Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2022 11:13
Հնդկաստանի  Հարդվար քաղաքում ընկերը ուշացել է հարսանիքից եւ դրա համար դատի տվել նորապսակներին։ Արարողությունը, ինչպես նշված է եղել բացիկի մեջ, պետք է սկսվեր ժամը 17.00-ին։ Նշանակված ժամին ժամանել են մի քանի ընկերներ, սակայն պարզվել է, որ միջոցառումն արդեն ավարտվել է։ Այդ կապակցությամբ նորապսակները ուշացած հյուրերին տուն են ուղարկել։
02-07-2022 07:34
Նորածնի ֆիզիկական զարգացման ցուցանիշները կախված են ծնողների տարիքից, նրանց հասակից և կշռից, նորածնի սեռից, մոր առողջական վիճակից, նրա սննդից ու կյանքի պայմաններից: Տղաների միջին քաշը ավելի մեծ է, քան աղջիկներինը: Հասուն նորածնի միջին քաշը 3500±500 գ է, իսկ հասակը՝ 51±2 սմ: Գլխի շրջագիծը 34-37 սմ է, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 1-2 սմ պակաս, այսինքն՝ 33-35 սմ: Միջինում երեխան պետք է ամեն ամիս ավելացնի ոչ պակաս քան 500 գ: Հասակի միջին ավելացումը 1 ամսում կազմում է 2 սմ:
01-07-2022 11:28
Սննդաբանները նշել են գարեջուր խմելու միջոցը՝ առանց առողջությանը վնասելու։ Ըստ նրանց, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ընդունելի չափաբաժին է համարվում օրական 200-300 միլիլիտրից ոչ ավելին, շաբաթական մեկ-երկու անգամ, ուտելուց հետո:
01-07-2022 11:23
6 «վնասակար» մթերքներ, որոնք իրականում օգտակար են. եգիպտացորենի չիփս, պաղպաղակ, փոփքորն, արագ պատրաստվող լապշա, դառը շոկոլադ, մարմելադ:
01-07-2022 11:11
Վահանաձեւ գեղձի հիվանդությունների կանխարգելման համար սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում յոդով, հանքային աղերով, վիտամիններով, սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներ ներառել։ Նրանք կարեւոր է համարում սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը՝ այն փոխարինելով ծովամթերքներով՝ ձկներ, ծովախեցգետին, խեցգետին, միդիաներ, ջրիմուռներ։ Ավելորդ չի լինի լոբազգիների եւ հացահատիկների, օվարսակի, ցորենի, գարու, լոբու բողբոջած հատիկների գտագործումը։ 
01-07-2022 11:08
Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան սոցցանցերում բողոքել է եղնջատենդից, որի ախտանշաններն իր մոտ առկա են 23 տարեկանից։ Արտիստուհու խոսքերով՝ մաշկի վրա բծերն առաջանում են, հետո անհետանում, հետո նորից հայտնվում՝ այս ամենը հանգեցնում է ծանր անհարմարության։
01-07-2022 02:38
Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը կշտամբում էին Ադելին՝ իր երկրպագուներին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ապա այսօր նրանք քննարկում են իր ընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ հազվագյուտ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։ Անցած շաբաթավերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։
30-06-2022 11:30
Սննդաբանները բացահայտել են չափից շատ ուտելու վտանգները՝ ընդգծելով, որ լիքը ստամոքսը ճնշում է դիֆրագմը՝ դժվարացնելով սրտի կծկումը, ինչն էլ մեծացնում է սրտի նոպայի վտանգը։ Եթե մարդը քնում է կուշտ փորով, ապա սկսվում է խռմփոցը, շնչառության դանդաղումը, սրտի անբավարարություն ունեցողների մոտ այն կարող է հանգեղնել ինսուլտի:
30-06-2022 10:59
Չնայած մերսման առավելություններին՝ ընթացակարգը կտրականապես հակացուցված է որոշ հիվանդների համար, օրինակ՝ ողնաշարի ճողվածքի սրման դեպքում։  Մասնագետները նշում են, որ սրտային սուր անբավարարությամբ, մաշկային հիվանդություններով, բորբոքային պրոցեսներով, բաց վերքերով եւ ուռուցքաբանությամբ տառապող մարդիկ պետք է հրաժարվեն մերսումից։
30-06-2022 10:56
Մոսկվայի կենտրոնում բլոգեր Իլոնա Դրոժը տուն է կառուցել «Դոշիրակ» լապշայի մի քանի հարյուր տուփից: Տան հիմքը բաղկացած է մեծ ստվարաթղթե տուփերից, իսկ երեսպատումը՝ հավով կանաչ «Դոշիրակ»-ից։ Փաթեթները միմյանց ամրացնելու համար Իլոնան օգտագործել է կպչուն ժապավեն։
29-06-2022 10:47
Ըստ փորձագետների՝ ծանր աշխատանքային օրվանից հետո, եթե մարդը խոսում է ինքն իր հետ, որպեսզի չմոռանա ինչ-որ պահեր, դա սարսափելի չէ։ Բայց եթե նա ամբողջ օրը խոսում է ինքն իր հետ, ապա անհրաժեշտ է, որ հոգեբույժը բացառի նրա մոտ հոգեկան հիվանդությունը։
29-06-2022 05:13
Անյա Թեյլոր-Ջոյը նախընտրում է չգովազդել իր անձնական կյանքը, սակայն պապարացիներին, այնուամենայնիվ, հաջողվել է նկատել դերասանուհու կերպարի մի շատ զգայուն դետալ՝ նա դուրս է եկել մասնավոր ինքնաթիռից, իսկ մատանի մատին տպավորիչ քարով մատանի է եղել։ Ինքը՝ դերասանուհին, դեռ մեկնաբանություն չի տվել։ Անյա Թեյլոր-Ջոյը և Մալքոլմ Մաքրեյը մեկ տարուց ավելի է, ինչ հարաբերությունների մեջ են:
29-06-2022 04:43
Լիկոպին կարոտինոիդային պիգմենտը, որը երանգավորում է որոշ բույսեր, մասնավորապես՝ լոլիկը, կանխարգելիչ միջոց է շագանակագեղձի, հաստ աղիի եւ կաթնագեղձի քաղցկեղների դեմ:
29-06-2022 04:01
Ալմաթիի դատախազության աշխատակիցները գտել են այն կայքը, որտեղ կանայք հայտարարություններ էին տեղադրում սեփական երեխաներին վաճառելու մասին։ Նույն կայքում տեղի բնակիչները հրապարակել էին հարցում երեխաներ գնելու եւ որդեգրելու ցանկության մասին։
29-06-2022 02:04
Շարունակում են «Բարբի» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր հայտնվել, որտեղ Մարգո Ռոբին խաղում է աշխարհի ամենահայտնի տիկնիկին, իսկ Ռայան Գոսլինգը՝ նրա ընկերոջ՝ Քենին: Երեկ նրանք նկարահանում են այն տեսարաններից մեկում, որտեղ զույգն անվաչմուշկներով շրջում է Կալիֆորնիայի լողափով։
28-06-2022 10:17
Ըստ նյարդաբանների՝ միգրեն կարող է առաջացնել յուղոտ մսի օգտագործումը, իսկ ահա բուսակերային դիետան օգնում է պացիենտների մի մասին բարելավել վիճակը։ Մասնագետները նշում են, որ ամենից հաճախ միգրենի նոպաներ առաջացնում են որոշ ըմպելիքներ, օրինակ՝ սուրճը, թեյը եւ կարմիր գինին։ Ալկոհոլային այլ ըմպելիքներն ուժեղ չեն ազդում հիվանդության ընթացքի վրա։
28-06-2022 10:10
Instagram հավելվածի ծրագրավորողները գործարկել են դեմքերի սքանավորման գործառույթ, որը որոշում է օգտատերերի տարիքը. նոր գործառույթը առայժմ կիրառվում է Միացյալ Նահանգներում: Նորամուծությունը նպատակ ունի հստակեցնել հավելվածից օգտնվողների տարիքային 18-ից բարձր կամ ցածր շեմը:
28-06-2022 09:56
Ոտքերի վրա մազերի բացակայությունը կամ չափազանց դանդաղ աճը կարող է ազդարարել ԾԶՀ-ի՝ ծայրամասային զարկերակային հիվանդության մասին, որն առաջանում է վերջույթների զարկերակների նեղացման հետեւանքով խոլեստերինի ավելցուկային կուտակումների պատճառով: Սրտի հիվանդությունները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտը, սերտորեն կապված են դրա զարգացման հետ:
28-06-2022 03:37
Գրող, քաղաքական գործիչ և Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Իրինա Խակամադան Instagram-ի իր էջում հրապարակել է «Հարց ու պատասխան» սյունակի հերթական թողարկումը։ «Անձնական իմաստի որոնում։ Պետք չէ ընդհանուր իմաստ փնտրել՝ մենք կշփոթվենք և կսկսենք ընկնել մելամաղձության մեջ։ Բայց եթե դու իմաստ ես գտնում ամեն օրվա մեջ, նրանում, որ դու ողջ ես, կարող ես գործել և կարճաժամկետ նպատակներ դնել հաջողության և հաճույքի հասնելու համար, ապա օրեցօր դու իմաստավորում ես կյանքդ»,- կարծում է Իրինան։
28-06-2022 01:30
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզը, ով վերջերս նշանվել է շաման Դյուրեկ Վերեթի հետ, պատմել է  փեսացուի երկսեռամոլության վերաբերյալ իր զգացմունքների մասին։ «Շատ դժվար չէ՞։ Ոչ, դա ամենևին էլ դժվար չէ, պարզապես նա այդպիսինն է: Կարծում եմ, որ աներևակայելի կարևոր է սովորել այս փուլը ազատ և հարգանքով անցնելը: Ես այնքան ուրախ եմ, որ նա բաց է խոսում է այդ մասին։ Բոլոր նրանք, ովքեր բաց խոսում են դրա մասին, ցույց են տալիս, թե ովքեր են: Ամեն ոք, ով քննադատում է ուրիշների ապրելակերպը, ցույց է տալիս միայն իր սահմանափակությունը»,- ասել է Հարալդ V թագավորի դուստրը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 584 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 327 անգամ
15.08.2026
Դիտվել է 302 անգամ
18.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster