Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-08-2022 02:43
Բլոգեր և դիմահարդար Դարիա Խոլոդնիխը Instagram-ում կիսվել է պատմությամբ, թե ինչպես է իրեն խաբել Ալեքսանդր Դեմեշկո անունով ամուսնական խարդախը: Աղջիկը խոստովանել է, որ սիրավեպի ընթացքում կորցրել է ընդհանուր առմամբ 2,5 մլն ռուբլի։
04-08-2022 01:39
Օգոստոսի 1-ին Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին նշել է իր 48-ամյակը։ Նա ծննդյան տարեդարձը նշել է հայրենի Իտալիայում՝ իր աստղային ընկերների շրջապատում, այդ թվում՝ իր սիրելի մոդելներ՝ Իրինա Շեյքը, Ստելլա Մաքսվելը, Նաոմի Քեմփբելը, Մարիկարլա Բոսկոնոն և այլք։
03-08-2022 11:06
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը ստիպված է ազատվել Կալիֆոռնիայում գտնվող իր տնից՝ նախկին ամուսնուն՝ դերասան Ջոնի Դեփին փոխհատուցում վճարելու համար։ Աստղը Սան Բերնարդինո քաղաքում վաճառքի է հանել`1,5 մլն դոլարով։
03-08-2022 10:53
5 նշան, որ տղամարդը կդառնա լավ հայր. 1. Նա հրապարակում է իր բարեկամների լուսանկարները, 2. Նրան չի անհանգստացնում մանկական աղմուկը, 3. Նա տնային մարդ է, 4. Նա կարողանում է թիմում աշխատել, 5. Նա հանդուրժում է Ձեր տարօրինակությունները:
03-08-2022 10:44
Կանայք անհրաժեշտության դեպքում տղամարդկանցից ավելի արագ են արձագանքում վտանգին եւ ավտոմեքենան վերահսկողության տակ առնում ինքնակառավարվող մեքենա վարելիս: Նման եզրակացություններին են հանգել Նյուքասլի համալսարանի գիտնականները՝ սիմուլյատորը ղեկավարած 33 կնոջ եւ 43 տղամարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
03-08-2022 10:41
Տեխասում տղամարդը, ով ժամանակին հայտնվել էր ՀԴԲ-ի ամենափնտրվողների ցուցակում, դատարանի աջեւ կկանգնի՝ իր երկու դուստրերի «պատվի սպանության» մեղադրանքով: Յասեր Սաիդը մեղադրվում է 2008-ին իր դուստրերի՝ 17-ամյա Սառայի եւ 18-ամյա Ամիրայի վրա կրակելու մեջ, քանի որ վրդովված էր, որ նրանք ժամադրությունների էին գնում:
03-08-2022 07:57
Չափից շատ աշխատելը վնասակար է առողջության համար։ Այժմ այս ճշմարտությունը գիտականորեն ապացուցված է: Գիտնականները պարզվել են, որ հանգստյան օրերին աշխատելը և արտաժամյա աշխատանքը մեծացնում են դեպրեսիայի զարգացման վտանգը։
02-08-2022 09:10
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն համաձայնել է, որ իր նախկին սիրեցյալը՝ Շակիրան, իրենց ընդհանուր երեխաներին տեղափոխի ԱՄՆ, սակայն առաջ է քաշել երկու պայման։ Մարզիկը պնդում է, որ երգիչը մարի իր 400 հազար եվրո պարտքը և տարեկան վճարի Իսպանիայից ԱՄՆ և հետադարձ առաջին կարգի հինգ չվերթի համար, որպեսզի նա կարողանա տեսակցել իր որդիներին՝ Միլանին և Սաշային։
02-08-2022 09:02
Սննդաբանները զգուշացնում են, որ առանց առողջությանը վնասելու՝ օրական կարելի է ուտել մինչև 500 գրամ սեխ, քանի որ այս սննդամթերքը հարուստ է ֆրուկտոզայով, վիտամին C-ով և դժվար է յուրացվում: Այս սննդամթերքը շատ ուտելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի խնդիրների: 
02-08-2022 08:58
Ըստ նյարդաբանների՝ ամենաօգտակարը կողքի վրա քնելն է,ընդ որում, եթե մարդն առողջ է, ապա՝ ցանկացած: Եթե սրտի անբավարարություն կա, ապա՝ աջ կողմում, քանի որ ուղեղից նյութափոխանակության արտադրանքի հեռացումը գլիմֆատիկ համակարգով հնարավորինս արագ է տեղի ունենում հենց կողքի դիրքում: Մեջքի վրա պառկած վիճակում այն դանդաղում է եւ կանգ է առնում փորին պառկած դիրքում:
02-08-2022 08:53
Ճապոնացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ միայնակ մտքերի մեջ խորասուզվելը ոչ պակաս հաճելի է, քան հեռախոսով ինտերնետում ժամանակ անցկացնելը: Հեղինակները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի մարդկանց բեռնաթափել տեղեկատվությունը եւ դադար վերցնել իրենց հեռախոսներից:
02-08-2022 07:16
Բրիթնի Սփիրսն ավարտել է իր հուշերի վրա աշխատանքը, որին սպասում են երկրպագուներն ամբողջ աշխարհում, սակայն գրքի թողարկումը ստիպված է եղել հետաձգել` թղթի սղության պատճառով։ Ամերիկայի խոշորագույն հրատարակիչներից մեկը՝ Simon & Schuster-ը, սկսեց թղթի հետ կապված խնդիրներ ունենալ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, քանի որ մարդիկ սկսեցին շատ ավելի շատ տպագիր հրատարակություններ պատվիրել, մինչդեռ ցելյուլոզայի ու թղթի գործարանների աշխատողները սկսեցին զանգվածաբար հեռանալ աշխատանքից:
01-08-2022 09:08
Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և մոդել Բրիջիթ Բարդոյի սանրվածքը դարձել է 2022 թվականի թրենդը։ Glamour ամսագրի բրիտանական տարբերակի խմբագիրների պնդմամբ՝ շատերը 1960-ականների աստղի կերպարները օգտագործում են որպես օրինակ՝ նախքան գեղեցկության սրահներում իրենց կերպարը փոխելը: Այսպես՝ հանրաճանաչություն է ձեռք բերել կինոաստղի մազերի երանգը, որը կոչվում է «ոսկե շիկահեր», ինչպես նաև լայն խոպոպները, մազերի ողջ երկարությամբ կասկադային սանրվածքը և ծավալուն ոճավորումը՝ շքեղ գանգուրներով։
01-08-2022 09:03
Հապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգները։ Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների։
01-08-2022 08:48
Կենդանակերպի 4 տղամարդիկ, որոնք սարեր կշրջեն Ձեզ համար. Խոյ, Երկվորյակներ, Աղեղնավոր, Առյուծ:
01-08-2022 08:40
Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի տիտղոսը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում անգլիացիները մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ առավելության հասան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով։
01-08-2022 02:44
Երեք տարուց ավելի է՝ Անաստասիա Զավորոտնյուկը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Այս ամբողջ ընթացքում դերասանուհու հետ են նրա հարազատները՝ ամուսինը, երեք երեխաներն ու մայրը։ Արտիստի բուժման եւ ընտանիքը պահելու բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել է նրա ամուսինը՝ Պյոտր Չերնիշեւը։ Գեղասահորդը մինչեւ վերջերս մասնակցում էր շոուներին՝ մեծ գումար ստանալով։ Սակայն արդեն վեց ամիս է՝ մարզիկի անունը չի հայտնվում շոուների ազդագրերում։
30-07-2022 10:18
Իսպանիայի դատախազությունը պահանջել է ավելի քան ութ տարվա ազատազրկում և շուրջ 23 միլիոն եվրո տուգանք կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար՝ հարկերից խուսափելու գործով։ Երգչուհու ներկայացուցիչները փաստը դեռևս չեն մեկնաբանել։
30-07-2022 10:12
15 փորձագետներից բաղկացած թիմը վերստեղծել է բուրմունքի բանաձև, որը մշակվել է 3200 տարի առաջ: Աքքադերենով բանաձևը կավե տախտակի վրա գրված է Թապպուտիի կողմից, ով համարվում է Միջագետքի առաջին կին օծանելիքագործն ու քիմիկոսը։ Նշվում են մելիսա, զմուռս, վարդ և այլ բաղադրիչներ։
30-07-2022 09:58
Մարդկանց միմյանց դավաճանելը բացատրվում է առաջին հերթին գենետիկայով: Երկու սեռերն էլ ի սկզբանե մոնոգամ չեն, եւ մարդու գենետիկական պարամետրերն ուղղված են սերնդացմանն ու ավելի լավ, ուժեղ եւ հաջողակ սերունդների, ինչպես նաեւ կյանքի ավելի լավ պայմանների ապահովմանը: Հոգեբանները կարծում է, որ դավաճանության պատճառը մարդու գենետիկական դրվածքի մեջ է, որն ուղղված է բազմացմանն ու կյանքի լավ պայմաններ ապահովելուն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 574 անգամ
12.08.2026
Դիտվել է 397 անգամ
14.08.2026
Դիտվել է 324 անգամ
15.08.2026
Դիտվել է 299 անգամ
18.08.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster