Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2022 05:16
Դեյվիդ Բեքհեմն պատմել է, թե ինչ է իրեն ու իր կնոջը նյարդայնացնում միմյանց մոտ. «Ես շատ մաքրասեր եմ, իսկ նա՝ ոչ»։
11-06-2022 02:27
36-ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան համացանցում լողազգեստով նկար է հրապարակել։ Սակայն աստղի երկրպագուները չեն գնահատել նման ինտիմ ֆոտոշարքը։ Նրանք դատապարտել են հեռուստահաղորդավարուհուն չափազանց համարձակ լինելու համար, քննադատել չափազանց անկեղծ լինելու համար։
10-06-2022 08:20
Կանայք ավելի հաճախ են հիվանդանում սրտային հիվանդություններով՝ կապված դեպրեսիայի, սոցիալական վատ պայմանների և ցածր կենսամակարդակի հետ: Բժիշկները նշում են, որ կանանց մոտ սրտի հիվանդության զարգացումը նպաստում է հորմոնալ մակարդակի փոփոխությանը. հիվանդների մոտ բողոքների թիվն ավելանում է 65 տարեկանից հետո, երբ էստրոգենի մակարդակը նվազում է:
10-06-2022 08:17
Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները, ցույց է տվել, որ կիսատապակած կամ հում մսի օգտագործումը կարող է բարձրացնել տեսողության կորստի վտանգը։
10-06-2022 08:14
Կլինիկական փորձարկումը, որն ուսումնասիրում է սեպսիսով երեխաների բուժման նոր միջոցները՝ վիտամին C-ի եւ հակաբիոտիկների հետ միասին ստերոիդների օգտագործմամբ, կարող է փրկել երեխաների կյանքը ամբողջ աշխարհում: Քվինսլենդի համալսարանի ղեկավարած հետազոտությունը հինգ տարվա ընթացքում Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային խորհրդի կողմից 1,3 միլիոն դոլար է ստացել՝ մանկական սեպսիսի ոլորտում ամենամեծ կլինիկական փորձարկումներից մեկը սկսելու համար:
10-06-2022 07:41
Mugler ապրանքանիշը ներկայացրել է նորաձևության ֆիլմ՝ նվիրված գարուն-ամառ հավաքածուին, որում նկարահանվել են Բելլա Հադիդը, Մադոննայի դուստր Լուրդես Լեոնը, 90-ականների սուպերմոդելներ Շալոմ Հարլոուն ու Էմբեր Վալետտան, Քլոե Սևինին, Ադութ Աքեշը, երգչուհի Մեգան Թի Ստալյոնը և դերասանուհի Դոմինիկ Ջեքսոնը։
10-06-2022 05:45
Չեխական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և գրող Պաուլինա Պորիզկովան կիսամերկ լուսանկարվել է Karen Millen հագուստի ապրանքանիշի համար։
09-06-2022 12:09
Դերասանուհի Ջուլիա Գարները, ով հայտնի է «Աննային հորինել» և «Օզարկներ» ֆիլմերով, կմարմնավորի Մադոննային գալիք կենսագրական ֆիլմում, որի ռեժիսորը հենց ինքը՝ փոփ աստղն է:
09-06-2022 12:05
TMZ-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ այսօր տեղի է ունենալու Բրիթնի Սփիրսի ու նրա փեսացու Սեմ Ասգարիի հարսանիքը։ Ըստ աղբյուրների՝ արարողությունը շատ համեստ է լինելու, զույգը հարսանիքին ընդամենը 100 հյուր է հրավիրել։
09-06-2022 12:00
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում, որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ է եղել: Sա 67-ամյա նախկին նախագահի առաջին պաշտոնական ամուսնությունն է:
09-06-2022 11:45
Ավելի քան 90 կին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ՝ պահանջելով ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար։ Նրանք գործակալության նախկին գործակալներին մեղադրում են բժիշկ Լարի Նասարի նկատմամբ սեռական բռնության հետաքննությունը ձախողելու մեջ։ 
09-06-2022 11:37
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները հայտնել են, որ տարեց մարդիկ, ովքեր սկսում են վատ երազներ կամ մղձավանջներ տեսնել, կարող են Պարկինսոնի հիվանդության ամենավաղ նշաններ ունենալ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց տղամարդկանց մի խմբում, ովքեր հաճախակի վատ երազներ են տեսել, երկու անգամ ավելի հաճախ է Պարկինսոնի հիվանդություն ախտորոշվել, քան նրանց մոտ, ովքեր դրանք չեն տեսել:
08-06-2022 09:18
Իսպանիայում տնային տնտեսությունները տարեկան մոտ 1.3 միլիարդ կգ մթերք են աղբը նետում, այսինքն՝ մեկ անձի համար միջինում մոտ 31 կգ։ Այս երկրի կառավարությունն օրինագիծ կհաստատի, որը տուգանքներ կսահմանի սնունդը աղբը նետող ռեստորանների եւ սուպերմարկետների համար։
08-06-2022 08:31
Պաղպաղակը կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով և այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, ուստի ածխաջրերի նյութափոխանակության, ավելորդ քաշի, ինսուլինակայունության և շաքարախտի հետ կապված նյութափոխանակության լուրջ խանգարումներ ունեցող մարդկանց այն կարող է հակացուցված լինել։
08-06-2022 08:26
Դորոթի Բոգեսը Վաշինգտոնից, նշել է իր կարևոր իրադարձությունը ընտանիքի, ընկերների և հարևանների հետ, ովքեր տոնակատարություն և խնջույք են կազմակերպել 105-ամյա կնոջ համար: Դորոթին ասել է, որ իրեն 17 տարեկան է զգում, իսկ երկարակեցության գաղտնիքն,իր կարծիքով, հանգստի ու ակտիվ քայլելու ճիշտ համադրությունն է։ «Մենք պետք է ավելի շատ հանգստանանք, հետո ավելի շատ շարժվենք: Քայլիր, քայլիր, քայլիր»,– խորհուրդ է տվել ամերիկուհին:
08-06-2022 04:23
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է վետո դնել օրենքի վրա, որը թույլ կտա միասեռական զույգերին քաղաքացիական ամուսնություններ կնքել: Օրինագիծը երեքշաբթի ներկայացվել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում, սակայն քննարկման ժամկետ չի նշվում։
08-06-2022 02:36
Փարիզում կայացել է Bvlgari ոսկերչական ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսը, որը կոչվում է Eden The Garden of Wonders: Հյուրերի թվում էին Թինա Կունակին և Վենսան Կասելը, Էնն Հեթուեյը, Կառլա Բրունին ու Նիկոլա Սարկոզին, Պրիյանկա Չոպրան, Ադել Էքսարխոպուլոսը և հայտնի K-pop խմբի մենակատարուհի Blackpink Lisa-ին։
07-06-2022 10:26
Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը հանդես են եկել զուգերգով: Նրանք երկրպագուներին են ներկայացրել «Ամպերից վեր» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
07-06-2022 10:23
«Warner Bros.» ստուդիայի ղեկավարությունը պատրաստվում է «կանաչ լույս» վառել «Ջոկերի» երկրորդ մասի առաջ։ Նախագծին կվերադառնա ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։
07-06-2022 10:12
Ազնվամորին կարող է այրել ներքին օրգանների ավելորդ ճարպը երեք անգամ ավելի արագ, քան չիլի պղպեղը: Պատճառը՝ միացության առկայությունն է, որը հայտնի է որպես ազնվամորու կետոն: Վերջինս նման է կապսաիցինի քիմիական կառուցվածքին, որը, ինչպես հայտնի է, օգնում է այրել ճարպը: Ազնվամորին կարող է օգտակար դիետիկ արտադրանք լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ներքին օրգանների ճարպից եւ բարելավել իրենց առողջությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 589 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 330 անգամ
15.08.2026
Դիտվել է 311 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster