Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2022 10:30
Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը: «Մարդիկ սոցիալական որոշումներ կայացնելիս հենվում են այլ, շատ ավելի կարեւոր նշանների վրա, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր ընկերների ընտրության հարցում մեր քիթն ավելի մեծ դեր է խաղում, քան նախկինում ենթադրվում», - նշել են Իսրայելում գործող «Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի» գիտնականները:
27-06-2022 08:42
Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ և ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ․ ահա այն օգտակար մթերքները, որոնք տարվա ցանկացած եղանակի համար խորհուրդ է տալիս սննդաբանները։ Ամռանը մարդիկ համեմատաբար ավելի քիչ են սնվում և ամառային սեզոնը կարելի է օգտագործել նիհարելու համար։ Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին, թթու կաթնային ըմպելիքներին, ինչպես նաև հացահատիկային մթերքներին և հատապտուղներին։
27-06-2022 03:49
Ֆլորիդայի համալսարանի բուժքույրական քոլեջի դոցենտ Ջենիֆեր Դանգանի խոսքով՝ սրտի հիվանդությունների դեպքում ժամանակակից ախտանիշներից եւ լաբորատոր թեստերից շատերը ճշգրիտ չեն արտացոլում կանանց մոտ սրտի հիվանդության հայտնի տարբերությունները: Սրտաբան-հետազոտողները կարծում են, որ ախտանիշների եւ արդյունքների այս տարբերություններից մի քանիսը կարող են պայմանավորված լինել տղամարդկանց եւ կանանց միջեւ գենետիկական տարբերություններով:
27-06-2022 02:35
Ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերիա Պերֆիլովան, որն առավել հայտնի է որպես Վալերիա, կատարման ընթացքում ընկել է բեմի վրա։ Դա տեղի է ունեցել նույն օրը, երբ պատարագի ընթացքում ընկել է ռուս ուղղփառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը։ 
27-06-2022 01:53
Անջելինա Ջոլին դարձել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի նոր համարի հերոսուհին։ Նա հարցազրույց է տվել ամսագրին, որտեղ կիսվել է իր կարծիքով հուզող թեմաների շուրջ, այդ թվում՝ գենդերային անհավասարության խնդրի վերաբերյալ։ Անջելինայի խոսքով՝ ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ խտրականության խնդիրը դեռ սուր է։
25-06-2022 10:05
Պարզվում է, որ գազավորված ըմպելիքի և ֆասթ-ֆուդի սիրահարներն ավելի քիչ են հակված գիրության, քան «առողջ սննդի» կողմնակիցները: Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում ավելորդ կալորիաների պատճառով: Չգիրանալու համար պետք է օգտագործել կենսակերպին համապատասխան կալորիաների քանակություն:
25-06-2022 10:02
Մեծ Բրիտանիայի 96–ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, հակառակվելով բժիշկների ցուցումին, վերադարձել է թամբին և նորից ձի է վարում՝ չնայած, որ վերջին շրջանում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ուներ և ձեռնափայտ էր օգտագործում: Ընդամենը երկու օր ձեռնափայտ չօգտագործելուց հետո՝ թագուհին սկսել է ձի նստել։
25-06-2022 09:59
Երբ կաթնագեղձի քաղցկեղ ունեցող կանայք քնած են, նրանց ուռուցքի բջիջները կարող են «արթնանալ» եւ տարածվել արյան շրջանառության միջոցով։ Այս մասին է վկայել Շվեյցարիայում անցկացված հետազոտությունը: Աշխարհում մոտ 2,3 մլն մարդ ամեն տարի հիվանդանում է կաթնագեղձի քաղցկեղով։ Երբ քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, պացիենտները սովորաբար լավ են արձագանքում բուժմանը:
25-06-2022 09:53
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է ավելի քան 50 տարի գործող հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը'պահպանողական մեծամասնության որոշմամբ: Սպասվում է, որ այս որոշումը կհանգեցնի նահանգների կեսում հղիության արհեստական ընդհատման արգելմանը:
25-06-2022 09:43
Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
24-06-2022 10:25
Մոդել Քենդալ Ջեններն ու բասկետբոլիստ Դեւին Բուկերը երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել են։ Բաժանման պատճառն ապագայի տարբեր տեսլականներն են։ Նրանց ընկերները նշում են, որ նախկին սիրահարները «քննարկել են իրենց ապագան, սակայն նրանք նույն ուղղության վրա չեն»։
24-06-2022 07:28
ԱՄՆ-ից մոդել Նիսե Վայդհոֆերն իքնանսպանություն է գործել։  Ինքնասպանություն գործելուց առաջ 31-ամյա մոդելն իր ինստագրամյան էջից ջնջել է գրեթե բոլոր լուսանկարները։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Նիսեն միշտ անկեղծորեն հետեւորդներին պատմել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին եւ օգնել նրանց, ովքեր բարդ շրջան են ապրել։
24-06-2022 04:55
Երգչուհի Ադելը բախվել է երկրպագուների զայրույթին Հայդ Պարկում իր առաջիկա ելույթի մասին հայտարարելուց հետո։ Երգչուհու երկրպագուները չեն կիսել նրա ուրախությունը և հիշել են, թե ինչպես է նա չեղարկել Լաս Վեգասում նախատեսված շոուն, սակայն նոր ժամկետներ չի նշանակել։
24-06-2022 03:09
91-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ամուսնալուծվում է 65-ամյա նախկին մոդել և դերասանուհի Ջերի Հոլից։ Զույգն ամուսնացել է 2016 թվականին․ սա Մերդոկի չորրորդ ամուսնությունն էր, իսկ Հոլի՝ առաջին պաշտոնականը։
24-06-2022 03:06
Շերոն Սթոունը պատմել է անհաջող հղիություններից հետո ունեցած փորձի մասին. «Կանայք ստիպված են դա տանել միայնակ և թաքուն՝ անհաջողության զգացումով»։
23-06-2022 11:12
ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար չամուսնացածների միջև սեքսը պաշտոնապես արգելված կլինի:
23-06-2022 11:06
Ֆրանսիական էստրադայի վառ աստղերից մեկի՝ Զազի երևանյան համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Զազի երևանյան համերգն անցկացվելու է «Հայա» փառատոնի շրջանակում: Այն տեղի կունենա հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում:
23-06-2022 10:10
Հերթական ծննդյան օրը նշող 108-ամյա ամերիկուհի Բեատրիս Չիեկո Մուրանական իր երկարակեցության պատճառների մասին պատմել է 46-ամյա թոռնուհի Էրին Ֆուրուային։ «Նա միշտ շատ է քայլել եւ ամեն նախաճաշից հետո միրգ է կերել: Բայց նա նաեւ սիրել է իրեն շոկոլադով, բեկոնով ու սուրճով է պարգեւատրել»,- պատմել է կնոջ ազգականուհին։
23-06-2022 10:05
Թրոմբոզը կարող է առաջանալ տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր քիչ են շարժվում, անբավարար քանակությամբ հեղուկ են խմում եւ ունեն երակների վարիկոզ լայնացում։ Մասնագետների խոսքով՝ թրոմբոզը կարող է սպառնալ այնպիսի հետեւանքներով, ինչպիսին են ինսուլտները, ինֆարկտները եւ թոքային զարկերակի խցանումները, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Ռիսկի խմբում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, քանի որ տարիքի հետ արյան մածուցիկությունը մեծանում է:
23-06-2022 01:20
Մահացել է կամերունական ծագումով ռուս երաժիշտ Պիեռ Նարսիսը։ Նա 45 տարեկան էր։ Երգիչը մահացել է երիկամի վիրահատությունից հետո։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 584 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 327 անգամ
15.08.2026
Դիտվել է 305 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster