւ լոբի) եւ ընկույզների մասին։ Իսկ որպես աղանդեր հարմար են մանգոն եւ անանասը։
02-06-2022 05:09
Քեյթ Մոսը Լոնդոնի Ալբերտ Հոլլում ներկա է գտնվել իր նախկին սիրեցյալ Ջոնի Դեփի ելույթին. դերասանը բեմ է բարձրացել երաժիշտ Ջեֆ Բեքի հետ։ Սուպերմոդելը համերգին ժամանել է մեկնարկից մեկուկես ժամ առաջ և անմիջապես գնացել արտիստի հանդերձարան, որտեղ որոշ ժամանակ է անցկացրել Ջոնի Դեփի հետ։ Դրանից հետո համացանցը սկսել է քննարկել նախկին սիրեկանների հնարավոր վերամիավորումը։
01-06-2022 09:38
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ծիծաղում են, 40%-ով ավելի քիչ են հակված սիրտ-անոթային հիվանդությունների, քան նրանք, ովքեր զսպում են իրենց զգացմունքները։
01-06-2022 09:14
Սննդաբանները խորհուրդ չեն տալիս շաբաթական մեկ անգամից ավել եգիպտացորենի փաթիլներ ուտել, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքար եւ այլ քաղցրացուցիչներ են պարունակում։ Եգիպտացորենի փաթիլները պատրաստվում են աղացած, վերամշակված ձավարեղենից եւ տարբեր քաղցրացուցիչներից, նաեւ շաքարավազ ու օշարակներ են ավելացվում։ Դրանք պետք չէ եփել, սակայն, միեւնույն ժամանակ, այդ նախաճաշերը ոչ միայն բարդ, այլեւ պարզ ածխաջրեր են պարունակում, ուստի պրոդուկտը պետք է շատ ուշադիր ընտրել:
01-06-2022 09:02
Աշխարհի ամենամեծ վիսկիի շիշը վաճառվել է 1,3 միլիոն դոլարով՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում։ Նշվում է, որ վաճառված վիսկին 32-ամյա հնեցման Macallan է: Շշի բարձրությունը 180 սմ է: Ծավալը հավասար է 444 սովորական շշի, ինչը թույլ է տվել նրան հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 593 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 331 անգամ
15.08.2026
Դիտվել է 312 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster