Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2022 05:09
«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:
30-07-2022 05:02
Դուա Լիպայի Տորոնտոյում համերգի ժամանակ հրավառությունից մի քանի մարդ է տուժել: «Իմ շոուների ժամանակ ապահով տարածք ստեղծելը միշտ եղել է առաջնահերթություն. ես եւ իմ թիմը նույնքան ցնցված եւ շփոթված ենք տեղի ունեցածով, որքան դուք: Կատարվում է նախաքննություն, փորձում ենք պարզել, թե ինչպես է տեղի ունեցել այս դեպքը»,- գրել է նա։
29-07-2022 10:44
Gucci-ն ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը։ Երկրորդ տեղում է իսպանական Balenciaga-ն։ Երրորդ հորիզոնականում Prada-ն է, որին հաջորդում են Valentino-ն և Louis Vuitton-ը՝ եզրափակելով լավագույն հնգյակը:
29-07-2022 10:20
Իսպանիայի իրավահավասարության հարցերով նախարարությունը սկսել է բոլոր կազմվածքների եւ չափերի կանանց լողափ գնալու կոչ անող ամառային կրեատիվ արշավ՝ «Ամառը նույնպես մերն է» կարգախոսով: Արշավի գունեղ գովազը պատկերում է տարբեր կազմվածքի, տարիքի եւ ազգության հինգ կանանց, որոնք վայելում են արեւը:
29-07-2022 10:14
Բյորկի դուստր Իսադորա Բյարկարդոտիր Բարնին դարձել է Miu Miu արշավի դեմքը։ Նկարահանումները նվիրված են նկարիչներ Նատալի Ջուրբերգի եւ Հանս Բերգի կողմից ստեղծված արտասովոր զարդերի հավաքածուին։ Սա առաջին դեպքն է, երբ 19-ամյա աղջիկը համագործակցում է նորաձեւության որեւէ ապրանքանիշի հետ։
29-07-2022 09:49
Մամուլում անընդհատ քննարկվում են 58-ամյա Բրեդ Փիթի ռոմանտիկ հարաբերությունները։ Ըստ ինսայդերի՝ այժմ Փիթն ազատ չէ՝ նա որոշ ժամանակ է, ինչ հանդիպում է մի կնոջ հետ, որի ինքնությունը լրագրողները չեն կարողացել պարզել։ «Նա նոր սիրավեպ ունի, բայց դրանք լուրջ հարաբերություններ չեն»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է People-ը:
29-07-2022 05:40
Դմիտրի Խվորոստովսկու այրին՝ օպերային երգչուհի Ֆլորենս Խվորոստովսկայան, հանդիպել է նոր սիրո և այս հարաբերությունների համար արդեն օրհնություն է ստացել Դմիտրիի հարազատներից։ 52-ամյա Ֆլորենսն այժմ հանդիպում է բրիտանացի հեռուստահաղորդավար 48-ամյա Ջորջ Քլարկի հետ:
28-07-2022 08:48
Խնձորը կարող է գազեր, փքվածություն, լուծ, ինչպես նաեւ ստամոքսում այրոց առաջացնել: Այս մրգի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ թթուներ։ Ուստի ստամոքսի հիվանդությունների դեպքում ավելի լավ է հրաժարվել խնձորից, խորհուրդ են տալիս մասնագետները։
28-07-2022 08:40
Ֆուտբոլի կանանց Գերմանիայի հավաքականը նվաճեց Անգլիայում անցկացվող Եվրո-2022-ի եզրափակիչի ուղեգիր։ Գերմանացիները կիսաեզրափակիչում մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթեցին 2:1 հաշվով։ Եզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիան, որը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության էր մատնել Շվեդիայի հավաքականին։
28-07-2022 05:05
Երգչուհի Լանա Դել Ռեյը ոտնձգությունների է ենթարկվել համառ երկրպագուի կողմից. տղամարդը հսկել է նրան իր տան մոտ և նույնիսկ փորձել է գողանալ աստղի մեքենան: Պատմությունը սկսվել է այս տարվա փետրվարին, երբ Էրիկ Էվերարդո անունով տղամարդն առնվազն երկու անգամ ներխուժել է աստղի տուն և նաև փորձել գողանալ նրա Jaguar մեքենան։
28-07-2022 03:00
Երկրպագուները սուլել են Ժերար Պիկեին Շակիրայի դավաճանության պատճառով: Ինքը՝ Երգչուհին  իր երեխաների հետ այժմ հանգստանում է Մեքսիկայում։
28-07-2022 01:08
27-ամյա մոդել Դաֆնե Գրյոնևելդն ամուսնացել է էլիտար անշարժ գույքի մասնագետ Ջասթին Հոփվուդի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում։
27-07-2022 09:27
Նիդեռլանդների Ուտրեխտի և Լեյդենի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հույզերի և լեզվի միջև կապը էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով և պարզել, որ մարդու ուղեղն ավելի ուժեղ է արձագանքում բացասական գնահատող բառապաշարին, քան հաճոյախոսություններին:
27-07-2022 09:04
Անգլիայում սիրահարված զույգը մարտահրավեր է նետել բացօթյա ակտիվ գործողություններից խուսափելու առողջապահական մարմինների նախազգուշացումներին՝ սեքսով զբաղվելով հանրային ավտոկայանատեղիի տանիքում, այն դեպքում, երբ պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Մեծ Բրիտանիայում`ջերմաստիճանը մոտ 40 է եղել։ Դեպքը նկատած բանվորը տեսանյութը տեղադրել է Twitter-ում, որը արագ տարածվել ու հավաքել է ավելի քան 100 000 դիտում։
27-07-2022 09:01
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր նախկին կնոջը եւ կրակել ինքն իրեն այն բանից հետո, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին։ 29-ամյա Սանիա Խանը եւ նրա նախկին ամուսինը՝ 36-ամյա Ռահի Ահմադը Չիկագոյի իրենց բնակարանում հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքներով:
27-07-2022 05:49
83-ամյա լեդի Սյուզանը եղել է պալատական տիկնանցից, որին խնդրել էին օգնել Մեգան Մարքլին հարմարվելու թագավորական ընտանիքում կյանքին: Նա ասել է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությունը կավարտվի արցունքներով։ Սյուզան Հուսին, ով 1960-ականներից Եղիսաբեթ 2-րդ թագուհու սպասավորն է եղել, այս խոսքերն արել է զույգի հարսանիքից ամիսներ առաջ:
27-07-2022 01:39
Եղիսաբեթ II-ի ազգականուհին՝ բրիտանացի արիստոկրատ լեդի Տատյանա Մաունթբեթենը, ամուսնացել է Օքսֆորդի շրջանավարտ ֆինանսիստ Ալեքսանդր Դրուի հետ։ 
26-07-2022 10:23
Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում:
26-07-2022 10:08
Nubia առցանց ամսագիրը հինգ ամիս շարունակ հարցում է անցկացրել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու մասին։ Հրատարակության կայքը հայտնում է, որ հարցվողները նշել են չինացի դերասան եւ երգիչ Սյաո Չժանի անունը։
26-07-2022 07:18
Ավստրալիայի բնակչուհուն բախտը ժպտացել է, եւ նա մի քանի ամսում վիճակախաղի երկու ջեքփոթ է շահել։ Գոլդ Քոսթ քաղաքի Ներանգ արվարձանի բնակչուհին այս տարվա հունիսին եւ հուլիսին 100 000 ավստրալական դոլարի չափով վիճակախաղի ջեքփոթ է շահել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 574 անգամ
12.08.2026
Դիտվել է 397 անգամ
14.08.2026
Դիտվել է 324 անգամ
15.08.2026
Դիտվել է 299 անգամ
18.08.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster