Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2022 09:09
Հնդկաստանում տեղացիները փրկել են նորածին աղջկան, ում ծնողները ողջ-ողջ թաղել են դաշտում: Դաշտում թողած երեխային գտել է տեղացի ֆերմերներից մեկը։ Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ երեխային վտանգի ենթարկելու համար։ Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով։
10-08-2022 03:31
Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան հաղթել է Սան Խոսեում Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հովանու ներքո անցկացվող Silicon Valley Classic թենիսի մրցաշարում։ Սա Դարիայի առաջին հաղթանակն է կորտ վերադառնալուց հետո:
09-08-2022 11:39
Քանյե Ուեսթն արձագանքել է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի՝ կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելու մասին լուրերին։ Instagram-ում ռեփերը հրապարակել է The New York Times-ի կեղծ շապիկը հետևյալ մակագրությամբ՝ «Սքիթ Դևիդսոնը մահացել է 28 տարեկանում»։
09-08-2022 11:28
73 տարեկան հասակում մահացել է «Բրիոլին» ֆիլմի աստղ, ավստրալացի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Նյուտոն-Ջոնը։
09-08-2022 11:06
Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ' բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:
09-08-2022 10:37
Իտալական Gucci նորաձեւության տունը ընդլայնել է Gucci Dive հավաքածուն՝ ունիսեքս ժամացույցների նոր մոդելներով։ Ապրանքանիշը ձգտում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով արտադրությունը էկոլոգիապես մաքուր է։
09-08-2022 10:27
Սերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Նուրիա Պարիզաս-Դիասի նկատմամբ։
08-08-2022 09:55
Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են ինը ամիս հարաբերությունից հետո։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով հայտնիների միջավայրից մի քանի աղբյուրներ։ Ինսայդերներից մեկն ասել է, որ նախկին սիրեկանները հաշտ են բաժանվել՝ որոշելով ընկերներ մնալ։
08-08-2022 09:47
Շատերը չգիտեն, որ սմբուկն իրականում բանջարեղեն չէ, այլ հատապտուղ։ Դրա արտասովոր մուգ մանուշակագույն գույնը պայմանավորված է բաղադրության մեջ մտնող անտոցիաններով։ Այս պիգմենտները շատ օգտակար են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ունեն հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններ։ Իսկ սմբուկի կեղևի մեջ պարունակվող նասունին պիգմենտը պաշտպանում է օրգանիզմը օքսիդատիվ սթրեսից և բջիջների վնասումից: 
08-08-2022 09:40
Սալմա Հայեքը People-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Անջելինա Ջոլիի ռեժիսորական ունակությունները․ դերասանուհիներն այժմ աշխատում են «Առանց արյան» նոր ֆիլմի վրա։ Հայեքը Ջոլիին համեմատել է ռեժիսորներ Օլիվեր Սթոունի, Սթիվեն Սոդերբերգի, Ռիդլի Սքոթի եւ Ռոբերտ Ռոդրիգեսի հետ։ «Նա հավանաբար լավագույն ռեժիսորն է, ում հետ երբեւէ աշխատել եմ: Ես միշտ սիրել եմ նրան որպես ռեժիսոր, բայց կարծում եմ, որ սա կարող է լինել նրա լավագույն աշխատանքը կամ լավագույններից մեկը»,- ասել է դերասանուհին՝ նկատի ունենալով նոր ֆիլմը։
08-08-2022 09:27
Առողջությունը պահպանելու եւ 30 տարեկանից հետո ավելի երկար ժամանակ երիտասարդ մնալու համար խորհուրդ է տրվում հրաժարվել արագ սննդից, տրանս ճարպերից եւ էներգետիկ ըմպելիքներից, կարծում են  սրտաբանները։ 30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում սահմանափակել չիփսերի եւ խորտիկների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Խորհուրդ է տրվում խելամիտ մոտեցում ցուցաբերել նաեւ ալկոհոլի օգտագործմանը, ինչպես նաև մսամթերքի կիսաֆաբրիկատներին։
08-08-2022 07:50
Թուրքիայում միայն 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:
05-08-2022 12:20
Դերասանուհի Ջենիֆեր Քուլիջը, ով առավել հայտնի է«Ամերիկան կարկանդակում» Սթիֆլերի մայրիկի դերով, Variety-ի հետ զրույցում խոսել է նախագծի հանրաճանաչության մասին: «Ամերիկյան կարկանդակից» հետո սեռական կյանքը շատ ինտենսիվ դարձավ: Այս ֆիլմը շատ պարգևներ բերեց. օրինակ, 200 մարդ, որոնց հետ ես երբեք չէի քնի, եթե չլիներ այս ֆիլմը», - ասել է դերասանուհին:
05-08-2022 12:07
Ջուլիա Կոխը, ով համարվում է Նյու Յորքի ամենահարուստ կինը, դարձել է Իսթ Սայդում 101 միլիոն դոլարով բնակարանի գաղտնի գնորդ։
05-08-2022 09:58
Անապահով ընտանիքներում մեծացած երեխաները չափահաս տարիքում ավելի շատ են վաստակում, եթե ընկերանում են հարուստ հասակակիցների հետ։ Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները:
05-08-2022 09:54
Heineken գարեջրագործական ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ մարզակոշիկներ՝ Heinekicks, որոնց ներբանի մեջ գարեջուր կա: Մարզակոշիկների ներբաններում հատուկ ներարկչի օգնությամբ գարեջուր է «լցվել», որը, հեղինակների խոսքով, կընդգծի փափկության զգացողությունը քայլելիս։ Մոդելի առանձին տարր է դարձել շշերի համար նախատեսված բացիչը, որը հարմարեցված է մարզակոշիկների լեզվակում։
05-08-2022 02:12
«Ցանկությունների մարաթոնի» աստղ Պոլինա Ֆիլոնենկոն ամուսնացել է: Ֆիլոնենկոն ավելի քան 10 տարի հանդիպում է Անդրեյ անունով ավտոմոբիլային ընկերության մենեջերի հետ: Դերասանուհին չի սիրում հանրությանը ներկայացնել իր անձնական կյանքը։
04-08-2022 10:30
Ականջօղերը պետք է մշակվեն շաբաթը մեկ անգամ, չի կարելի դրանք կրել՝ առանց հանելու։ Ականջօղերը մշակելու համար մասնագետները խորհուրդ են տալիս դրանք լվանալ օճառաջրով և կես ժամով դնել քլորհեքսիդինի կամ միրամիստինի լուծույթի մեջ։ Ընդ որում, չնայած ոսկին և արծաթը հակաբակտերիալ հատկություններ ունեն, սակայն այդ մետաղներից պատրաստված ականջօղերը ևս պետք է լվանալ, քանի որ նրանց մակերեսին ևս որոշակի ֆլորա է ձևավորվում։
04-08-2022 10:20
Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները նշել են, որ ֆեմինիստական հայացքների տեր մայրերն ու նրանց դուստրերն ավելի առողջ պատկերացում ունեն մարմնի մասին, քան նրանք, որոնք այդպիսի հայացքներ չունեն։ Պարզվել է, որ ֆեմինիզմի կողմնակից կանայք ավելի դրական են արտահայտվել իրենց մարմնի մասին եւ այդպիսի վերաբերմունք են դաստիարակել նաեւ իրենց դուստրերի մեջ։
04-08-2022 10:14
Հակաբիոտիկների ազդեցության հետեւանքով մահանում են առողջ մանրէները մարսողական տրակտում եւ կարող են վաղ մանուկ հասակում ասթմա եւ ալերգիա առաջացնել։ Ռուտգերի, Նյու Յորքի եւ Ցյուրիխի համալսարանների գիտնականների նոր հետազոտության արդյունքում գիտնականները նշել են, որ հակաբիոտիկներն առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցներն են երեխաների համար, դրանք ազդում են աղիների միկրոբիոմի եւ մետաբոլիկ ֆունկցիաների վրա։ Միկրոբիոմի կառուցվածքի այդ փոփոխությունները կարող են ազդել իմունիտետի վրա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 574 անգամ
12.08.2026
Դիտվել է 396 անգամ
14.08.2026
Դիտվել է 324 անգամ
15.08.2026
Դիտվել է 299 անգամ
18.08.2026
Դիտվել է 109 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster