Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-07-2022 06:13
Խմորեղենի որոշակի տեսակների օգտագործումը կարող է հրահրել քաղցկեղի զարգացում: Ըստ մասնագետների՝ թխվածքներ գնելիս կարեւոր է ուշադրություն դարձնել ապրանքի բաղադրությանը։ Առավել անվտանգ են հացաբուլկեղենը կամ հրուշակեղենը, որոնք պատրաստված են ալյուրից եւ ջրից։  Խորհուրդ է տրվում խուսափել անորակ ճարպեր պարունակող թխվածքներից, որոնք կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդությունների եւ ճարպակալման։
13-07-2022 04:26
ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր տեսակի տեքստիլ գործվածք, որը կոչվում է 3DKnITS։ Այն կարողանում է ճանաչել օգտվողի գործողությունները և հարմարվել դրանց: Տեքստիլը հարմարվում է մարմնին՝ ճանաչելով նրա դիրքը։ Գործվածքը պարունակում է հատուկ տեսակի թել, որը հալվում է, երբ ենթարկվում է ջերմության:
12-07-2022 10:54
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խզել է հարաբերություններն այն աղջկա հետ, որի հետ դավաճանել էր իր քաղաքացիական կնոջը՝ երգչուհի Շակիրային։ Պիկեի արդեն նախկին ընկերուհին ռեստորանում մատուցողուհի է աշխատում։ Հիմա ֆուտբոլիստը ցանկանում է հաշտվել Շակիրայի հետ։
12-07-2022 10:40
Ըստ մասնագետների՝ բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ցերեկային քնկոտությունը, մոռացկոտությունը եւ կենտրոնացման կորուստը, կապված են գիշերը մարդու խռմփոցի հետ։ Նրանց հավաստմանբ՝ խռմփոցից ընդմիշտ կարելի է ազատվել վիրահատական ճանապարհով։ Այս մեթոդը, որի ժամանակ ուղղվում է քթի միջնապատը, վերականգնվում եւ ամրացվում է փափուկ քիմքի մկանների տոնուսը, 95 տոկոս դեպքերում թույլ է տալիս այլեւս երբեք չունենալ խռմփոց եւ ապնոէ:
12-07-2022 10:20
Օդի բարձր խոնավությունը, որը զուգորդվում է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետ, դժվարացնում է ջերմափոխանակությունը մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի միջեւ՝ մաշկի մակերեսից քրտինքի գոլորշիացման նվազման պատճառով: Ըստ բժիշկների՝ դա կարող է հանգեցնել աշխատունակության նվազման, շուտ հոգնածության եւ թուլության։ Անձրեւային եղանակին նվազում է նաեւ մթնոլորտային ճնշումը, իսկ օդը քիչ թթվածին է պարունակում։
12-07-2022 10:07
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր երիտասարդության տարիներին ապրած խուճապի նոպաների մասին. «Ինձ թվում էր, թե ես անպարտելի եմ»։
12-07-2022 04:02
Ջոնի Դեփը համաձայնության է եկել «Ստի քաղաքը» ֆիլմի իր գործընկեր Գրեգ «Ռոքի» Բրուքսի հետ, ով նրան մեղադրել էր վնասվածքներ պատճառելու մեջ: Ջոնի Դեփը պետք է համաձայնագրի պայմանները կատարի մինչեւ օգոստոսի վերջը։ Փաստաթղթի մանրամասները չեն բացահայտվում։
11-07-2022 10:00
Ըստ սննդաբանների՝ մորին ամենաախորժալի եւ օգտակար հուլիսյան հատապտուղն է։ Այն նպաստում է քաշի նվազելուն, նեւրոզների եւ դեպրեսիաների հաղթահարմանը, բարձրացնում է տրամադրությունը, աջակցում մաշկի թարմացմանը։ Հապալասը նույնպես առողջարար հատապտուղ է, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերանալու պրոսեսը, բարելավում մարսողական համակարգի աշխատանքը, ունի մանրէասպան հատկություն։
11-07-2022 09:34
Մասնագետների խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են սրտի նոպաների առաջացմանը, ներառյալ նաեւ կենսակերպը, տարիքը եւ ընտանեկան պատմությունը։ Ռիսկի այլ գործոններից են բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը եւ ծխելը։ Նշվում է, որ սրտի նոպան կարող տեղի ունենալ ցանկացած տարիքում։
11-07-2022 08:38
Մարիա Շարապովան սոցցանցերում ակնարկել է, որ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլքսից։ Նախկին թենիսիստուհին Instagram-ում թարմացրել է իր ստատուսը, որտեղ գրել է՝ «Մայրիկ»։ 35-ամյա Մարիա Շարապովան իր առաջին հղիության մասին հայտարարել էր այս տարվա ապրիլին՝ հրապարակելով իր որովայնի լուսանկարը։
11-07-2022 08:13
«Ամերիկան նվաստացրել է ինձ»․ ամուսնությունից հետո Բրիթնի Սփիրսը հայտարարել է ծանր տրավմայի մասին: Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն անկեղծորեն խոսել է իր կյանքի վերջին շրջանի մասին։ 40-ամյա երգչուհին նշել է, որ հարազատ երկրում իրեն ուրախությամբ «թունավորել» են։ 28-ամյա Սեմ Ասգարիի կինը միայն վերջերս է նոր կյանք սկսել՝ ազատվելով հոր խնամակալությունից։ Դրանից հետո փոփի արքայադուստրը վերջապես կարողացել է ինքնուրույն որոշումներ կայացնել ու ամուսնանալ սիրելի տղամարդու հետ։
11-07-2022 07:28
Մարդիկ սկսել են իրենց հիշողությունն ավելի քիչ օգտագործել՝ փոխարենն օգտագործելով տարբեր սարքեր։ Սմարթֆոնների օգտագործումը կարող է նույնիսկ փոխել ուղեղը։ Ըստ մասնագետների՝ պատանիները, ովքեր ավելի շատ տեխնոլոգիա են օգտագործում, ունեն ուղեղի ավելի բարակ կեղև, որը, ենթադրաբար, զգացնել կտա ավելի մեծ տարիքում:
08-07-2022 11:18
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Այրիս Միթչելի նշել է իր 100-ամյակը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: «Երկարակեցության բանալին առողջ ապրելակերպն ու ակտիվ կյանք վարելն է։ Եթե չօգտագործես օրգանիզմը, այն կկոտրվի»,-ասել է կինը։
08-07-2022 11:11
Արեւմտյան Յորքշիրի բնակչուհին ոստիկանություն է զանգել՝ սարդին իր տնից վտարելու խնդրանքով։ «Ինձ պետք է մեկը, որ գա եւ սարդին տնից դուրս հանի, կատակ չեմ անում»,-ասել է նա։
08-07-2022 08:29
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
08-07-2022 07:26
Օրգանիզմում աղի պակասի հիմնական նշանը հոգնածությունն ու թուլությունն է։ Մասնագետները բացատրել են, որ այս ախտանիշների ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ նատրիումը խթանող ազդեցություն ունի սրտի մկանների վրա։ Նատրիումի դեֆիցիտի պատճառով սիրտը չի կարողանում արյուն մղել, հետեւաբար բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին եւ սննդանյութեր։ Բացի այդ, նատրիումը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի մակարդակը։
08-07-2022 01:33
26-ամյա բրիտանացի դերասանուհի Էմմա Քորինը, ով մարմնավորել է արքայադուստր Դիանային, դարձել է Vogue ամսագրի օգոստոսյան համարի գլխավոր հերոսուհին։
07-07-2022 10:39
Հորդանանի արքայադուստր Իմանը՝ Աբդալլահ II թագավորի և թագուհի Ռանիայի դուստրը, ամուսնանում է։ Արքայադստեր ընտրյալը բնիկ վենեսուելացի, ֆինանսիստ Ջամիլ Ալեքսանդր Տարմիոտիսն է։ Տղամարդը 25-ամյա արքայադստերից մեծ է երկու տարով և Նյու Յորքում աշխատում է որպես վենչուրային հիմնադրամի կառավարիչ գործընկեր։
07-07-2022 10:30
«Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով:
07-07-2022 10:02
Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել։ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Անգլիա - Ավստրիա հանդիպմանը ներկա է եղել 68,871 ֆուտբոլասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի պատմության մեջ։ Անգլիայի հավաքականն առավելության է հասել 1:0 հաշվով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 579 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 327 անգամ
15.08.2026
Դիտվել է 302 անգամ
18.08.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster