Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2022 11:26
Սուպերմոդել Քենդալ Ջենները հաշտվել է իր բասկետբոլիստ ընկերոջ՝ Դեւին Բուքերի հետ։ Զույգը հանդիպում է 2 տարի։ «Նրանք կարգավորեցին իրենց հարցերը եւ որոշեցին, որ ցանկանում են առաջ շարժվել ու միասին լինել: Այժմ նրանք իրենց լավ են զգում»,- հաստատել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
20-07-2022 01:54
Ֆրանսիական Vogue-ը նշել է, որ Instagram-ի աստղերը վերջին շրջանում ակտիվորեն մերկ լուսանկարներ են հրապարակում սոցիալական ցանցում` դա անվանելով «ազատության քամի»։ Եթե Էմիլի Ռատաժկովսկին պարբերաբար նման նկարներ հրապարակում էր, ապա Քենդալ Ջեները վերջերս երկար ժամանակ առաջին անգամ ուրախացրել է բաժանորդներին անկեղծ լուսանկարով։
19-07-2022 09:36
Անգլիայում անցկացվող ֆուտբոլի կանանց Եվրո-2022-ում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը. Անգլիա - Իսպանիա (հուլիսի 20), Գերմանիա - Ավստրիա (հուլիսի 21), Շվեդիա - Բելգիա (հուլիսի 22), Ֆրանսիա - Նիդեռլանդներ (հուլիսի 23): Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 31-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
19-07-2022 08:55
Հատապտուղների ավելցուկը կարող է հանգեցնել քաշի ավելացման, ուստի ավելի լավ է դրանք շատ չուտել: Բանն այն է, որ ֆրուկտոզայի գործողության էվոլյուցիոն մեխանիզմը սկզբունքորեն տարբերվում է գլյուկոզայից: Գլյուկոզան ծառայում է էներգիայի արտադրության համար, ֆրուկտոզան՝ դրա կուտակման համար։ Այդ է պատճառը, որ ֆրուկտոզա ընդունելուց կարճ ժամանակ անց մենք նորից քաղց ենք զգում։ Մեզ պետք է նորից էներգիա կուտակել։
19-07-2022 08:01
Վիտեբսկում պարգևատրվել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնի հաղթողները։ Գրան պրին մնացել է Բելառուսում։ «Սլավյանսկի բազար 2022»-ի առաջին մրցանակի դափնեկիրն է իտալացի Մարտա Վերեկիան, 2-րդ տեղը զբաղեցրել են երկու հոգի՝ ռուսաստանցի Անաստասիա Բելյավսկայան և բուլղարացի Դիմիտրինա Գերմանովան։ Նաև երրորդ մրցանակին են երկու արտիստne8 արժանացել՝ Մարիա Խանդանյանը Հայաստանից և Բեկ Իսրայելովը Ղրղզստանից։
19-07-2022 07:14
31-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին մտադիր է բաժանվել ամուսնուց՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից։ Պատճառն ամուսնու դավաճանությունն է: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդը մոդելին դավաճանել է բազմիցս։
19-07-2022 07:08
Դիետոլոգները ծխելը թողնելու համար խորհուրդ են տալիս սմբուկ ուտել: Սմբուկը մեծ քանակության վիտամինների և սննդարար նյութերի աղբյուր է, դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Բանջարեղենն ունակ է ամրացնել անոթների պատերը և պաշտպանել աթերոսկլերոզից, մինչդեռ այն ավելի քիչ կալորիական է, քան լոլիկը կամ կաղամբը։ Սմբուկը պարունակում է նաև նիկոտինային միացություններ։
18-07-2022 10:17
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են. TMZ-ի տրամադրության տակ է հայտնվել դատական արձանագրությունը, ըստ որի՝ հուլիսի 16-ին զույգին ամուսնության վկայական է տրվել Քլարկ կոմսությունում (Նևադա): Փաստաթղթերում ներկայացված են աստղերի ամբողջական անունները՝ Բենջամին Գեզա Աֆլեք և Ջենիֆեր Լին Լոպես։ Զույգը դեռ չի մեկնաբանել լուրը։
18-07-2022 10:13
Ճիշտ չափաբաժիններով շոկոլադը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա և մարդկանց հանում է սթրեսից։ Ճիշտ չափաբաժնով և կակաոյի առնվազն 60% պարունակությամբ շոկոլադ օգտագործելու դեպքում այն կարող է հիանալի միջոց լինել առողջության ամրապնդման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Ըստ մասնգետների՝ օրական չափաբաժինը չորս կտորն է։
18-07-2022 10:11
Կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը:
18-07-2022 10:02
Ըստ իմունոլոգների՝ ոչ միայն ցիտրուսային մրգերն ու ընկույզն են համարվում ամենաալերգիկը, այլ նաեւ մորմազգիները, ծովամթերքները, սպիտակուցային մթերքները, էկզոտիկ մրգերն ու բուսական կաթը։ Դասական ալերգենների առաջին խումբը ներառում է ցիտրուսային մրգեր, ինչպիսիք են նարինջը եւ մանդարինը:
18-07-2022 09:56
Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի որակավորման փուլը։ Հիմնական մրցաշարի առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհու մրցակիցը կլինի 28-ամյա իտալացի Մարտինա Տրեւիզանը, որն այս մրցաշարում ստացել է առաջին համարը։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 133-րդն է, Մարտինա Տրեւիզանը՝ 26-րդը։
14-07-2022 10:17
Մթերքներ, որոնք կարելի է պահել ամբողջ կյանքում․ 1. մեղր, 2. շաքար, 3. սպիտակ բրինձ, 4. աղ, 5. եգիպտացորենի օսլա, 6. թունդ սպիրտային խմիչքներ, 7. քացախ, 8. սոյայի սոուս։
14-07-2022 10:09
Սննդաբանները նշել են, որ կանաչ խնձորն օգնում է երկար պահպանել լավ առողջությունը եւ երիտասարդ տեսքը։ Փորձագետները 50 եւ բարձր տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս միրգը ներառել իրենց սննդաբաժնում։
14-07-2022 10:08
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը, այսօր՝ հուլիսի 14-ին, միմյանց տեր եւ հնազանդ լինելու երդում են տալու։
14-07-2022 09:23
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը: «20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էին: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամն իմ ամուսնական կյանքում, բայց այսօր հասկանում եմ, որ բաժանումը, թեև ցավոտ, բայց արդեն անխուսափելի է»,- ասել է Տոտտին։ 
14-07-2022 08:28
Ամերիկացի կատակերգու և Քիմ Քարդաշյանի ընկեր Փիթ Դևիդսոնն ասել է, որ երեխաներ է ուզում։ «Ես հաստատ ընտանիքի տղա եմ: Սա իմ նպատակն  է , որին դեռ չեմ հասել՝ ուզում եմ երեխա ունենալ։ Սա իմ երազանքն է»,-խոստովանել է նա՝ նշելով, որ դա «շատ բանական ցանկություն է»։
13-07-2022 09:30
Ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը, ով հայտնի է «Մոխրագույնի փառքի հիսուն երանգները» ֆիլմով, կնկարահանի «Back To Black» կենսագրական ֆիլմը, որը նվիրված է  2011 թվականին 27 տարեկան հասակում մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին: Նախագիծն արդեն ստացել է երգչուհու հոր՝ Միթչ Ուայնհաուսի հավանությունը։
13-07-2022 09:22
Ինչ ուտել շոգ եղանակին. 8 մթերք ամռան համար. 1. վարունգ, 2. կիվի, 3. ազնվամորի, 4. թարմ կանաչի, 5. ձմերուկ, 6. սեխ, 7. բուլղարական պղպեղ, 8. սև հաղարջ: 
13-07-2022 09:10
Արեւի լույսն առանձնահատուկ կերպով է ազդում տղամարդկանց վրա՝ ստիպում է նրանց ավելի շատ ուտել եւ գիրանալ: Մասնագետները պարզել են, որ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տղամարդիկ ավելի շատ են ուտում, քան տարվա ցուրտ ժամանակ։ Սակայն կանանց հետ կապված չի հաջողվել կապ գտնել ախորժակի եւ տարվա սեզոնի միջեւ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 579 անգամ
12.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 327 անգամ
15.08.2026
Դիտվել է 302 անգամ
18.08.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster